Դիետոլոգիայի ոլորտում Ֆարմինայի երկարաժամկետ գիտական հետազոտությունները հանգեցրել են կատուների և շների համար նախատեսված արտադրանքի լայն տեսականու ստեղծմանը: Մեր ապրանքերի շարքում կարող եք ընտրել ցանկացած տարիքի, չափի և ֆիզիոլոգիական վիճակի համար նախատեսված սնունդ, ինչպես նաև կենդանիների տարբեր հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ սննդակարգեր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆարմինան գիտական հետազոտություններ է իրականացնում համալսարանների և անասնաբուժական կլինիկաների հենքի վրա՝ սերտորեն համագործակցելով պրոֆեսիոնալ բուծողների և կենդանիների տերերի հետ: Ընդ որում, կենդանիները շարունակում են մնալ տանը՝ առանց իրենց սովորական միջավայրը լքելու, ինչը մեծացնում է մեր հետազոտության հուսալիությունը և թույլ է տալիս սիրով ու խնամքով շրջապատել ընտանի կենդանիներին: Այս մեթոդով մենք ստացել ենք բարձր գնահատական այն դիետիկ սննդակարգի վերաբերյալ, որը դրական ազդեցություն է ունենում լձագերի աճի վրա՝ համեմատած շուկայում գոյություն ունեցող այլ ապրանքների հետ: Հետազոտությունների ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Vet Life դիետիկ յուրաքանչյուր սննդակարգի համար փորձարարական արձանագրությունների մշակմանը: Vet Life-ի դիետիկ սննդակարգերը արդյունավետ են ճարպակալման, շաքարախտի և միզաքարային հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպես ստրուվիտային, այնպես էլ օքսալատային տեսակների: Ճարպակալման ժամանակ դիետիկ սննդակարգի արդյունավետության (բուժման 7 շաբաթ) գնահատման արձանագրության նախնական արդյունքները հրապարակվել են միջազգային ամսագրերում:
ՀԱՄԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
Մեզ համար շատ կարևոր են համային հատկանիշները արտադրանքը ստեղծելիս: Կերի ուտելությունը կախված է ոչ միայն սննդի համից և հոտից, այլև սննդային արժեքից, ֆիզիկական բնութագրերից և մեխանիկական հատկություններից: Շատ հետազոտություններ մենք նվիրել ենք կերի գրանուլների օպտիմալ ձևի, չափի, կառուցվածքի, ինչպես նաև կերի բաղադրության ուսումնասիրությանը`մեր արտադրանքը գրավիչ դարձնելու շների և կատուների համար: N&D և Vet Life կերերի շարքերը ստեղծելիս կատարվել են համային նախասիրությունների թեստեր, ինչը թույլ է տվել մեզ ստեղծել ոչ միայն մարսողության ֆիզիոլոգիային համապատասխան, այլև բարձր համային հատկություններով կերեր:
ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԻՇՏ ԹԱՐՄ ԵՆ...
"Ճիշտ ժամանակին" արտադրությունը Ֆարմինայի արտադրանքի որակի ամենակարևոր չափանիշներից է և նշանակում է, որ արտադրանքը մեր դիստրիբյուտորներին է հասնում արտադրվելուց հետո 4 օրվա ընթացքում: Արտադրության մեկնարկը տեղի է ունենում միայն պատվերը ստանալուց հետո, և դա թույլ է տալիս մեր ընտանի կենդանիներին ապահովել համային բարձր հատկանիշներով թարմ արտադրանք: