ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԳՄՕ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմը (ԳՄՕ) կենդանի օրգանիզմ է`գենետիկական ինժեներական տեխնոլոգիաներով ներդրված գենետիկ փոփոխություններով, որոնք թույլ են տալիս ավելացնել, փոփոխել կամ հեռացնել որոշ գենետիկական տարրեր: ԵՄ -ն նախազգուշական սկզբունքով է անդրադառնում ԳՄՕ-ների խնդրին, ըստ որի`տրանսգենային մշակաբույսեր պարունակող ցանկացած ապրանք կարող է ունենալ պոտենցիալ վնասակար ազդեցություն, և քանի որ ռիսկի աստիճանը ճշգրիտ որոշելու միջոց չկա, նման արտադրանքը պետք է հատուկ կարգավորվի և սահմանափակվի՝ մարդու, կենդանիների և բույսերի առողջությունը , ինչպես նաև շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Չնայած Եվրամիությունը թույլ է տալիս օգտագործել ԳՄՕ-ներ և խստորեն վերահսկվում է, Ֆարմինան հետևում է նախազգուշական սկզբունքին և բացառում է պոտենցիալ ԳՄՕ արտադրանքը յուրաքանչյուր բանաձևից: Այդ նպատակով մենք օգտագործում ենք միայն սերտիֆիկացված, ԳՄՕ-ից 100%-ով զերծ կենդանական ծագման արտադրանք մեր Natural & Delicious և Vet Life Natural Diets սնուցման համակարգերում: Մենք չենք օգտագործում եգիպտացորեն, այլ նախընտրում ենք մեր արտադրանքի մեջ ներառել Իտալիայի համար ավանդական հացահատիկային ապրանքներ, ինչպիսիք են հաճարն ու վարսակը, ինչպես նաև պալարները, ինչպիսին կարտոֆիլն է։ Մենք ընտրեցինք առանց ԳՄՕ-ի ուղին հիմնականում այն պատճառով, որ մեր կենդանիների առողջությունը մեզ համար կարևոր է: Տեսականորեն, ԳՄՕ սննդամթերքի առկայությունը կարող է նպաստել նախկինում անվտանգ և առողջ սննդամթերքի մեջ նոր տոքսինների և ալերգենների առաջացմանը, նման ապրաքները կարող են կայունություն առաջացնել հակաբիոտիկների նկատամբ, իջեցնել սննդային արժեքայնությունը, հատկապես երկարատև օգտագործման դեպքում։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն կենդանիների մոտ, որոնք սնվել են գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերով, կարող է տեղի ունենալ ստամոքսի և աղիների պատերի բջիջների գերաճ, գենի աննորմալ արտահայտում, հեպատոցիտների կառուցվածքային և գործառական փոփոխություններ, զիմոգենի սինթեզի խանգարում և լակտատ դեհիդրոգենազի մակարդակի բարձրացում երիկամներում և սրտում: Նույն ուսումնասիրություններում նշվել է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում, լյարդի հիպերտրոֆիա, երիկամային պարամետրերի փոփոխություններ և սրտի, մակերիկամների կամ փայծաղի ընդհանուր հեպատորենալ թունավորության դեպքեր: ԳՄՕ-ների տարածումը կարող է հանգեցնել ոչ միայն կենդանիների կերակրման, այլև շրջակա միջավայրի փոփոխության (կենսաբազմազանության նվազում, մակաբույծ բույսերում թունաքիմիկատների նկատմամբ դիմադրողականության մակարդակի նվազում, մակաբույծների դիմադրողականության մակարդակի բարձրացում), քանի որ գոյություն ունի այննուրբ հավասարակշռության խախտման ռիսկը, որի վրա հիմնված է էկոհամակարգը: Վերոնշյալի շնորհիվ մեր հիմնական սկզբունքներից մեկն է հարգել բնությունը՝ որպես էկոհամակարգ, որում մենք ապրում ենք, և մեր չորքոտանի ընտանի կենդանիների ֆիզիոլոգիական բնույթը, որոնց մենք ցանկանում ենք առաջարկել լավագույնը իրենց բարեկեցությունն ու առողջությունը պահպանելու համար, իսկ երջանկությունը՝ առավել ևս։