Ֆարմինայի գիտական հետազոտությունները

Մեր փիլիսոփայությունը
Առողջ սնունդը՝ համով սնունդն է


Բնությունն ու գիտությունն ընկած են մեր փիլիսոփայության հիմքում։
Մենք ընտրում ենք բնության կողմից առաջարկվող լավագույն հումքը։ Խնամքով և ուշադրությամբ մշակում այն՝ խստորեն հետևելով Ֆարմինայի Անասնաբուժական Ուսումնասիրությունների Կոմիտեի ուղեցույցին, այդպիսով ապահովում ենք բարձր սննդային արժեք և գերազանց համային հատկանիշներ։

Ֆարմինայի Անասնաբուժական Ուսումնասիրություններ
Լավագույն մասնագետերի ու տարիների ուսումնասիրությունների հիման վրա է ստեղծվել մեր սննդային ծրագիրը

Ֆարմինայի Անասնաբուժական Ուսումնասիրությունները մեր հպարտությունն են։ Թիմ, որը կազմված է սննդի, անասնաբուժության և կերակրի բանաձևերի կազմման ոլորտների առաջնակարգ մասնագետներից։ Վերջիններս ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ կենդանու բարեկեցիկ և առողջ կյանքի ապահովումը։

Առաջատար միջազգային համալսարանների հետ համատեղ կատարված տարիների ուսումնասիրություների և հետազոտությունների շնորհիվ մեզ հաջողվել է ստեղծել կատուների և շների ֆիզիոլոգիային համապատասխան սննդային լուծումներ։

Ֆարմինա Թիմը

Մենք հպարտանում ենք մեր մասնագիտացված և բազում որակավորումներ ունեցող մասնագետների թիմով, որը կազմված է հետևյալ բաժիններից՝

  • Միջազգային զարգացման թիմ 
    Թիմի կազմում են  բարձր որակավորում անցած անասնաբույժներ։ Վերջիններիս նպատակն է հետազոտել և ձևավորել նոր սնունդ՝ հաշվի առնելով գիտական վերջին բացահայտումները։ Ուշադրությամբ ընտրել հումքն ու բաղադրիչները և ապահովել սննդի օպտիմալ սպառում և կենսաբանական արժեք՝ ապահովելու համար կենդանիների բարօրությունը։ 
    Այս ամենի գերնպատակն է ստանալ բարձրորակ կեր, որը կհամապատասխանի նույնիսկ ամենաքմահաճ ընտանի կենդանիների սննդային պահանջներին։ 
     
  • Որակի Ստուգման Լաբորատորիա
    Քիմիկոսների, կենսաքիմիկոսների, կենսաբանների և բիոտեխնոլոգների մասնագիտացված թիմը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում սննդի արտադրության ողջ ցիկլին։ Վերջիններս իրականացնում են թե՛ նախնական հումքի, թե՛ պատրաստի արտադրանքի  խիստ ստուգումներ՝ ապահովելով գերազանց օրգանոլեպտիկ և սննդային որակներ։ 

    Որակի Ստուգման գործընթացի մասին ավելին իմացեք այստեղ
  • Ֆարմինա Գիտական Կոմիտե 
    Առաջատար գիտնականներից և անասնաբույժներից ձևավորված թիմը տրամադրում է գիտական խորհրդատվություն և նյութեր տեխնիկական տարբեր բաժաիններին։ 
     
  • Միջազգային Գիտական Խորհուրդ
    Խորհրդի անդամները տրամադրում են գիտական և տեխնիկական տեղեկություններ Հետազոտման և Զարգացման տարբեր բաժինների։ Նրանք դիտարկում և հաստատում են  տեխնիկական նյութերն ու օգնում են հետազոտությունների կազմակերպման և հաստատման գործընթացքին, ինչպես նաև սահմանում են ստանդարտներ։ Թիմի հարգարժան և հեղինակավոր անդամներից են դոկտոր Քենեթ Վ․ Սիմփսոնը՝ Կորնելի Համալսարանի Փոքր Կենդանիների Բժշկության պրոֆեսոր, դոկտոր Մոնիկա Ի․ Կուտրինելին՝ Նեապոլի Ֆեդերիկո 2- րդի համալսարանի Կենդանիների Սննդի պրոֆեսոր, և դոկտոր Չիարա Նոլին՝ անասնաբույժ, Կենդանիներ Մաշկաբանության Եվրոպական Մասնագետ Servizi Dermatologici Veterinari-ում։ 

ՀԱՐԳԱՆՔԸ ՄԵՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է

FVR-ի կողմից իրականացվող կլինիկական փորձարկումների առանձնահատկություններից մեկը համագործակցությունն է ամբողջ աշխարհի անասնաբույժների ցանցի հետ, որոնք սննդային լուծումներ են առաջարկում արդեն հիվանդություններով տառապող կատուներին և շներին:
 

Ընտանի կենդանիները հնարավորություն ունեն բարելավելու իրենց վիճակը ՝ ապրելով իրենց ընտանիքների հետ ողջ փորձաշրջանի ընթացքում ՝ առանց իրենց ապրելակերպի որևէ փոփոխության, բացառությամբ սննդակարգի։ Այսպիսով լիովին հարգված է կենդանու բարեկեցիկ ապրելու իրավունքը:
 

Ակադեմիական համագործակցություն

Տարիների ընթացքում Ֆարմինայի թիմը համագործակցել է մի քանի հեղինակավոր համալսարանների (ինչպիսիք են Քորնելի Համալսարանը, Նեապոլի Ֆեդերիկո II Համալսարանը, Բելգրադի Համալսարանը, Մեսինայի Համալսարանը և Լյուբլյանայի Համալսարանը) և մի շարք աշխարհահռչակ մասնագետների հետ:

Համագործակցության արդյունքում կատարվել են մի շարք հետազոտություններ, ուսումնասիրությունների և պաշտոնական փաստաթղթերի հրապարակումներ բժշկական մի շարք հեղինակավոր ամսագրերում 
 
Հրապարակումները կարող եք ներբեռնել ստորև նշված ռեսուրսների բաժնում:

ՈՒԶՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ՝
Ներբեռնեք Ֆարմինա Անասնաբուժական Ուսումնասիրությունների գիտական աշխատությունները

Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան Համալսարանի և Կենդանիների գիտության և սննդի տեսչության վարչության հետ համատեղ կատարված ուսումնասիրություններ
Ածխաջրերի տարբեր աղբյուրների խմորման առանձնահատկությունները շների երկու ցեղատեսակների դեպքում (գերմանական հովվաշուն և նեապոլիտանական մաստիֆ) (555,14 Kb)

Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան Համալսարանի Անասնաբուժության և Անասնաբուծության ամբիոնի և Ֆարմինայի Անասնաբուժական ՈՒսումնասիրությունների համատեղ աշխատություն
Կլինիկական բացահայտումներ առողջ շների մոտ, որոնք սնվել են տարբեր ածխաջրերի աղբյուրներ պարունակող սննդակարգով (366,28 Kb)
Սննդի կազմում որոնողափրկարարական շների համար (362,58 Kb)

Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան Համալսարանի դասախոս  դոկտոր Մոնիկա Ի․ Կուտրինելիի կողմից արված աշխատություն
Գիրություն, դիաբետ և արյան մեջ շաքարի ցուցանիշներ
Հետսննդային գլիկեմիկ ռեակցիա շների մոտ

Ֆարմինա Ընտանի Կենդանիների Սննդի վերաբերյալ երրորդ կողմերի կողմից կատարված ուսումնասիրություններ
Կլինիկական բացահայտումներ նկատված առողջ շների մոտ, որոնք սնվում են տարբեր ածխաջրերի աղբյուրներ պարունակող սննդակարգով (366,28 Kb)