Հումքի ընտրությունը չափազանց կարևոր է այնպիսի արտադրանք ստանալու համար, որի բնութագրերը ապահովում են օպտիմալ սնունդ և կենսաբանական արժեք ընտանի կենդանիների բարեկեցության համար: Մենք օգտագործում ենք մեր գործընկերների կողմից մատակարարվող միայն լավագույն բաղադրիչները՝ սնունդ արտադրելու համար, որը լավագույնս համապատասխանում է շների և կատուների սննդային կարիքներին: Ահա թե ինչու մեր բոլոր կերերում, հատկապես մեր Natural & Delicious և Vet Life Natural Diets արտադրանքում, մենք խստորեն վերահսկում ենք որակը, չենք կիրառում ԳՄՕ և ընտրում ենք միայն լավագույն հումքը՝ պիտանի մարդկային սպառման համար։
ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ
Հավի, գառան և վայրի խոզի միսը, ինչպես նաև հավկիթները, մենք ստանում ենք սերտիֆիկացված տնտեսություններից և խնամքով ընտրում ենք, որպեսզի դրանք համապատասխանեն որակի բարձր չափանիշներին:
Ֆարմինայի արտադրանքներում օգտագործվող հավի միսը գալիս է իտալական ֆերմաներից, առանց փետուրների և անորակ հումքի, որտեղ հավերը աճեցվում են բաց երկնքի տակ՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերք չպարունակող սննդակարգով: Սա օգնում է արտադրել սպիտակուցի բարձր պարունակությամբ կերային հումք, որն ունի 95% յուրացվելիություն:
Նոր Զելանդիայի գյուղտնտեսություններից ստացվող գառան միսը ընտրվել է ճարպաթթուների և լինոլեաթթվի բարձր պարունակության համար, որն ունի հակաքաղցկեղային հատկություններ և մկանային և ճարպային զանգվածի ավելի լավ հարաբերակցություն, քան կարմիր մսի մյուս տեսակները:
Ֆարմինան վայրի խոզի միս ստանում է անմիջապես Տոսկանայից և Ումբրիայից կիսավայրի նախիրներից: Այն իսկապես կենսաբանական բարձր արժեք ունեցող կարմիր մսի տեսակ է և հազվադեպ է օգտագործվում որպես շների և կատուների սննդի արտադրության հումք:
Հավկիթները գալիս են իտալական ֆերմաներից և հեշտ յուրացվող սպիտակուցի աղբյուր են հանդիսանում: Դրանք արտադրություն են հասնում թարմ վիճակում և այնտեղ վերածվում փոշու` ջրազրկման ավտոմատացված գործընթացի միջոցով, որն ապահովում է արտադրանքի սննդարար հատկությունների պահպանումը:
Ֆարմինայի բանաձևերում օգտագործվող ձկան տեսակներն են ձողաձուկն ու ծովատառեխը, որոնք ստացվում են բաց ծովից, և ոչ ձկնորսական տնտեսություններից, ինչը աշխավորում է բարձրորակ հումք և քլորիդի ցածր պարունակություն: Ամինաթթուների Անհրաժեշտ պարունակությունը հաստատելու համար Ֆարմինան բանաձևերին ավելացնում է տաուրին, մեթիոնին, լիզին և ցիստեին: Սա օգնում է բարձրացնել արտադրանքի մեջ սպիտակուցների սննդային արժեքը, ինչը հետագայում համապատասխանում է կենդանիների տարբեր տեսակների և կատեգորիաների կարիքներին:
ՃԱՐՊԵՐ
Ընդհանուր առմամբ, կենդանական ճարպերը էներգիայի և հագեցած ճարպաթթուների կարևոր աղբյուր են, ինչպես նաև համային գրավչության որոշիչ գործոն: Ֆարմինան որպես ճարպի հիմնական աղբյուր ընտրում է հավի և ձկան յուղերը: Որպես բուսական ճարպերի աղբյուր օգտագործվում է կտավատի յուղը, որը հարուստ է լինոլեաթթվով և հագեցած ճարպաթթուներով, որոնք օգտակար են ինչպես շների, այնպես էլ կատուների համար: Հավի ճարպը, որը նույնպես իտալացի արտադրողներից է, պարունակում է պոլիհագեցած ճարպաթթուների ավելի բարձր մակարդակ, քան խոշոր եղջերավոր անասունների կամ խոզերի ճարպը, և յուրացվում է կենդանիների կողմից։ Սկանդինավիայից ստացվող ձկան յուղը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, մասնավորապես՝ էիկոսափենտաենային (EPA) և դոկոսահեքսաենային (DHA) թթուներով, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ: Պոլիհագեցած ճարպաթթուները կարևոր են մաշկի և մազերի համար և ունեն նաև հակատարիքային ազդեցություն:
