ԶՎԱՐՃԱԼԻ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԵՐ ՁԵՐ ՁԱԳՈՒԿԻ ՀԱՄԱՐ։ ՏՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԶՎԱՐՃԱԼԻ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԽԱՂԵՐ ՁԵՐ ՁԱԳՈՒԿԻ ՀԱՄԱՐ։ ՏՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Ընտանի կենդանու ծնող դառնալով Դուք ստանձնում եք վերջինիս լավագույն խնամք և ուշադրություն տալու պարտավորությունը։ Իհարկե բացօթյա ակտիվությունները շատ կարևոր են Ձեր շան ֆիզիկական առողջության համար, սակայն կան մի շարք տնային զբաղմունքներ, որոնք կապահովեն վերջիններիս պայծառ միտքն ու ֆիզիկական ակտիվությունը, հատկապես վատ եղանակին կամ խիտ զբաղվածությանը։  Եկեք բացահայտենք մի շարք խաղեր, որոնք կամրապնդեն Ձեր և շան կապը։

Պահմտոցի
Պահմտոցին միայն երեխաների համար չէ, Ձեր շունը նույնպես կսիրի այդ խաղը։ 

Դուք գիտե՞ք, որ շների որսորդական բնազդն արթնանում է պահմտոցի խաղալիս։ Սա ոչ միայն նպաստում է մտավոր աշխատանքին, այլև օրը համեմում է ոգևորությամբ։ Թաքցրեք նրանց սիրելի խաղալիքներն ու անուշեղենը տան տարբեր անկյուններում, որպեսզի նա որսա և գտնի դրանք։ Դա զարգացնում է զգայարաններն,ինչպես նաև արթնացնում է բնազդները՝ առաջ բերելով մտքի զվարճալի փոփոխություններ։ 

Ինտերակտիվ խաղալիքներ և փազլներ
Ինտերակտիվ խաղալիքներն ու փազլները կոչված են զարգացնել շների խնդիրներ լուծելու ունակությունը։ Այս զարգացնող խաղերը ոգևորում են շանը գտնել ճանապարհներ դեպի անուշեղենը, պայծառ են պահում միտքը և քաջալերում վերջիններիս կատարած ծանր աշխատանքի համար։ Սա հիանալի տարբերակ է վերջիններիս զբաղեցնելու և ձանձրույթից ազատելու համար։ 

Մի մոռացեք չափավոր օգտագործել հյուրասիրությունները։ Չէ որ չափազանց շատ կերակրելը կարող է ավելորդ քաշի և առողջական խնդիրների պատճառ հանդիսանալ։ Ուշադիր եղեք շան սննդակարգին և կապ հաստատեք մեր մասնագետների հետ՝ անհատական խորհրդակցություն ստանալու համար։ 

Նախընտրությունը տվեք օգտակար, բայց ոչ պակաս համեղ անուշեղեններին։

Բացահայտեք ավելին

ՊԱՏՐԱՍՏԻՐ ԻՆՔԴ խաղահրապարակ
Շարժեք Ձեր ծույլիկին։ Սա շատ զվարճալի է, թե շան, թե տիրոջ համար և անվճար։ Ստեղծեք փոքրիկ խաղահրապարակ օգտագործելով ձեռքի տակ եղած պարագաները՝ աթոռ, ցախավելներ, բարձեր։  

Ոգևորեք Ձեր շանն անցնել խաղահրապարակի արհեստական խոչընդոտներով։ Սա հիանալի միջոց է ֆիզիկական և մտավոր վարժանքների համար։ Հաշվի առեք, որ որոշ ցեղատեսակներ հնարավոր է չդրսևորեն հետաքրքրություն, սակայն արժե փորձել։ 

Նոր հնարքներ սովորել
Վերածեք սենյակը մարզասրահի և սովորեցրեք շանը նոր հնարքներ։ Անկախ նրանից, թե տիրապետում է շունը հիմնական հրամաններին, թե ավելի բարդ վարժություններին, ուսուցման գործընթացը ոչ միայն զարգացնում է մտավոր ճկունությունն, այլև ստեղծում է ջերմ կապ Ձեր և բրդոտի միջև։  

Փաղաքշանքի և մերսման ժամ 
Ամեն ձագուկ արժանի է սիրո և քնքշանքի։ Երբեմն լավագույն տարբերակը միասին որակյալ ժամանակ անցկացնելն է։ Խաղացեք շան հետ, մերսեք նրան՝ նվազեցնելու համար սթրեսը։ Սա երկկողմանի հաղթանակ է և զգայական ամուր կապ ստեղծելու համար հիանալի տարբերակ։ 

Գնա բեր խաղը տնային պայմաններում
Կհավատաք, թե ոչ, սակայն տնային պայմաններում նույնպես հնարավոր է խաղալ ,,գնա բեր,, խաղը, իհարկե տնային պայմաններին հարմարեցված տարբերակը՝ զգուշանալով ապակե հարթություններից և սուր անկյուններից։ Ընտրեք փափուկ, թեթև խաղալիք և ազատեք խաղի համար նախատեսված տարածք։ Խաղը հիանալի տարբերակ է շանը ակտիվացնելու համար, հատկապես, երբ դրսում անհնար է խաղեր անցկացնել։ 

Թոկի ձգում
Եվ վերջապես, դասական դարձած ,,թոկի ձգում,, խաղը, որը ճիշտ կուղղորդի շան էներգիան և կամրապնդի Ձեր մեջ եղած կապը։ Համոզվեք, որ ընտրել եք ճիշտ խաղալիք և կխուսափեք վնասվածքներից։ Թույլ տվեք, որ նա միշտ հաղթող լինի, որպեսզի խաղը չկորցնի հետաքրքրությունը, բավական է մեկ անգամ հաղթողը դուք լինեք և շան համար խաղն այլևս հետաքրքիր չի լինի։

Եզրակացություն
Տնային պայմաններում խաղերն առօրյայի մաս դարձնելով, Դուք կապահովեք ֆիզիկական ակտիվությունը, մտքի ճկունությունն ու զգայական բավարարությունը։ Հիշեք՝ ամեն շուն յուրահատուկ է, փորձեք տարբեր խաղեր՝ հասկանալու համար, որ խաղն է նախընտրելի փափկամազիկի համար։ Տնային խաղերը կապահովեն եր շան երջանիկ, առողջ և լեցուն կյանքը՝ անկախ եղանակային պայմաններից։