Ընտրելով բնականը

 ԱՊՐԱՆՔԻ ԲՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՎԱԾՈԻԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է 

Farmina Vet Life և Natural & Delicious ապրանքների ողջ տեսականին պահպանվում է բացառիկ բնական հակաօքսիդանտների շնորհիվ (տոկոֆերոլներով հարուստ էքստրակտներ), որոնք ապահովում են մեր կերերի որակը՝ բնության նկատմամբ հարգանքով։ 

Կոնսերվանտները և հակաօքսիդանտները, հատկապես, բաղադրիչներ են, որոնք կարող են դանդաղեցնել, կանխարգելել, նվազեցնել  կամ առհասարակ չեզոքացնել թթվայնացման գործընթացում սննդամթերքին հասցվող վնասը։ Անտիկ ժամանակներից մարդիկ սննդի մեջ ավելացրել են կոնսերվանտներ պարունակող բաղադրիչներ։ Մասնավորապես, համեմունքների ավելացումը հանդիսանում էր սնունդը թարմ պահելու և փչացումից պաշտպանելու մի քանի արդյունավետ եղանակներից մեկը, հատկապես, տաք երկրներում։ 

Մթերքում պարունակվող որոշ սննդարար նյութեր ենթարկվում են թթվայնացման․ լիպիդները, հիմնականում, էլեկտրոնները կորցնելու մեծ հավանականություն և ինքնաթթվայնացման միտում ունեն, ինչը բերում է ապրանքի գույնի, համի, կազմվածքի, որակի, ինքնության և անվնասության կորստի։ Թթվայնացումը, օրինակ, կարող է փոփոխել հագեցած ճարպաթթուները կամ ճարպում լուծվող վիտամինները, որն առաջացնում է ապրանքի որակի փոփոխություն, մինչդեռ հոտավետ միացությունների և օքսիթթուների առաջացումը կարող է ազդել համի և հոտի վրա։ 

Սննդային հակաօքսիդանտները պաշտպանում են կերը, ինչպես նաև դրական ազդեցություն են ունենում այն ուտող կենդանիների վրա․ ֆիզիկական մակարդակի վրա հակաօքսիդանտները կարող են չեզոքացնել ազատ ռադիկալների առաջացրած վնասը, և թթվածնի ակտիվ ձևերի միջոցով կարող են հակազդել բջիջների ծերացմանը՝ կանխարգելել քրոնիկ և դեգեներատիվ հիվանդությունների առաջացումը, որը հաճախ կապված է լինում թթվայնացնող սթրեսի հետ։ 

Մեր նպատակն է փոխարինել դասական արհեստական հակաօքսիդանտները բնականով։ Արհեստական հակաօքսիդանտները, ինչպիսիք են բուտիլհիդրօքսիտոլուոլը (BHT)  և բուտիլհիդրօքսիանիզոլը (BHA) կարող են բացասաբար ազդել մեր կենդանիների վրա, թեև որոշ նշաններ կարող են ի հայտ գալ միայն երկարատև անամնեզում կամ որպես փոխազդեցության հետևանք։ Սինթետիկ հակաօքսիդանտները տարանջատվել են 1940թ․ ճարպերի և յուղերի փտումը կանխելու համար։ Ընդհանուր առմամբ, դրանք ավելի մեծ բիոհասանելիություն ունեն, քան բնական հակաօքսիդանտները։ TBHQ (երրորդական բուտիլհիդրոխինոն), BHA, BHT համարվում են կերերի արտադրության մեջ կիրառվող հիմնական արհեստական հակաօքսիդանտները, և դրանց ազդեցությունը առողջության վրա մինչ այժմ մնում է վիճելի։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս նման բաղադրիչների կիրառման հարաբերակցությունը օրգանների ծերացման գործընթացների հետ, որոնց վրա դրանք ազդում են, հատկապես մեծ չափաբաժիններով։ 

Հայտնի ազդցեցություններից են․ լեպտիդ-կախված նյութափոխանակության ճնշող ազդեցությունը, քրոմոսոմային և սերմային անոմալիաները, պրոտոգլանդինների սինթեզի և իմունային պատասխանի խանգարում, միկրոսոմալ թթվայնացման ինդուկցիան, հարթ և սրտային մկանների կծկողականության անկում, ազդեցություն ճարպերի մետաբոլիզմի և վիտամին Е (տոկոֆերոլի) մակարդակի վրա, պլազմայի լիպիդների և խոլեստերինի ժամանակավոր աճ, մասնավորապես, ստամոքսի, միզապարկի, վահանաձև գեղձի, թոքերի քաղցկեղի առաջացման խթանում, հիպերպլազիայի ինդուկցիա և ստամոքսի ցիտոտոքսիկություն, լյարդի, վահանաձև գեղձի, մակերիկամների և թոքերի հիպերտրոֆիա։ 

Սրանք այն պատճառներն են, որոնք ստիպեցին մեզ մեր բանաձևերում կիրառել միայն բնական հակաօքսիդանտներ բնական աղբյուրներից, ինչպիսիք են կարոտինոիդները, ռետինոիդները  (վիտամին А), բիոֆլավոնիդները  (ցիտրին), պոլիֆենոլները  (վիտամին Е ) և ասկորբինաթթուն (վիտամին С)՝ միևնույն քանակությամբ փաթեթավորման փուլում և մեր պատրաստի արտադրանքում։ Շատ բույսեր հարուստ են բնական հակաօքսիդանտներով, օրինակ՝ վարսակը, բազուկն ու կարտոֆիլը, նուռն ու նարինջը, ինչպես նաև որոշ հատապտուղներ (հապալաս, հաղարջ) և կանաչ թեյը։ 
Բնական հակաօքսիդանտները կարող են ավելի մեծ քանակությամբ ավելացվել սննդին, քան արհեստականները, քանի որ դրանց անվնասության մակարդակը ավելի բարձր է։ Դա բարձրացնում է վերջնական ապրանքի արժեքը ընկերությունների համար, սակայն արդարացվում է առողջության համար առավել օգտակարությամբ։ 

 Եվ վերջում, որպես գերազանց պահպանման հետագա երաշխիքներ, Farmina Vet Life և Natural & Delicious ողջ արտադրանքը փաթեթավորված է թթվածնազերծ պաշտպանիչ փաթեթավորման մեջ՝ ճարպի օքսիդացումն ավելի կանխելու և համն ու թարմությունը պահպանելու համար՝ կարծես այն հենց նոր է պատրաստվել։ Այդ տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է մարդկանց համար սննդի արտադրության մեջ, քանի որ ազոտը օդում առկա գազ է, որը մենք շնչում ենք ամեն օր:

ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԳՄՕ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմը (ԳՄՕ) կենդանի օրգանիզմ է`գենետիկական ինժեներական տեխնոլոգիաներով ներդրված գենետիկ փոփոխություններով, որոնք թույլ են տալիս ավելացնել, փոփոխել կամ հեռացնել որոշ գենետիկական տարրեր: ԵՄ -ն նախազգուշական սկզբունքով է անդրադառնում ԳՄՕ-ների խնդրին, ըստ որի`տրանսգենային մշակաբույսեր պարունակող ցանկացած ապրանք կարող է ունենալ պոտենցիալ վնասակար ազդեցություն, և քանի որ ռիսկի աստիճանը ճշգրիտ որոշելու միջոց չկա, նման արտադրանքը պետք է հատուկ կարգավորվի և սահմանափակվի՝ մարդու, կենդանիների և բույսերի առողջությունը , ինչպես նաև շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Չնայած Եվրամիությունը թույլ է տալիս օգտագործել ԳՄՕ-ներ և խստորեն վերահսկվում է, Ֆարմինան հետևում է նախազգուշական սկզբունքին և բացառում է պոտենցիալ ԳՄՕ արտադրանքը յուրաքանչյուր բանաձևից: Այդ նպատակով մենք օգտագործում ենք միայն սերտիֆիկացված, ԳՄՕ-ից 100%-ով զերծ կենդանական ծագման արտադրանք մեր Natural & Delicious և Vet Life Natural Diets սնուցման համակարգերում: Մենք չենք օգտագործում եգիպտացորեն, այլ նախընտրում ենք մեր արտադրանքի մեջ ներառել Իտալիայի համար ավանդական հացահատիկային ապրանքներ, ինչպիսիք են հաճարն ու վարսակը, ինչպես նաև պալարները, ինչպիսին կարտոֆիլն է։ Մենք ընտրեցինք առանց ԳՄՕ-ի ուղին հիմնականում այն ​​պատճառով, որ մեր կենդանիների առողջությունը մեզ համար կարևոր է: Տեսականորեն, ԳՄՕ սննդամթերքի առկայությունը կարող է նպաստել նախկինում անվտանգ և առողջ սննդամթերքի մեջ նոր տոքսինների և ալերգենների առաջացմանը, նման ապրաքները կարող են կայունություն առաջացնել հակաբիոտիկների նկատամբ, իջեցնել սննդային արժեքայնությունը, հատկապես երկարատև օգտագործման դեպքում։
 ԳՄՕ-ների տարածումը կարող է հանգեցնել ոչ միայն կենդանիների կերակրման, այլև շրջակա միջավայրի փոփոխության (կենսաբազմազանության նվազում, մակաբույծ բույսերում թունաքիմիկատների նկատմամբ դիմադրողականության մակարդակի նվազում, մակաբույծների դիմադրողականության մակարդակի բարձրացում), քանի որ գոյություն ունի այննուրբ հավասարակշռության խախտման ռիսկը, որի վրա հիմնված է էկոհամակարգը: Վերոնշյալի շնորհիվ մեր հիմնական սկզբունքներից մեկն է հարգել բնությունը՝ որպես էկոհամակարգ, որում մենք ապրում ենք, և մեր չորքոտանի ընտանի կենդանիների ֆիզիոլոգիական բնույթը, որոնց մենք ցանկանում ենք առաջարկել լավագույնը իրենց բարեկեցությունն ու առողջությունը պահպանելու համար, իսկ երջանկությունը՝ առավել ևս։
 Ֆարմինա։ Երջանիկ է ընտանի կենդանին։ Երջանիկ ես դու։