Ընկերության մասին

Անջելո, Ֆրանչեսկո և Նիկոլա Ռուսսո
Անջելո, Ֆրանչեսկո և Նիկոլա Ռուսսո

Մենք իտալացիներ ենք: Եվ ինչպես բոլոր իտալացիների, այնպես էլ մեր բոլոր գործերը թելադրված են ընտանիքի հանդեպ սիրով: Մեր ընտանիքում սնունդը շատ կարևոր  է, այն մեզ միավորում և առողջ է դարձնում: Մեզ բնորոշ է ընտանիքի նկատմամբ սերը, ուշադրությունը և հոգատարությունը, իսկ խոհարարության իմացությունը մեր արյան մեջ է:
Կենդանիները մեր ընտանիքի սիրտն են, և մենք ցանկանում ենք նրանց երջանիկ տեսնել:
Սա մեզ դրդում է նրանց համար ստեղծել լավագույն սնունդը, քանի որ մենք կարծում ենք, որ սնունդը մեր ընտանի կենդանիների կյանքի որակի բարձրացման բանալին է: Մեր ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք գիտական ​​գիտելիքը`բարելավելու ընտանի կենդանիների կյանքը:
Կենդանիների համար օպտիմալ միջավայր ստեղծելու համար մենք ուսումնասիրում ենք նրանց սովորություններն ու վարքը և սննդի կարիքները: Համադրելով բնական կարիքներն ու գիտական ​​առաջընթացը, մենք ստեղծում ենք մեր ընտանի կենդանիների համար լավագույն սնունդը կյանքի առաջին օրերից մինչև ծերություն: Բնական արտադրանքը մեր կերերի համար բաղադրիչների ամենակարևոր և առաջնային աղբյուրն է:
Գիտական ​​մոտեցումը կիրառվում է մեր կերերի արտադրության բոլոր փուլերում`հետազոտությունից մինչև պատրաստի արտադրանք։
Բնությունը մեր ոգեշնչումն է, գիտությունը՝ մեր մեթոդը:
Ֆարմինա. Բնությունն ու գիտությունը կատարյալ ներդաշնակության մեջ են:

Նորարարության իտալական պատմության 50 տարի 
Ընտանեկան արժեքները մեր աշխատանքի և մեր պատմության հիմքն են, որը սկիզբ է առել Իտալիայում ավելի քան 50 տարի առաջ՝ կենդանիներին կերակրելու մարդկային ուժեղ ցանկությամբ։ 1965 թվականին Ֆրանչեսկո Ռուսոն հիմնադրեց Russo Feed ընկերությունը, որը մասնագիտացած էր գյուղատնտեսական կենդանիների կերերի արտադրության մեջ: Իր երեխաների հետ աշխատելով՝ պարոն Ռուսոն նրանց մեջ սերմանեց ընկերության հիմնական արժեքները որպես հզոր շարժիչ՝ կենդանիների լավագույն սնունդը ստեղծելու համար:
Ընտանիքի աճին զուգընթաց, ընկերությունն ընդլայնվեց, և 1999 -ին Անջելոն՝ Ֆրանչեսկո Ռուսոյի որդին, ուղեկցող կենդանիների հանդեպ սիրուց դրդված, որոշեց աշխատել ընտանի կենդանիների սննդի ոլորտում: Հայրն ու որդին իրենց առջև դրել էին հետազոտությունների վրա հիմնված արտադրանքի մշակման հավակնոտ նպատակ, որը կհամապատասխանի շների և կատուների ֆիզիոլոգիական կարիքներին:
Բժիշկ Անջելո Ռուսսոն սկսեց մի դժվարին ուզի, որը նրան ստիպեց աշխատել Farmina անգլիական ընկերության հետ, որը մասնագիտացած է շների և կատուների կերերի մշակման և հետազոտության մեջ: Երկու ընկերությունների համագործակցության փորձը հանգեցրեց նորարարական արտադրանքի և նոր ապրանքանիշերի ստեղծմանը:
Կարճ ժամանակում ընկերությունը սպառողի կողմից դրական արձագանքի արժանացավ, ինչը թույլ տվեց նրան ներդրումներ կատարել հետազոտությունների և ուսումնասիրությունների մեջ, ինչպես նաև համագործակցություն հաստատել Նեապոլի՝ Ֆեդերիկո II-ի անվան առաջատար անկախ հետազոտական ​​համալսարանի  «Կենդանիների սնուցման» ամբիոնի հետ: Ստեղծվեց Հետազոտությունների բաժինը (Farmina Vet Research)։ Անասնաբույժների և կերերի ստեղծման բնագավառի մասնագետների խումբ, որն ապահովեց ընտանի կենդանիների մարսողության ֆիզիոլոգիային օպտիմալորեն հարմարեցված արտադրանքի ստեղծման մշտական ​​ուսումնասիրությունն ու վերահսկումը: Գործող անասնաբույժների հետ երկարաժամկետ համագործակցությունը հաստատեց մեր սննդի արդյունավետությունն ու համապատասխանությունը շների և կատուների կարիքներին: Հետազոտությունը հրապարակվել է հայտնի գիտական ​​ամսագրերում, ինչպիսիք են British Journal of Nutrition, Քեմբրիջի համալսարան: Ամբողջ աշխարհում Farmina-ի արտադրանքի աճող պահանջարկը թույլ տվեց ընկերությանը ավելացնել ներդրումները արտադրության մեջ, կառուցել նոր գործարաններ և մշակել նոր յուրահատուկ արտադրանք:
Այսօր մենք մեծ ընտանիք ենք՝ իտալական սրտով, և մեզ միավորում է մի մեծ երազանք, որը ապրում է յուրաքանչյուրի հոգում, ով սիրում է իր կենդանուն․ դարձնել նրանց երջանիկ, քանի որ նրանից է կախված մեր երջանկությունը։
Happy pet. Happy you.