ԱԾԽԱՋՐԵՐ
Ածխաջրերը էներգիայի մեկ այլ աղբյուր են հանդիսանում շների և կատուների համար։ Մասնավորապես, դրանք ապահովում են օրգանիզմը էներգիայով:
Մենք չենք օգտագործում եգիպտացորեն, այլ միայն առաջնակարգ հաճար առանց ԳՄՕ-ի, վարսակ, կարտոֆիլ և բրինձ: Նորարարական տեխնոլոգիան և հումքի մանրակրկիտ վերահսկողությունը երաշխավորում են արտադրանքի գերազանց համային հատկանիշները: Երկակի պտուտակով էքստրուդերի կիրառումը թույլ է տալիս ավելի լավ խառնել մթերքը և բաշխել ջերմությունը տաքացնելիս, ինչն ապահովում է ավելի լավ յուրացվելություն: Անցեստրալ հատիկավորների օգտագործումը, ինչպիսիք են հաճարն ու վարսակը, ապահովում են էներգիայի պաշար ողջ օրվա համար:
Մենք երբեմն օգտագործում ենք կարտոֆիլ և բրինձ հատուկ դիետաների համար անհրաժեշտ կերերի մեջ, ինչը երաշխավորում է ընտանի կենդանու էներգիայի արագ բարձրացումը:
մանրաթելեր
Հավասարակշռված սննդակարգում մանրաթելերի ճիշտ չափաբաժինը կարևոր դեր է խաղում սննդանյութերի մարսողության և յուրացման մեջ: Ֆարմինան որպես դիետիկ մանրաթելերի աղբյուր օգտագործում է բազուկի միջուկը, սիսեռի մանրաթելերը, մաքուր ցելյուլոզան և ջրազրկված առվույտը:
Իտալական ճակնդեղի միջուկը նպաստում է աղիների գործունեության ձևավորմանն ու կարգավորմանը։
Մաքուր ցելյուլոզան, որն օգտագործվում է որոշ կերերի մեջ, չլուծվող մանրաթելերի աղբյուր է: Սա կարևոր է աղիքային շարժունակության համար և հատկապես ցուցված է կալորիաների նվազում պահանջող բուժման համար։
Սիսեռի մանրաթելը պարունակում է մեծ քանակությամբ լուծվող մանրաթելեր, որոնք մարսողական տրակտում դոնդողի նման զանգված են ստեղծում, ինչը դանդաղեցնում է սննդի անցումը և նպաստում ավելի լավ յուրացմանը:
Դեհիդրատացված (ջրազրկված) առվույտը այնպիսի միկրոէլեմենտների հիանալի աղբյուր է, ինչպիսիք են կարոտինը և կալցիումը:
Որոշ հատուկ պրեբիոտիկների բաղադրիչների առկայությունը, ինչպիսիք են ֆրուկտոօլիգոսաքարիդները (FOS) և մանանօլիգոսախարիդները (MOS), առաջատար դեր են խաղում աղիների համար՝ պաթոգեն բակտերիաների սե;եկտիվ և մրցակցային բացառման, ինչպես նաև ցանկացած տոքսինների վերացման գործում: Կատվախոտի սերմերը հարուստ են լուծվող մանրաթելերով և իդեալական են մարսողական տրակտով սննդի անցումը դանդաղեցնելու համար՝ միևնույն ժամանակ նպաստելով որոշ նյութերի յուրացմանը և աղիների նորմալ գործունեությանը: Ֆարմինան մեծ նշանակություն է տալիս սննդային մանրաթելերի օգտագործմանը յուրաքանչյուր բանաձևում՝ կենդանու ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական վիճակին կամ որոշակի պաթոլոգիաների նկատմամբ առավել զգայուն տեսակի կամ ցեղի բնութագրերին համապատասխան:
ՎԻՏԱՄԻՆՆԵՐ
Վիտամինները կենսական նշանակություն ունեն ճիշտ սնվելու համար, քանի որ դրանք օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաների ամենակարևոր կատալիզատորներն են: Վիտամինների պակասը որոշ դեպքերում առաջացնում է հայտնի կամ հատուկ ախտանիշներ՝ արտահայտված ընդհանուր թուլությամբ: Այսպիսով, համապատասխան քանակությամբ վիտամինների ամենօրյա ընդունումը ապահովում է բոլոր կենսական գործառույթների անխափան աշխատանքը: Խաղողի սերմերի և կանաչ թեյի բնական քաղվածքները օգնում են բարձրացնել հակաօքսիդանտների ազդեցությունը: Farmina-ի արտադրանքը պահպանում է վիտամինների ամբողջական և հավասարակշռված մակարդակը` համապատասխան կենդանու ֆիզիոլոգիային և զարգացմանը, կամ պաթոլոգիաների բուժման ընթացքում սննդակարգի առանձնահատկությունների լույսի ներքո:
