Ֆարմինայի գիտական հետազոտությունները

Ֆարմինան երկար ժամանակ համագործակցում է Նեապոլի՝ Ֆեդերիկո II-ի անվան ​​համալսարանի «Անասնաբուժական սննդաբանության» ամբիոնի հետ։ Պետական կազմակերպությունների կողմից հիմնված և անցկացված գիտական հետազոտությունները ապացուցել են արտադրանքի գիտական հիմնավորվածությունն ու արդյունավետությունը։ Այս համագործակցությունը հնարավորություններ ստեղծեց մի քանի ուսումնասիրությունների զարգացման համար՝ վավերացված միջազգային հետազոտական ամսագրերում հոդվածներով։ Farmina Vet Life  և N&D ապրանքային շարքերը  գնահատվում են որպես արդյունավետ երրորդ կազմակերպությունների կողմից։ 
 


FARMINA VET ուսումնասիրություններ
Պրոֆեսիոնալների թիմը՝ ընտանի կենդանիների բարօրության պաշտպան 

Ֆարմինայի և Համալսարանի միջև համագործակցությունը սկիզբ դրեց Farmina Vet -  սննդաբանության, անասնաբուժության ու կերերի արտադրության ոլորտում առաջնակարգ պրոֆեսիոնալների թիմի ուսումնասիրություններին։ Թիմը, Նեապոլի՝ Ֆեդերիկո II-ի անվան ​​համալսարանի «Անասնաբուժական սննդաբանության» ամբիոնի հետ համատեղ, շների և կատուների ֆիզիոլոգիան համապատասխանող սննդային համակարգերի ստեղծմանն ուղղված մի շարք հետազոտություններ է անցկացրել։


 

ՀԱՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ

Մենք վստահ ենք, որ առողջ սնունդը կարող է համեղ լինել


Որակյալ սննդի հիմքը որակյալ բաղադրիչներն են․ Ֆարմինան համժվատում է դրան և հաստտաում իր երկարամյա փորձով։ Մենք ընտրում ենք միայն լավագույն հումքը և դրան վերաբերվում ընտանեկան ջերմությամբ և ուշադրությամբ,  լավագույն սննդարար արժեքայնության հասնելու տեխնոլոգիաներ կիրառելով։ Նման վերաբերմունքի արդյունքն է իսկական արտադրանքը, որը նաև շատ է դուր գալիս ընտանի կենդանիներին։
 Ուտելիությունը կարևորագույն գործոն է։ Մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ մենա հնարավորություն ունենք ստեղծել շների ու կատուների համար միանգամայն ախորժելի կերեր ստեղծել․ պատկերացրեք հենց նոր բացված փաթեթից դուրս եկող բույրը, որը հրավիրում է փորձել անհրաժետ չափսի և կառուցվածքի կերի պատառիկները։ Այս բարդ գործընթացը հնարավոր է դարձել կերի բաղադրատոմսի վրա մանրակրկիտ աշխատանքի ու փորձառության շնորհիվ, որը մենք ձեռք ենք բերել ուսումնասիրությունների ընթացքում և կիրառել բաղադրության մանրազնին վերլուծության, ինչպես նաև մեր չորքոտանի ընկերների սննդակարգում մեր կերերը ներառելու գործում։ 


 

հարգանքը որպես մեր գիտական հետազոտությունների հիմք 

Farmina Vet Research կլինիկական հետազոտությունների առանձնահատկություններից մեկը հանդիսացավ ողջ Իտալիայի տասնյակ անկախ Անասանաբուժական կլինիկաների հետ համագործակցության որոշումը, որոնք առաջարկվում էին սննդային համակարգ՝ արդեն որոշակի հիվանդություններ տարած շների և կատուների համար։ Վերջիններս հնարավորություն ստացան բարելավել իրանց վիճակը և միաժամանակ մնալ իրենց ընտանիքներում հետազոտության ողջ ընթացքում, առանց կենսակերպի որևէ փոփոխության, բացառությամբ կենդանու նկատմամբ հարգանքով ստեղծված սննդակարգի։