ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԵՔ ՁԵՐ ՇԱՆ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ՎԵՐՋԻՆԻՍ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Գարունն ու ամառը եկել են, օրորն ավելի երկար են և տաք, շատ շան տերեր ուզում են ավելի շատ ժամանակ անց կացնեն դրսում՝ իրենց սիրելի կենդանու հետ։ Սա նպաստում է ֆիզիկական ակտիվության աճին։ Սա դրական ազդեցություն է ունենում շան առողջության վրա, սակայն պահանջում է նաև վերանայել կենդանու սննդային պահանջները՝ համոզվելու համար, որ վերջինս ստանում է ծախսած էներգիային համապատասխան սնունդ։
Հասկանալ շան սննդային պահանջները՝
Ինչպես մարդիկ, կենդանիներն էլ են ծախսում ավելի շատ էներգիա ակտիվույան ժամանակ։ Պահանջվող ուտելիքի քանակը կապված է շան ցեղատեսակի, տարիքի, քաշի և ակտիվության մակարդակի հետ։ Քանի որ եղանակի թաքանալուն պես Ձեր շան ակտիվությունը նույնպես ավելանում է, պետք է ապահովել անհրաժեքշտ էներգիայի մակարդակը։
Համապատասխանեցնում ենք սննդակարգը
- Ավելացնել կալորիաները։ Ակտիվ շներն ավելի շատ էներգիա են ծախսում և սովորական սննդակարգը հնարավոր է չբավարարի պահանջվող կալորիաների քանակը։ Համապատասխանեցնելով վերջիններիս սննդակարգը կարող ենք օգնել ստանալ անհրաժեշտ էներգինա։ Դա չի նշանակում ուղղակի ավելացնել նրանց սննդի չափաբաժինը՝ դիտարկեք սննդակարգում ներառել ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր պարունակող սնունդ, որոնք էներգիայի հիանալի աղբյուրներ են:
Խորհրդի համար կարող եք կապ հաստատել մեր մասնագետների հետ՝ 04111105 համարով։
- Խոնավեցումն առաջնային է: Ակտիվացման ավելացման հետ մեկտեղ շների մոտ ավելանում է ջրի ընդունման պահանջը։ Համոզվեք, որ նրա ջրամանում միշտ թարմ ջուր կա, հատկապես, երբ վերադառնում եք զբոսանքից։
- Սննդի ընդունման ժամանակացույց։ Ակտիվությունից մի քանի ժամ առաջ փոքր չափաբաժնով կերակրելը կնպաստի էներգիայի խթանմանը։ Համոզվեք, որ սնունդը բալանսավորված է և ոչ ծանր, քանի որ լիքը փորով մարզվելը կարող է առաջացնել անհարմարություն, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի խախտումներ։ Բացի այդ, համոզվեք, որ մարզվելուց առաջ ուտելու ընթացքում ստացված կալորիաները ներառված են ձեր ընտանի կենդանու ընդհանուր օրական կալորիաների ընդունման մեջ:
- Հետևեք քաշին և առողջությանը: Հետևողական եղեք եր շան քաշին ու առողջությանը։ Եթե նկատում եք, որ անկախ սննդի ավելացումից, նրա մոտ նկատվում է քաշի կորուստ, կապ հաստատեք բժշկի հետ։ Հնարավոր է նրանք ունեն սննդակարգի հարմարեցման կարիք և/կամ առողջական ստուգում՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
- Որակյալ սնունդ։ Բարձրորակ սնունդը, ոչ միայն լցնում է փորը, այլ նպաստում է նրա ընդհանուր առողջությունը և էներգիայի մակարդակի բարելավմանը, խթանում առողջ իմունային համակարգին, պահպանում է մորթու և մաշկի առողջությունը, բարելավում մարսողությունը: Քանի որ օրերի տաքանալու և երկարելու հետ, շները ավելի ակտիվ են, սնունդը պետք է լինի ավելի կենսամատչելի՝ էներգիայի չափաբաժինն ապահովելու համար։
Եղանակային նկատառումներ
Գարնանն ու ամռանը առավել խնդրահարույց է կենդանու կենսակերպի հարմարեցումը։ Այս ընթացքում շատ կենդանիների մոտ սկսում են սեզոնային ալերգիանր։ Ուշադիր եղեք ալերգիկ նշաններին, եթե վստահ չեք թե ինչին ուշադրություն դարձնեք,
կարդացեք համապատասխան հոդվածը։ .
Կապ հաստատեք Ֆարմինայի մասնագետների հետ
Մեր մասնագետները միշտ պատրաստ են պատասխանել եր հարցերին և ուղորդել, թե ինչպես բավարարել կենդանու պահանջները։ Նրանք պատրաստ են օգնել կազմել սննդակարգ՝ բավարարելու համար կենդանու գարնանային ակտիվ կենսակերպը։
Զանգահարեք 041110105։
Նախքան շան սննդակարգում կտրուկ փոփոխություններ կատարելը, խորհրդակցեք նրա բժշկի հետ։
Ժամանակ հատկացնելով ձեր շան սննդակարգը հարմարեցնելու համար, քանի որ նա գարնանը ավելի ակտիվ է դառնում, Դուք նրան առողջ եք պահում և հնարավորություն եք տալիս նրան լիարժեք վայելել սեզոնը: Անկախ նրանից, թե դա ավելի երկար զբոսանքներ է այգում, թե ավելի հաճախակի խաղեր, պատշաճ սնունդը նրանց էներգիա կապահովի յուրաքանչյուր պահը դրսում վայելելու համար: