ՇԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳ ՄՐԳԵՐ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՆԵՐ
Հետաքրքիր փաստեր՝ շների ԴՆԹ-ի մոտ 98%-ը համընկնում է գայլերի ԴՆԹ-ի հետ, սակայն սննդակարգը բավականին տարբերվում է։ Մինչ գայլերը հիմնականում սնվում են մսով, , մեր ընտելացված բրդոտները, որպես առողջ սնունդ, վայելում են մրգերի ու բանջարեղենի բազմազանությունը։
Այսպիսով բնական է, որ շան տերերի մոտ ցանկություն է առաջանում սիրելի կենդանու հետ կիսվել իրենց սիրելի մրգերով կամ բանջարեղենով։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ ոչ բոլոր մարդկային ուտելիքներն են անվտանգ շների համար։ Եկեք քննարկենք՝ որոնք են անվնաս շների համար և որոնցից է պետք խուսափել։
Շան համար անվտանգ մրգեր
Դուք կարող եք խրախուսեք Ձեր շներին նրան տալով առողջությանը չվնասող մրգեր։ Պետք է հաշվի առնել, որ մրգերը հիմնականում սննդարար են և կարող են պարունակել բարձր քանակությամբ շաքար։ Այսպիսով պետք է չափավորել այն։
Ստորև անվտանգ մրգերի ցանկը՝
Խնձոր
Շանը կարելի է խնձոր։ Այն պարունակում է A և C վիտամիններ, մանրաթելեր, ինչը այն հիանալի անուշեղեն է դարձնում։ Պարզապես հիշեք շանը տալուց առաջ հեռացնել միջուկն ու կորիզները։
Բանան
Մեկ այլ անվտանգ տարբերակ, որն ունի ցածր կալորեականություն, բայց հարուստ է կալիումով և այլ կարևոր սննդանյութերով։ Սակայն պետք է օգտագործել չափավոր, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ շաքար։
Հապալաս
Այս փոքր հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ , մանրաթելեր ու ֆիտոքիմիկատներ, որոնք այն դարձնում են հիասկանչ սնունդ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար։ Դրանք հիանալի համովություն ու խրախուսման միջոց են։
Սեխ կանտալուպ
Հարուստ է սննդանյութերով և ունի ցածր կալորեականություն։ Կանտալուպ սեխն անվնաս է շների համար։ Սակայն պետք է չափավորել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքար։
Լոռամրգի
Չափավոր քանակությամբ անվտանգ հատապտուղը անտիօքսիդանտ է և դրական ազդեցություն ունի միզուղիների առողջության վրա։ Խուսափեք սառեցրած լոռամրգիին ավելացված շաքարից։
Կիվի
Քաղցր և համեղ միրգ, որն ունի մի շարք սննդարար որակներ։ Պարունակում է ավելի շատ C վիտամին, քան նարինջը և ավելի շատ կալիում, քան բանանը։ Փոքր չափերի պատճառով խոշոր ցեղատեսակներն ու բկլիկները կարող են միանգամից կուլ տալ՝ վտանգելով առողջությունը։ Անվտանգության համար միշտ կտրատեք այն։
Մանգո
Քաղցր և հյութեղ մանգոն անվտանգ է շների համար, եթե կլպեք այն։ Պարունակում է վիտամիններ։
Նարինջ
Կարելի է ասել, որ նարինջն անվտանգ է շան համար, սակայն պետք է հաշվի առնել, որ կլեպը պարունակում է տոքսիկ նյութեր և կարող է խանգարել մարսոզության աշխատանքին։ Վստահ լինելու համար, որ չեք վնասի շանը, նախ հեռացրեք կլեպն ու կորիզները։
Դեղձ
Թարմ, կեղևազրկված դեղձը սննդարար հյուրասիրություն է շան համար։ Խոսափեք պահածոյացված դեղձից, որը հաճախ պարունակում է շաքարե օշարակ։
Արքայախնձոր
Վիտամիններով, հանքանյութերով և մանրաթելերով հարուստ միրգը անվտանգ ու թարմացնող համովություն է շան համար։ Միայն չմոռանաք մատուցելուց առաջ հեռացնել չոր կեղևը։
Ձմերուկ
Խոնավեցնող և սննդարար։ Այն շների համար անվտանգ է, եթե մատուցվում է առանց կեղևի ու կորիզների։ Այն հիասքանչ է, հատկապես ամռան տապին։
Ո՞ր մրգերից է պետք խուսափել
Ավոկադո
Այն օգտակար է մարդկանց համար, սակայն պարունակում է պերսին կոչվող տոքսին, որը վտանգավոր է շների համար։ Ցանկալի է խուսափլ դրանից։
Բալ
Կորիզներն ու տերևները պարունակում են ցիանիդ, որը թունավոր է շան համար։ Պահեք այն հեռու շներից, որպեսզի նրանք հանկարծակի չուտեն դրանք։
Խաղող
Խաղողն ու չամիչը կարող են միզուղիների խնդիրներ առաջացնել շների մոտ, այսպիսով պետք է հեռու պահել դրանք մեր բրդոտներից։
Թույլատրելի և անթույլատրելի բանջարեղենները
Ինչպես և մրգերի դեպքում, որոշ բանջարեղեններ անվտանգ են շան համար։ Սակայն որոշները կարող են վտանգ ներկայացնել։ Եկեք տեսնենք, թե ինչ է կարելի շանը և ինչ չի կարելի։
Շան համար անվտանգ բանջարեղեններ
Արտիշոկ
Farmina N&D Quinoa բաղադրատոմսերի կարևոր բաղադրիչներից է։ Արտիշոկները սննդարար են, պարունակում են վիտամին C, ֆոլաթթու, կալիում, նիացին և մի շարք հակաօքսիդանտներ։ Ձեր շունը կարող է ուտել արտիշոկի ցանկացած հատվածը՝ և՛ հում, և՛ եփած վիճակում, սակայն պետք է կտրատել այն հարմապատասխան չափի՝ խեղդվելուց խուսափելու համար։
Բրոկոլի
Եթե Ձեր շունը սիրում է բանջարեղեն, բրոկոլին հիանալի սննդարար տարբերակ է՝ հարուստ մանրաթելերով և վիտամին C-ով, պարունակում է քիչ քանակությամբ ճարպեր։ Օգտագործեք քիչ քանակությամբ։ Նախընտրությունը տվեք խաշած տարբերակին, այն ավելի հեշտ է մարսվում։
Գազար
Ցածր կալորեականությամբ և մանրաթելերի բարձր պարունակությամբ գազարը հիանալի անուշեղեն է շների համար։ Այն հիանալի է նաև ատամների առողջության համար։ Կարող եք մատուցել թե՛ հում, թե՛ խաշած։
Նեխուր
Հարուստ է վիտամիններով և սննդանյութերով։ Այն կարելի է շներին և նույնիսկ թարմացնում է շնչառությունը։ Մինչ խրթխրթան համովությունը շանը տալը, հեռացրեք տերևներն ու կտրատեք ուտելուն հարմար կտորների։
Լոբի
Շոգեխաշած, հում թե պահածոյացված լոբին անվնաս է շան համար և պարունակում է կարևոր վիտամիններ, մանրաթելեր ու հանքանյութեր։ Նախընտրությունը տվեք առանց աղի պահածոյացված լոբուն։
Ոլոռ
Ոլոռի բոլոր տեսակներն էլ անվտանգ են շան համար և պարունակում են սպիտակուցներ, մանրաթելեր և վիտամիններ։ Կարող եք օգտագործել թարմ և սառեցված, սակայն խուսափեք պահածոյացված տարբերակից, քանի որ դրանք պարունակում են նատրիում։
Որ բանջարեղեններից է պետք խուսափել
Սունկ
Վայրի սունը կարող է թունավոր լինել շան համար, ուստի ավելի լավ է խուսափել դրանից։
Սոխ
Այն պարունակում է բաղադրիչներ, որոնք վտանգավոր են շան համար, ուստի շները պետք է խուսափեն դրանից ցանկացած տեսքով՝ եփած, հում։
Սպանախ
Քիչ քանակությամբ այն անվտանգ է, սակայն պարունակում է թրթնջակաթթու, ինչը կարող է խանգարել կալցիումի կլանմանն ու երիկամային խնդիրների պատճառ դառնալ։ Նախընտրությունը տվեք այլ կանաչու։
Լոլիկ
Մինչ հասած լոլիկը, կարելի է ասել, անվտանգ է շների համար, թփի կանաչ հատվածը պարունակում է սոլանին կոչված տոքսին։ Ավելի լավ է խուսափել շանը լոլիկ տալուց առհասարակ։
Բալանսավորված սննդակարգի կարևորությունը
Սննդակարգում օգտագործելով կենդանու առողջության համար անվտանգ մրգեր ու բանջարեղեն, Դուք կընդլայնեք նրա սննդակարգի արժեքավոր սննդանյութերի ապահովումը։ Այնուամենայնիվ պետք է գիտակցել, որ դա հավելյալ կեր է, որը չի կարող փոխարինել բալանսավորված սննդակարգին։
Համոզվելու համար, որ Ձեր շունն առողջ է և կենսունակ կապ հաստատեք մեր մասնագետների հետ և կազմեք շան պահանջներին հարմար սննդակարգ։
Ձեր շունիկը սիրու՞մ է միրգ։ Փորձեք N&D Tropical Selection-ը, որը կենդանու առողջությանը խթանող տրոպիկական մրգերից ու անցենտրալ հացահատկից է պատրասված։