Ի՞նչ է գլիկեմիկ ինդեքսը

Ի՞ՆՉ Է ԳԼԻԿԵՄԻԿ ԻՆԴԵՔՍԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀՊԱՆԵԼ ԴՐԱ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՈՐՈՇ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՄ ՊԱԹՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 

Ածխաջրերի աղբյուրի ազդեցությունը գլիկեմիկ մակարդակի վրա գնահատվում է Գլիկեմիկ Ինդեքսի միջոցով։ Ցածր գլիկեմիկ ինդեքսով սնունդն ավելի հեշտ է յուրացվում, քանի որ յուրացման արագությունը ավելի լավ է կարգավորվում, և որպես հետևանք, տեղի է ունենում ֆիզիկական հոգնածության նվազում և ավելանում է մթերքի արդյունավետության աստիճանը։ 
 Օսլայով հարուստ հատիկավորների բարձր գլիկեմիկ ինդեքսը այնպիսի պաթոլոգիների հակվածություն է ստեղծում, ինչպիսիք են ճարպակալումն ու դիաբետը, ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ։ 
 Ահա, թե ինչու ենք մենք երկար ուսումնասիրություններից հետո ստեղծել N&D "Grain Freeամբողջովին առանց հացահատիկի և N&D "Low Ancestral Grain հատիկավորների (հաճար և վարսակ) ցածր պարունակությամբ կերերի շարքերը, որոնք ունեն ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս՝ համեմատած այլ կերերի մեջ գործածվող մյուս հատիկավորների։ Դրանց ցածր գլիկեմիկ ինդեքսը թույլ է տալիս պատասխան ռեակցիա առաջացնել հետպրանդիալ գլիկեմիայի նկատմամբ, որը ժամանակի ընթացքում ամրապնդվում է։ Հատիկավորների այդ տեսակները մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում, որը բարելավում է մարսողությունը և սննդարար նյութերի յուրացումը՝ բարձրացնելով օրգանիզմի պաշտպանողական հատկությունները։ Եգիպտացորենի և նման հատիկավոր մշակաբույսերի գործածումը, բացի բարձր գլիկեմիկ ինդեքսից, կարող է հանգեցնել գենոմոդիֆիկացմված ապրանքի ստացման, ինչը հակասում է  Natural & Delicious սնուցման գաղափարին։ 
 

Շների և կատուների բնական սնունդը չպետք է պարունակի ածխաջրեր, քանի որ նրանց մարսողությունն այնպես է կառուցված, որպեսզի էներգիան ստանա կենդանական ծագման սպիտակուցներից և ճարպերից։ Իսկ ածխաջրերը մեր կենդանիներին տալիս են միայն անցանկալի կալորիաներ։ Այնուամենայնիվ, շուկայում արտադրվող կերերի մեծ մասը պարունակում են 40-ից 60 տոկոս ածխաջրեր։ Կատուների և շների կերերի մեջ ավանդաբար օգտագործվող հատիկավորների ածխաջրերը էներգիայի բարձր մակարդակն ապահովում են գլյուկոզայի շնորհիվ, որն արագորեն առաջացնում է հետպրանդիալ գլիկեմիկ պիկ։ Հատկապես նման դեպքերում գլյուկոզայի նկատմամբ հետպրանդիալ ինսուլինային պատասխան ռեակցիան և դրա ունակությոնը արձագանքելու ածխաջրերի տարբեր տեսակներին կարևոր նշանակություն ունի։