Ինչու՞ են շունը և կատուն համարվում մսակեր

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՇՈՒՆԸ ԵՎ ԿԱՏՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՄՍԱԿԵՐ

Կատուների և շների էվոլյուցիան նման է մյուս գիշատիչների էվոլյուցիային, այդ պատճառով նրանց անատոմիան հարմար է մսային սննդի համար։ Ինչպես և իրենց նախնիները, շներն ու կատուները, չնայած իրենց մարսողական համակարգի հարմարվողականությանը, նախընտրում են մսային սննդակարգ։ Սա վաղուց հաստատված է նրանց կառուցվածքի և ֆիզիոլոգիայի առանձնահատկություններով։

1․ ԹՔԻ ՄԵՋ ԱՄԻԼԱԶԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Այս թերությունը ստիպում է ենթաստամոսային գեղձին աշխատել երկու անգամ ավել՝ ածխաջրերը մարսելու համար։

2․ ԿԱՐՃ և ՊԱՐԶ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԱՂԻՆԵՐ։ Ստամոքսի բարձր թթվայնության շնորհիվ ճարպերն ու սպիտակուցները արագորեն և հեշտությամբ քայքայվում են կարճ մարսողական տրակտում։

3․ ԾՆՈՏԻ և ԱՏԱՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Լայն բացված բերանը հնարավորություն է տալիս կուլ տալ մեծ կտորներ, իսկ կարճ ու սուր ատամները իդելական են մսի համար։

4․  ԳԼՅՈՒԿՈՆԵՈԳԵՆԱԶԱ։ Որպես էներգիայի հիմնական աղբյուր կատուները օգտագործում են սպիտակուցներն ու ճարպերը, այլ ոչ թե ածխաջրերը։ 

5․ ԻՆՍՈՒԼԻՆԻԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ածխաջրերով հարուստ սնունդը բարձրացնում է ինսուլինային պատասխանի մակարդակը և բերում է ավելորդ գլյուկոզայի կուտակման՝ ճարպակալումների տեսքով։ Այս գործընթացը կարող է հանգեցնել դիաբետի և ճարպակալման։  



Natural & Delicious-ը սննդային համակարգ է՝ հիմնված շների և կատուների մսակեր բնույթի գիտական հետազոտությունների վրա, որն իր արտահայտումն է գտել ապրանքային երկու շարքերում․ Grain Free, ամբողջովին առանց հացահատիկի, և Low Ancestral Grain - անցեստրալ հատիկավորների ցածր պարունակությամբ (հաճար և վարսակ)։