Ի՞ՆՉ ՀՈՒՄՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Natural & Delicious ԿԵՐԵՐԻ ՄԵՋ
բարձրորակ թարմ միսը՝ սպիտակուցների աղբյուր
Natural & Delicious շարքի կերերում որպես սպիտակուցի աղբյուր օգտագործվում է հավի, վայրի խոզի, գառան միս և հավկիթ: Մեր ամբողջ միսը զերծ է հակաբիոտիկներից, հորմոններից, կոնսերվանտներից, և չի պարունակում ենթամթերքներ:
Վայրի խոզի միսը՝ կարմիր մսի սպիտակուցի աղբյուր, ստացվում է Տոսկանայի և Ումբրիայի վայրի հոտերից:
Ամբողջական հավերը մատակարարվում են իտալացի հայտնի արտադրողներից:
Ձուկը՝ անհրաժեշտ օմեգա -3 ճարպաթթուների (DHA և EPA) արժեքավոր աղբյուր, ստացվում է Հյուսիսային Եվրոպայի ծովերից, պարունակում է փոքր քանակությամբ քլորիդներ, բայց հարուստ է սպիտակուցներով և ամինաթթուներով:
Գառան միսը՝ կարմիր մսի սպիտակուցների բարձրորակ աղբյուր, գալիս է Նոր Զելանդիայի ազատ տնտեսություններից:
Թարմ հավկիթները սառեցված չեն և չեն պարունակում կոնսերվանտներ:
կենդանական ճարպեր
Ճարպը մսակերների բնական սննդակարգի ամենակարևոր բաղադրիչներից է և հեշտությամբ մարսվում է իր կենդանական ծագման պատճառով, այլ ոչ թե բուսական:
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանական ճարպերն ավելի լավ և արագ են մարսվում և ներծծվում մսակերների մարսողական տրակտում, մասնավորապես՝ ձկան յուղն ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ ճարպաթթուներով, ինչպես նաև արտադրանքի լավ սպառումը:
N&D ապրանքային շարքում կենդանական ճարպի պարունակությունն ապահովվում է միայն հավի և ձկան յուղերով, որոնք բնութագրվում են EPA, DHA և օմեգա -3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ:
վիտամիններ եվ հանքանյութեր՝ բարձրորակ թարմ մրգերից եվ բանաջարեղենից
Natural & Delicious երկու ապրանքային շարքերն էլ պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր խնամքով ընտրված մրգերից և բանջարեղեններից՝ նուռ, խնձոր, նարինջ, սև հաղարջ, հապալաս, սպանախ և գազար: Խնձորը և նուռը սննդային մանրաթելերի բնական աղբյուրներն են, որոնք օգնում են աղիների շարժողականությանը: Նրանք հարուստ են ֆիտոնցիդներով և բնական հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից: Հաղարջն ու հապալասը պարունակում են վիտամիններ և բնական հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ծերացման և սրտի անբավարարության դեմ: Սպանախը, բացի վիտամինների մեծ փաթեթից, պարունակում է երկաթ և այլ հանքանյութեր, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը և կանխել սակավարյունությունը: Նարինջը վիտամին C- ի և հանքային աղերի աղբյուր է, որոնք կանխում են դիուրեզը և ունեն մաքրող հատկություններ: Գազարը հարուստ է վիտամին A- ով և հակաօքսիդանտներով:
քիչ ածխաջրեր
Շների և կատուների բնական սննդակարգը շատ քիչ ածխաջրեր է պարունակում այն պատճառով, որ նրանց նյութափոխանակությունը էվոլյուցիոն կերպով հիմնված է սպիտակուցներից և կենդանական ճարպից էներգիա ստանալու վրա: Այսպիսով, ածխաջրերը էներգիայի առաջին աղբյուրը չեն և կարող են խթանել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են գիրությունն ու շաքարախտը: Այս պատճառով է, որ Natural & Delicious-ը գրեթե չի պարունակում ածխաջրեր: Ի տարբերություն շուկայում առկա շատ ապրանքների, որոնք պարունակում են 40%-ից մինչև 60% ածխաջրեր՝ բաղադրության մեջ արդյունաբերական հատիկավորներիների առկայությամբ, N&D կերերում եգիպտացորենի փոխարեն մենք օգտագործում ենք միայն Իտալիայի տարածաշրջանին բնորոշ անցեստրալ մշակաբույսեր, ինչպիսիք են հաճարը և վարսակը, որոնք չեն հանդիսանում ԳՄՕ-ներ:
Բուժիչ խոտաբույսեր՝ թիրախավորված ազդեցությամբ
Natural & Delicious ապրանքային շարքի թիրախավորված բուժիչ բույսերը կրկնում են կենդանիների՝ բնազդաբար բույսեր և դեղաբույսեր փնտրելու միտումը, մասնավորապես՝ իրենց առողջությունը բարելավելու կամ հիվանդությունները բուժելու համար:
Natural & Delicious-ը հարուստ է առվույտով, սոսիով, խնկունիով, քրքումով, ալոե վերայով և կանաչ թեյով, որոնք բալանսավորում և ամրացնում են օրգաններն ու հյուսվածքները, խթանում տոքսինների հեռացումը: