Natural & Delicious թաց կերեր

մեր ընտանի կենդանիների վայրի էությունը հասկանալով, մենք սկսել ենք մի շարք ուսումնասիրություններ՝ ուղղված կենդանիների բնական սննդակարգին համապատասխան կերերի մշակմանն ու որակի բարձրացմանը

Յուրաքանչյուր բաղադրատոմս իր մեջ ներառում է Каждый рецепт сочетает в себе խնամքով ընտրված բարձրորակ բաղադրիչներ։ Պահածոյացված կերը բացելով՝ դուք ձեր աչքով կտեսնեք մսի և ձկան կտորներ, հավկիթ, քաղցր կարտոֆիլ, մրգի պատառիկներ և հատապտուղներ։ Բաղադրիչները ջերմային մշակման են ենթարկում միայն մեկ անգամ։ Այս մեթոդը թույլ է տալիս նվազեցնել բաղադրիչների ջերմային ծանրաբեռնվածությունը, դրանով իսկ պահպանելով մթերքի որակն ու համային գրավչությունը։ Օգտագործման պատրաստ կատարյալ սնունդ։ 

 

Բնական բաղադրիչներից պատրաստված լիարժեք կեր

Շների և կատուների սննդային պահանջների բազմաթիվ ուսումնասիրությունների ընթացքում Farmina Vet Research թիմի ձեռք բերած փորձը թույլ է տվել ստեղծել լիարժեք թաց կերերի շարքը։ Բոլոր կերերը չեն պարունակում ԳՄՕ, ներկանյութեր և արհեստական կոնսերվանտներ։ 
 

ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Հավի միս․ մենք օգտագործում ենք Իտալիայի մաքուր դաշտերում  վստահելի արտադրողների կողմից աճեցված հավերի միսը։ Վայրի խոզի միսը  մենք ստանում ենք Տոսկանայի և Ումբրիայի բոֆերմաներից։ 
Լորի միսը հեշտ է մարսվում, հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով և B խմբի վիտամիններով։ Այն նաև ունի խոլեստերինի ցածր մակարդակ։ Եղնիկի միսը տարբերվում է խոլեստիրինի ցածր մակարդակով։ Այդ միսը հարուստ է երկաթով, В12, В3, В6 վիտամիններով, ինչպես նաև պարունակում է մեծ քանակությամբ Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներ, ինչպես ձուկն ու ընկույզը։ Բադի միսը հարուստ է բնական հակաօքսիդանտներով, երկաթով, А, B1, B12 վիտամիններով և Օմեգա-3 ճարպաթթուներով, ինչպես նաև տարբերվում է անփոխարինելի ամինաթթուների օպտիմալ բալանսով։ Հավկիթները մենք ստանում ենք Իտալիայի ֆերմաներից։ Ձուկը՝ ծովային։ Քինոան բնական մթերք է, որը հարուստ է նհրաժեշտ նյութերով և օժտված է հիանալի սննդարար հատկություններով՝ օրգանիզմի առողջությունը պահպանելւ համար։ Դդումը բետա-կարոտինների և բնական հակաօքսիդանտների աղբյուր է։ Միգն ու բանջարեղենը ապահովում են մեր կերերը բնական վիտամիններով ու հակաօքսիդանտներով։ 

 

Բաղադրիչները ջերմային մշակման են ենթարկվում միայն մեկ անգամ։ Դա թույլ է տալիս նվազեցնել ջերմային ծանրաբեռնվածությունը բաղադրիչների վրա, դրանով իսկ պահպանելով մթերքի որակն ու համային գրավչությունը։ 
 Ֆարմինան հոգ է տանում շրջակա միջավայրի մասին և թաց կերերի համար օգտագործում է միայն ամբողջովին վերամշակվող փաթեթավորում։ 
 Այսօր Ֆարմինան հանդիսանում է կենդանիների համար թաց կեր արտադրող միակ ընկերությունը, որը օգտագործում է առանց BPA բանկաներ։ 
 

լիարժեք թաց կերեր

Ընտանի կենդանիների համար նախատեսված՝ շուկայում գոյություն ունեցող թաց կերերը չեն պարունակում այն բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են շների և կատուների սննդային պահանջները ամբողջությամբ բավարարելու համար։ Հաճախ այդ մթերքները հանդիսանում են լրացուցիչ սնունդ և պետք է համադրվեն այլ սննդակարգի հետ, քանի որ կարող են հանգեցնել սննդարար նյութերի պակասի, ինչը պոտենցիալ վտանգ է կենդանու առողջության համար։ 
 Ֆարմինան ստեղծել է լիարժեք սննդակարգեր, որոնք ունեն կատուների ու շների ամենօրյա սնուցման համար ԲՈԼՈՐ անհրաժեշտ սննդարար նյութերը ։
Natural&Delicious լիարժեք և բալանսավորված թաց կերերը կարելի է կիրառել առանց այլ կերերի և վիտամինային հավելումների ավելացման։ 
 Թաց սննդակարգերը արտադրելիս Ֆարմինան օգտագործում է նույն բարձրորակ բաղադրիչները, որոնք պարունակվում են Natural&Delicious շարքի չոր կերերում։ 
 
 

լիարժեք սնուցում կատուների եվ շների համար 
Կարդացեք թաց կերերի մեր նոր շարքերի մասին 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