ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ
Որպես սպիտակուցի հիմնական աղբյուր Farmina-ն օգտագործում է հավ, ձուկ, գառան միս և հավկիթ:
Մենք ստանում ենք ջրազրկված հավի միս՝ իտալական ծագման թարմ մորթված թռչնի ամբողջական մսից, առանց փետուրների:
Բարձրորակ հումքի օգտագործումը հնարավորություն է տալիս ստանալ բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցով և 95% յուրացվելիությամբ արտադրանք:
Մեր կերերի մեջ օգտագործվող ձուկը սկանդինավյան ջրերից է և չի աճեցվում արհեստական ջրամբարներում:
Այս ձուկը պարունակում է քիչ քանակությամբ քլորիդներ և հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով:
Գառան միս պարունակող ֆարմինայի արտադրանքը հատկապես ցուցված է ալերգիկ խնդիրներով կենդանիների համար:
Գառան միսը մենք ստանում ենք Նոր Զելանդիայից։
Հավկիթները տեղափոխվում են թարմ և վերամշակվում ձվի փոշու կերերի արտադրությունից անմիջապես առաջ՝ պահպանելով սննդարար նյութերը, ներառյալ սպիտակուցներն ու անփոխարինելի ամինաթթուները:
ՃԱՐՊԵՐ
Ճարպերը շների և կատուների էներգիայի հիմնական աղբյուր են հանդիսանում: Ճարպի աղբյուրների ընտրությունը չափազանց կարևոր է արտադրանքի համն ու անհրաժեշտ քանակությամբ կարևոր ճարպաթթուների պարունակությունն ապահովելու համար: Կերերում օգտագործում է հավի յուղ, ձկան յուղ, բուսական յուղեր, ներառյալ կտավատի յուղը կամ դրանց համակցությունները:
Հավի յուղը, ձկան յուղը, բուսական յուղերը, ներառյալ կտավատի սերմերում պարունակվող յուղերը կարևոր ամինաթթուների օպտիմալ աղբյուրն են:
Բացի այդ, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուների տոկոսը ներկայացված է ճիշտ համամասնությամբ՝ բաղադրիչների և ճարպային աղբյուրների հավասարակշռված խառնուրդի շնորհիվ:
Այս ամենը թույլ է տալիս վերահսկել բորբոքումները և պահպանել կենդանու մաշկի և մազերի գերազանց վիճակը:
Պոլիհագեցած ճարպաթթուները (PUFAs) կարևոր դեր են խաղում մաշկի առաձգականության և մազերի առողջության պահպանման գործում:
ԱԾԽԱՋՐԵՐ
Ածխաջրերը էներգիայի մեկ այլ աղբյուր են հանդիսանում շների և կատուների համար։ Մասնավորապես, դրանք ապահովում են օրգանիզմը էներգիայով:
Մեր կերերի մեջ պարունակվող ածխաջրերի դյուրամարսությունն ապահովվում է ԳՄՕ-ների բացակայությամբ և բարձրորակ հումքի օգտագործմամբ, որի աղբյուրներն են՝ հաճարը, վարսակը, բրինձը և եգիպտացորենը, ինչպես նաև կերերի պատրաստման բարձր տեխնոլոգիական գործընթացների կիրառմամբ :
Երկակի պտուտակով տեխնոլոգիայի օգտագործումը բարելավում է հումքի միախառնումն ու ջերմամշակումը, որն իր հերթին մեծացնում է օսլայի ժելատինացումը և, որպես արդյունք, բարձրացնում պատրաստի արտադրանքի մարսողությունը:
Հսկողության տեսանկյունից կարևոր են բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են կերերի մեջ միկոտոքսինների և աֆլատոքսինների բացակայության ապահովման համար:
ԲՋՋԱՆՅՈՒԹ
Բարդ ածխաջրերը կարգավորում են սննդի տարանցումը աղիներով, խթանում են օգտակար միկրոֆլորայի աճը և դրականորեն ազդում աղեստամոքսային տրակտի վիճակի վրա:
Ֆարմինա կերերում օգտագործվում են բջջանյութի աղբյուրներ, ինչպիսիք են ճակնդեղի միջուկը, այն պարունակում է բջջանյութի լուծվող և չլուծվող ֆրակցիաներ, որոնք կարգավորում են աղիքային շարժունակությունը և ապահովում են կղանքի օպտիմալ կառուցվածքը: Բջջանյութի լուծվող ֆրակցիան ծառայում է որպես սննդարար միջավայր աղիքային միկրոֆլորայի համար:
Ֆարմինա սննդամթերքի մեծ մասը պարունակում է պրեբոտիկներ, ֆրուկտոօլիգոսախարիդներ (FOS) և մանանօլիգոսախարիդներ (MOS): Պրեբիոտիկները չեն ներգրավվում սննդի մարսողության գործընթացում, բայց սննդարար ենթաշերտ են աղիքային օգտակար միկրոֆլորայի (լակտո և բիֆիդոբակտերիաներ) աճի համար և ֆերմենտավորվում են մինչև կաթնաթթու և կարճ շղթայական ճարպաթթուների, կապում են ամոնիակը և կանխում պաթոգեն միկրոֆլորայի զարգացումը աղիքներում: Աղիքային միկրոֆլորան նույնպես հսկայական ազդեցություն ունի կենդանիների իմունային համակարգի վրա: Գարեջրի խմորիչը օգտագործվում է որպես մանանօլիգոսախարիդների աղբյուր, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բնական հակաօքսիդանտներով և
ամինաթթուներ: Գարեջրի խմորիչը պարունակում է նյութեր, որոնք խթանում են ոչ սպեցիֆիկ դիմադրողականությունը:
Կատվախոտի սերմերը հարուստ են լուծվող բջջանյութով, ինչը դրանք դարձնում է սննդակարգի անփոխարինելի բաղադրիչ, երբ անհրաժեշտ է դանդաղեցնել աղիքների շարժունակությունը: Կատվախոտի սերմերը դրական ազդեցություն ունեն սննդանյութերի յուրացման վրա և ապահովում են կղանքի օպտիմալ կառուցվածքը: Ֆարմինան հատուկ ուշադրություն է դարձնում բջջանյութի աղբյուրների համադրման վրա տարբեր սննդամթերքներում`շների և կատուների կյանքի տարբեր ֆիզիոլոգիական փուլերում աղեստամոքսային տրակտի առողջությունն ապահովելու համար:
վիտամիններ, հանքանյութեր եվ հատուկ հավելանյութեր
Վիտամիններն անհրաժեշտ են առողջ սնուցման համար, քանի որ դրանք հանդիսանում են ամենակարևոր կենսաքիմիական ռեակցիաների խթանիչները
օրգանիզմում։ Վիտամինների պակասը կարող է արտահայտվել կլինիկական սուր ռեակցիաներով, իսկ որոշ դեպքերում այն կարող է ուղեկցվել օրգանիզմի ընդհանուր թուլացմամբ։
Շների և կատուների օրգանիզմի բոլոր կենսական համակարգերի ճիշտ աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան քանակությամբ վիտամինների ամենօրյա ընդունում: Farmina-ի արտադրանքի մեծ մասը պարունակում է բետա-կարոտին և լյուտեին կարոտինոիդների հատուկ հավելանյութեր, խաղողի կորիզի և կանաչ թեյի էքստրակտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում կենդանու օրգանիզմի վրա և բնական հակաօքսիդանտներ են հանդիսանում: Ֆարմինա կերերը պարունակում են բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը՝ կենդանու տարիքին և ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան: Արտադրության ընթացքում էքստրուզիոն գործընթացից հետո կերերին ավելացվում են վիտամիններ, որոնք պաշտպանում են վիտամինները ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությունից և ապահովում վիտամինների պահպանումը պիտանելիության ողջ ընթացքում (վիտամինների երկարաժամկետ պահպանման համակարգ): Կերերի արտադրության մեջ մեծ ուշադրություն է դարձվում օգտակար հանքանյութերի, մակրո- և միկրոէլեմենտների հավասարակշռված պարունակությանը: Բացի այդ, որոշակի հիվանդությունների դիետիկ սննդակարգեր ստեղծելիս, որոշ հանքանյութերի պարունակության վերահսկումը առանցքային նշանակություն ունի: