ՏԻՐՈՋ ԵՎ ԿԵՆԴԱՆՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԿԱՊԸ։ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԶԴՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ինչպես ամեն պատասխանատու կենդանասեր, մենք փորձում ենք ապահովել մեր սիրելի կենդանիներին լավագույն խնամքով։ Խոսքը թե առօրյա խնամքի մասին է (զբոսանք, հարդարանք, բժշկի այց և այլն) , թե հնարավոր լավագույն սնունդով ապահովելը։ Այս հոդվածում կխոսենք մեր կենսունակության վրա կենդանիների ունեցած ազդեցություն մասին։ Կենդանիների և տերերի կապը երկար տարիների պատմություն ունի, որն էմոցիոնալ աջակցություն է, սթրեսի թոթափում և երկուստեք առողջություն։ Ստորև կխոսենք, թե ինչ ճանապարհով են մեր կենդանիները երջանկացնում մեզ։
- Ակտիվ կենսակերպ և առողջ սրտանոթային համակարգ։ Կեմդանիների տերերի, հատկապես շների տերերի պարտավորություններից է պարբերական զբոսանքներն ու խաղերը, ինչն ապահովում է ֆիզիկական ակտիվություն թե կենդանիների, թե նրանց տերերի համար։ Ակտիվ կենսակերպը նպաստում է սրտանոթային համակարգի առողջությանը և ընդհանուր կոփվածությանը։ Փաստացի շների տերերը շաբաթական մոտ 300 րոպե զբոսնում են իրենց կենդանիների հետ, հեշտությամբ կատարելով օրական 10000 քայլ, որը խորհուրդ է տրվում բժիշկների կողմից։
- Փրկում են միայնակությունից: Անսահման սերն ու ընկերությունը, որը մեզ տալիս են մեր սիրելի կենդանիները ստեղծում է ամուր կապ։ Իրենց ներկայությամբ և դատելուց զերծ բնույթի շնորհիվ, միշտ այնտեղ են, որտեղ նույնիսկ մարդիկ չեն լինում։ Նրանք հավատարիմ են, մենակությունը կիսող և դժվար պահերին սփոփող։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդ-կենդանի փոխհարաբերությունը օգնում է ազատվել պարփակվածությունից։
- Սթրեսի և անհանգստության նվազեցում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կենդանիների հետ փոխհարաբերությունը՝ կլինի դա կատվի հանգստացնող մլավոցը, թե շան պոչ շարժելը, նվազեցնում է կորտիզոլի մակարդակը, որն առաջացնում է սթրես։ Հասարակ քայլերը, ինչպես օրինակ 10 րոպե շանը սիրելը, նվազեցնում է սթրեսը։ Ընտանի կենդանիները ծանրակշիռ դեր են կատարում անհանգստության հաղթահարման գործում, թողնելով բուժիչ ազդեցությություն թե խուճապային գրոհների ժամանակ, թե անհանգստության պահերին։
- Դրական ազդեցություն առողջության վրա։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կենդանի ունեցող անձանց մոտ նվազում է արյան ճնշման խնդիրները և սրտային հիվանդությունների ռիսկերը։ Կենդանու ներկայության հանգստացնող ազդեցությունն նպաստում է ավելի առողջ սիրտ և ամուր իմունային համակարգ ունենալուն։
- Էմոցիոնալ թերապիա: Թերապևտ կենդանիները հատուկ վարժեցված են հարմարավետության և աջակցության զգացողություն ապահովելու համար։ Կենդանիներն ակտիվորեն ներգրավված են հիվանդանոցներում, դպրոցներում և թերապևտիկ հանդիպումներում՝ հեշտացնելու համար ապաքինումն ու հուզական կայունությունը։
- Կարգավորված օրակարգ։ Կենդանու խնամքի օրակարգը դրական ազդեցություն ունի կենդանու տիրոջ հոգեկան վիճակի վրա։ Թե առավոտյան զբոսանքը, թե երեկոյան փաղաքշանքն ապահովում են կայունության զգացողություն և կյանքի նպատակ։
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ընտանի կենդանիների և նրանց տերերի միջև կապի կարևորությունը չի կարելի թերագնահատել: Զգացմունքային աջակցությունը, սթրեսի նվազեցումը և ֆիզիկական առողջության օգուտները, որոնք բխում են նման հարաբերություններից, ընտանի կենդանի ունենալը դարձնում են արժեքավոր ակտիվ մտավոր բարեկեցության համար: Հաշվի առնելով այն բազմաթիվ եղանակները, որոնցով մեր սիրելի ընտանի կենդանիները բարելավում են մեր ընդհանուր բարեկեցությունը։ Եկեք պատասխանենք նրանց՝ գրանցելով վերջիններիս Farmina-ի ընտանի կենդանիների խնամքի ծրագրում: Ձեր Farmina խորհրդատուի աջակցությամբ դուք կկարողանաք ապահովել նրանց լավագույն սնունդը և ընդհանուր խնամքը ՝ երաշխավորելով նրանց առողջությունն ու երջանկությունը: