ՏԻՐՈՋ ԵՎ ԿԵՆԴԱՆՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԿԱՊԸ։ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԶԴՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՏԻՐՈՋ ԵՎ ԿԵՆԴԱՆՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԿԱՊԸ։ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԶԴՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ինչպես ամեն պատասխանատու կենդանասեր, մենք փորձում ենք ապահովել մեր սիրելի կենդանիներին լավագույն խնամքով։ Խոսքը թե առօրյա խնամքի մասին է (զբոսանք, հարդարանք, բժշկի այց և այլն) , թե հնարավոր լավագույն սնունդով ապահովելը։ Այս հոդվածում կխոսենք մեր կենսունակության վրա կենդանիների ունեցած ազդեցություն մասին։ Կենդանիների և տերերի կապը երկար տարիների պատմություն ունի, որն էմոցիոնալ աջակցություն է, սթրեսի թոթափում և երկուստեք առողջություն։ Ստորև կխոսենք, թե ինչ ճանապարհով են մեր կենդանիները երջանկացնում մեզ։ 
 
  • Ակտիվ կենսակերպ և առողջ սրտանոթային համակարգ։ Կեմդանիների տերերի, հատկապես շների տերերի պարտավորություններից է պարբերական զբոսանքներն ու խաղերը, ինչն ապահովում է ֆիզիկական ակտիվություն թե կենդանիների, թե նրանց տերերի համար։ Ակտիվ կենսակերպը նպաստում է սրտանոթային համակարգի առողջությանը և ընդհանուր կոփվածությանը։ Փաստացի շների տերերը շաբաթական մոտ 300 րոպե զբոսնում են իրենց կենդանիների հետ, հեշտությամբ կատարելով օրական 10000 քայլ, որը խորհուրդ է տրվում բժիշկների կողմից։  
  • Փրկում են միայնակությունից: Անսահման սերն ու ընկերությունը, որը մեզ տալիս են մեր սիրելի կենդանիները ստեղծում է ամուր կապ։ Իրենց ներկայությամբ և դատելուց զերծ բնույթի շնորհիվ, միշտ այնտեղ են, որտեղ նույնիսկ մարդիկ չեն լինում։ Նրանք հավատարիմ են, մենակությունը կիսող և դժվար պահերին սփոփող։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդ-կենդանի փոխհարաբերությունը օգնում է ազատվել պարփակվածությունից։ 
  • Սթրեսի և անհանգստության նվազեցում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կենդանիների հետ փոխհարաբերությունը՝ կլինի դա կատվի հանգստացնող մլավոցը, թե շան պոչ շարժելը, նվազեցնում է կորտիզոլի մակարդակը, որն առաջացնում է սթրես։ Հասարակ քայլերը, ինչպես օրինակ 10 րոպե շանը սիրելը, նվազեցնում է սթրեսը։ Ընտանի կենդանիները ծանրակշիռ դեր են կատարում անհանգստության հաղթահարման գործում, թողնելով բուժիչ ազդեցությություն թե խուճապային գրոհների ժամանակ, թե անհանգստության պահերին։ 
  • Դրական ազդեցություն առողջության վրա։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կենդանի ունեցող անձանց մոտ նվազում է արյան ճնշման խնդիրները և սրտային հիվանդությունների ռիսկերը։ Կենդանու ներկայության հանգստացնող ազդեցությունն նպաստում է ավելի առողջ սիրտ և ամուր իմունային համակարգ ունենալուն։ 
  • Էմոցիոնալ թերապիա: Թերապևտ կենդանիները հատուկ վարժեցված են հարմարավետության և աջակցության զգացողություն ապահովելու համար։ Կենդանիներն ակտիվորեն ներգրավված են հիվանդանոցներում, դպրոցներում և թերապևտիկ հանդիպումներում՝ հեշտացնելու համար ապաքինումն ու հուզական կայունությունը։ 
  • Կարգավորված օրակարգ։ Կենդանու խնամքի օրակարգը դրական ազդեցություն ունի կենդանու տիրոջ հոգեկան վիճակի վրա։ Թե առավոտյան զբոսանքը, թե երեկոյան փաղաքշանքն ապահովում են կայունության զգացողություն և կյանքի նպատակ։  
 
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ընտանի կենդանիների և նրանց տերերի միջև կապի կարևորությունը չի կարելի թերագնահատել: Զգացմունքային աջակցությունը, սթրեսի նվազեցումը և ֆիզիկական առողջության օգուտները, որոնք բխում են նման հարաբերություններից, ընտանի կենդանի ունենալը դարձնում են արժեքավոր ակտիվ մտավոր բարեկեցության համար: Հաշվի առնելով այն բազմաթիվ եղանակները, որոնցով մեր սիրելի ընտանի կենդանիները բարելավում են մեր ընդհանուր բարեկեցությունը։ Եկեք պատասխանենք նրանց՝ գրանցելով վերջիններիս Farmina-ի ընտանի կենդանիների խնամքի ծրագրում: Ձեր Farmina խորհրդատուի աջակցությամբ դուք կկարողանաք ապահովել նրանց լավագույն սնունդը և ընդհանուր խնամքը ՝ երաշխավորելով նրանց առողջությունն ու երջանկությունը: