ԱՃՈՂ ՓԻՍՈՅԻ ՍՆՈՒՆԴՆ ՈՒ ԽՆԱՄՔԸ
Փիսոյի գալուստը ընտանիք շատ պատասխանատու որոշում է։ Այս հոդվածում մենք կօգնենք Ձեզ վստահ լինել, որ Դուք անում եք ամեն ինչ փիսոյի առողջ սնունդ ու կենսակերպն ապահովելու համար։
Աճի սանդղակի և քաշի մոնիթորինգ
Աճող կատվի խնամքի կարևոր մասն է նրա աճի սանդղակին հետևելը, ինչն իրենից ներկայացնում է վերջինիս քաշի և չափի ընթացքը։
Կատվին պարբերաբար կշռելը Ձեզ թույլ կտա կարգավորել սննդի չափաբաժինը՝ համոզվելու համար, որ սնունդը բավարարում է փիսոյի պահանջներին։ Ստորև մի քանի օգտակար խորհուրդ՝
Ի՞նչ հաճախանակությամբ է պետք կշռել կենդանուն
- Ամեն օր՝ կյանքի սկզբի երկու շաբաթվա ընթացքում
- Օրը մեջ՝ մինչև մեկ ամսականը
- Շաբաթը մեկ՝ կյանքի երկրորդ/երրորդ ամիսների ընթացքում
- Երկու շաբաթը մեկ՝ մինչև վեց ամսականը
- Ամիսը մեկ՝ սկսած վեց ամսականից․․․
Միանման և համեմատելի տվյալներ ստանակու համար՝
- Փորձեք կատվին կշռել մինչև ուտելը և ցանկալի է միշտ նույն ժամին
- Ստեղծեք քաշի աղյուսակ, որտեղ նշված կլինի օրը, ժամը և, իհարկե, քաշը։
Կշռելու տարբերակները կարող են լինել փոփոխվել՝ կախված նրա բնավորությունից և չափերից։ Օրինակ փոքր և հանգիստ փիսոներին հնարավոր է կշռել խոհանոցային կշեռքով, իսկ ավելի անհանգիստ փիսոներին հնարավոր է կշռել լոգարանային կշեռքով՝ օգտագործելով որևէ տարա։ Կշռելու մանրամասն ուղեցույց կարող եք գտնել մեր "
ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՇՆԵՐԻ ՄՈՏ" հոդվածում։
Դուք հեշտությամբ կարող եք հետևել քաշի սանդղակին գրանցելուվ
Farmina Pet Care Program-ում։
Փիսոյի համար ճիշտ սնունդ
Ընտրելով ճիշտ սնունդ Դուք կապահովեք փիսոյի առողջ կենսակերպը։ Եկեք դիտարկենք ամենատարածված տարբերակները՝
Բարձորակ պատրաստի սնունդ՝ ունեն ակնհայտ առավելություններ։ Ապահովում են ճիշտ չափաբաժնով սննդանյութեր, ճիշտ բալանսավորված են և հեշտ է բաշխել չափաբաժնի։
Բալանսավորված տնական սնունդ՝ հիանալի համ ունի։ Հնարավորություն է տալիս փոփոխել բաղադրիչները, բավարարել կենդանու հագեցվածության զգացումն ու կազմել սննդակարգ։
Սակայն պետք է հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ՝ վերահաշվարկել սննդակարգն ամեն ամիս և զգուշանալ չբալանսավորված սնունդից։ Քանի որ աճող կատվի պահանջները շատ առանձնահատուկ են, պետք է հաշվի առնել աճի սանդղակը, ցեղատեսակը, ակտիվության աստիճանը։ Լավագույն լուծումը մասնագետին դիմելն է։
Պետք նաև նշել, որ տվյալ տարբերակը նաև ժամանակատար է։ Հեռանկարում նաև ավելի ծախսատար է, քան պատրաստի բարձրորակ սնունդը, եթե օգտագործենք բալանսավորված սննդակարգ ստանալու համար անհրաժեշտ բաղադրիչներ ։
Ֆարմինայի անվիճելի որակն ու մասնագետների օգնությունը կօգնեն պատրաստի տարբերակներում գտնել բալանսավորված տնական կերակրի բոլոր առավելությունները, որոնք կբավարարեն փիսոյի սննդային և համային պահանջներին։
Խուսափեք ցածրորակ պատրաստի կերերից, քանի որ դրանք կարող են պատճառ դառնալ անկանոն աճի և վտանգել կատվի առողջությունը։
Լավագույն տարբերակը փիսոյի համար՝
Երբ հերթը հասնում է կերը ընտրելուն, պետք է հաշվի առնել մի քանի պայման՝
- Էներգետիկ բարձր խտություն ՝արագ աճին նպաստելու համար։ Մեր փոքրիկ փափկամազիկներին արագ աճի համար անհրաժեշտ է բարձր կալորեականությամբ սնունդ։
- Սպիտակուցի բարձր պարունակություն՝ մկանների զարգացման համար։ Բարձրորակ սպիտակուցներն անհրաժեշտ են մկանների զարգացման և փիսոյի ընդհանուր առոջության համար։
- Սննդարար նյութերի արդյունավետ կլանման համար բարձր մարսողության ապահովում։ Չէ՞ որ սնունդը պետք է հեշտությամբ մարսվի, որպեսզի նպաստի սննդանյութերի արդյունավետ կլանմանը և կենդանու առողջ աճին:
- Ճիշտ բալանսավորված հանքանյութեր և այլ սննդանյութեր։
Տվյալ կարևոր բնութագրին համապատասխանեցնելուց բացի Ֆարմինան ունի մեկ այլ առավելություն՝
Farmina Pet Care Program. Բանիմաց մասնագետների օգնությամբ Դուք կկազմեք անհատական, դինամիկ սննդակարգ՝ Ձեր կենդանու պահանգներին համապատասխան։
Ինչպես կերակրել փիսոյին
Մեր փիսոյին կերակրելիս կարևոր է ուշադրություն դարձնելի մի քանի կետի վրա։
Նախ պետք է իմանալ, որ օրվա ընթացքում փիսոն պետք է ուտի փոքր չափաբաժնով և հաճախակի՝ 15-16 անգամ 24 ժամվա ընթացքում։ Դա բնական պահանջ է, որի հետ պետք է հաշվի նստել կատվին կերակրելիս։
Ահա մի քանի խորհուրդ փիսոյին կերակրելու համար՝
- Մատուցեք ամբողջ չափաբաժինը միանգամից: Տարածված , որ կատվի ամբողջ օրվա չափաբաժինը մատուցվում է միանգամից։ Այս մոտեցումն ընդունելի է շատ կատուների դեպքում, հատկապես երպ սովոր են ուտել մի կեր ամբողջ օրվա ընթացքում։ Այս դեպքում կատուն ինքն է կարգավորում իր սննդակարգը՝ մոտենալով կերամանին կարիք է զգում։
- Ձեր ուտելու ընթացքում նրան տվեք մի թեյի գդալ թաց կեր։ Որրոշ փիսոներ աշխուժանում և շփվելու ցանկություն են հայտնում, երբ ընտանիքը սեղան է նստում։ Տալով նրան մի փոքր թաց կեր կխուսափեք այնպիսի տհաճ երևույթից, ինչպիսին է կենդանու կողմից կերակրի մնացորդներ մուրալը։
- Զգուշացեք չարաշահումից: Ուշադիր եղեք կերամանում կերի պարունակությանը, եթե նկատում եք, որ Ձեր փիսոն միանգամից դատարկում է այն, ուշադիր եղեք քանակությանը, դա կարող է առաջ քաշել հաճախակի փսխումների։ Նման դեպքերում դիտարկեք օրվա չափաբաժինը մաս-մաս մատուցելու տարբերակը։ Հիշեք, որ, երբ Ձեր՝ արդեն հասուն կատուն տարված կեր է որոնում, միշտ չէ, որ դա անբավարար սննդի պատճառ է։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Փորձեք ավելացնել սնունդը՝ զերծ մնալով կալորիայի ավելացումից։ Նախընտրությունը տվեք թաց կամ ցածր կալորեականությամբ կերի, ինչպիսիք են Neutered կամ Quinoa Weight Management կերերը։
- Ընտրեք ճիշտ սնունդ։ Նախընտրությունը տվեք բարձրորակ կերի՝ նախատեսված փիսոների պահանջներին համապատասխան։ Համոզվեք, որ Ձեր նախընտրած կերը համապատասխանում է փիսոյի աճին և կենսունակությանը անհրաժեշտ պահանջներին։
- Կերակրեք ճիշտ քանակությամբ։ Կարևոր է փիսոյին կերակրել ճիշտ չափաբաժնով։ Դուք կարող եք հիմնվել կերակրի տուփի վրա առկա ուղեցույցից կամ խորհրդակցել Ֆարմինայի մասնագետների հետ, և վերջիններս Ձեզ անվճար կտրամադրեն Ձեր փիսոյի պահանջերին համապատասխան սննդակարգ։
Չմոռանաք ջրի մասին
Ջուրը կարևոր է նյութափոխության մի շարք պրոցեսների համար, հատկապես կատվի միզուղիների համար։ Երբեմն դա նույնիսկ կանխարգելում է երիկամների և միզուղիների խնդիրները, որոնց նկատմամբ նրանք ունեն հակվածություն։
Բացահայտեք, թե ինչքան ջուր է անհրաժեշտ Ձեր փիսոյին և հիշեք, որ ջրամանում միշտ պետք է լինի թարմ և մաքուր ջուր։
Ահա մի քանի խորհուրդ՝ կատվին ջուր խմել խրախուսելու համար՝
- Ընտրեք ճիշտ չափի ջրաման
- Կատուների մեծամասնությունը սրիում է ծորակի թարմ ջուր։ Եթե կատուն չի սիրում խմել ջրամանից, ձեռք բերեք նրա համար ջրային ցայտաղբյուր։
- Իրականում կատուներն այնքան էլ չեն սիրում ջուր խմել՝ նախընրություն տալով կերի հետ ընդունած հեղուկին։ Փորձեք ներմուծել թաց կեր վերջինիս սննդակար՝ ապահովելու համար վերջինիս օրգանիզմի խոնավեցումը։
- Կատուները չեն սիրում ուտել և խմել նույն վայրում՝ խուսափելով պղտորել ջուրը։ Եթե Դուք նկատում եք, որ անկախ ամեն ինչից, կատուն քիչ է ջուր խմում, փորձեք կերն ու ջուրը տարբեր մասերում դնել։
Ամփոփում
Սննդի ճիշտ կառավարումը կարևոր է Ձեր փիսոյի և սննդի միջև առողջ հարաբերությունների ձևավորման համար։
Եթե ունեք կասկածներ, կապ հաստատեք Ֆարմինայի խորհրդատուների հետ։