Farmina-ի արտադրանքի մեջ վիտամինների երկարատև ազդեցությունը պայմանավորված է էքստրուկցիայով, գործընթաց, որը կանխում է նրանց քայքայումը տաքացման ժամանակ և ապահովում է բարձր բիոհասանելիությունը առաջադեմ նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ (Long Life Vitamins System):
Հանքային նյութեր
Առավելագույն ուշադրություն է դարձվում կենդանիների սննդակարգում մակրո և օլիգո տարրերի ներառմանը` ցեղատեսակ կամ տարիքի ֆիզիոպաթոլոգիական բնութագրերին համապատասխան: Farmina Pet Foods դիետիկ արտադրանքի բանաձևերում պատշաճ ուշադրություն է դարձվում հանքային բաղադրիչներին, որոնցից յուրաքանչյուրի կոնցենտրացիան մեծանում կամ նվազում է` որոշակի պաթոլոգիական պայմաններում անբավարարությունը փոխհատուցելու կամ նյութափոխանակությունը հավասարակշռելու և / կամ օրգանների գործառույթները պաշտպանելու համար:
ՆՈՒՏՐԻՑԵՎՏԻԿՆԵՐ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Իր սննդային բանաձևերում Ֆարմինան հավասարապես օգտագործում է նուտրիցևտիկներ (սննդի մեջ բժշկական արժեք ցույց տված բաղադրիչներ կամ էքստրակտներ) և ֆունկցիոնալ բաղադրիչներ (բաղադրիչներ, որոնք ունեն դրական սնուցող ազդեցություն): Դրանից են գլյուկոզամինը, որը արդյունահանվում է ծովախեցգետիններից, և քոնդրոիտին սուլֆատը, արդյունահանվում է աճառային ձկներից, երկուսն էլ օգտակար են աճառի հյուսվածքի ամրապնդման համար:
Մի քանի ֆունկցիոնալ բաղադրիչներ հետագայում համապարփակ կերպով օգտագործվում են ինչպես սննդակարգում, այնպես էլ կլինիկական դիետաների մեջ: Մասնավորապես, մենք օգտագործում ենք մի քանի մրգերի քաղվածքներ, ինչպիսիք են խնձորը՝ հարուստ A պրովիտամինով, B1, B2, B6, E, C վիտամիններով, նիացինով, ֆոլաթթվով, ֆլավոնոիդներով և կարոտինոիդներով: Նուռը B խմբի վիտամինների, վիտամին C- ի, կալիումի և հակաօքսիդանտ պոլիֆենոլների աղբյուր է: Հապալասը և հաղարջը հարուստ են A և C վիտամիններով, պեկտիններով, անտոցիաններով: Նարինջը B և C վիտամինների կոմպլեքսի, ցինկի, կալիումի, կալցիումի, ֆլավոնոիդների աղբյուր է: Խաղողի սերմերը հարուստ են հակաօքսիդանտների համալիրով և օգնում են համակարգային հիպերտոնիայի բուժմանը:
Ֆարմինայի արտադրանքը պարունակում է սպանախ, որը հարուստ է վիտամին C- ով, կարոտինոիդներով, ֆոլաթթվով և լյուտեինով (այն օգնում է պաշտպանել աչքերի ցանցաթաղանթը), և գազար՝ հարուստ վիտամին A- ով, ինչպես նաև որոշ բուժիչ բույսեր՝ խնկունի, որը հարուստ է բնական հակաօքսիդանտներով; ալոե վերա, որն ունի հակաբորբոքային, դետոքսիկացնող, բակտերիոստատիկ ազդեցություն և վերականգնում է մաշկը, քրքում, որը նպաստում է մաշկի բուժմանը և պարունակում է հակաօքսիդանտներ և կանաչ թեյ՝ հարուստ հակաօքսիդանտներով և պոլիֆենոլներով:
Ի թիվս այլ սննդարար նյութերի, Ֆարմինան օգտագործում է նարգիզի քաղվածք՝ որպես լյուտեինի և բնական հակաօքսիդանտների աղբյուր, ինչպես նաև իր հատուկ հակաբորբոքային ազդեցության և իզոֆլավոնոիդների թեթև էստրոգենիկ ազդեցության համար, որը օգտակար է ստերջացված կենդանիների հորմոնալ հավասարակշռության համար:
Տարրերի այս թանկարժեք համադրությունը օգտակար է մեր ընտանի կենդանիների համար: