ԻՆՉՊԵՍ ՎԱՅԵԼԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՉՈՐՔՈՏԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ։ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆԿ
Ուզու՞մ եք հաջորդ ճամփորդությանը մեկնել շան հետ։ Այդ ճամփորդությունը կարող է պահանջել հավելյալ պլանավորում։ Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կազմակերպել Ձեր հանգիստը անխոչընդոտ, հանգիստ և հաճելի՝ կենդանիներ ընդունող հյուրանոցներում։
1. Ընտրեք համապատասխան հյուրանոց
Հաջող ճամփորդության գրավականը ճիշտ հյուրանոցի ընտրությունն է։ Կենդանիներ ընդունող հյուրանոցները միանման կառուցված չեն։ Ստորև մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ պահպանել ձեր ողջամտությունը և հասնել հաջողության՝
- Ամրագրեք հյուրանոց, որն ունի դրական արձագանքներ, շների հետ հանգիստն անց կացրած տերերի կողմից
- Ստուգեք, արդյոք հյուրանոցն առաջարկում է կենդանիների համար նախատեսված պարագաներ՝ անկողին, կերաման և ջրաման, ինչպես նաև հատուկ կենդանիների համար նախատեսված մեյու։ Սա օգնում է ազատվել ուղեբեռը հավաքելիս։
- Ստուգեք կենդանիների հետ կապված վերջիններիս քաղաքականությունը՝ չափի, ցեղատեսակի և քանակի սահմանափակում։
- Մի խուսափեկ հարցերից, որպեսզի պատրաստ լինեք ցանկացած իրավիճակի
Որոշ հյուրանոցներ կարող են ունենալ նաև շների կոնսիերժ, ով կօգնի գտնել մոտակա այգիները՝ շան հետ զբոսնելու համար։ Գտեք լավագույն տարբերակը՝ Ձեր և Ձեր կենդանու համար։
2. Կապեք ճամպրուկները
Ինչպես և Դուք չեք ցանկանում մեկնել առանց Ձեզ համար կարևոր իրերի, այնպես էլ Ձեր կենդանին։ Ստորև հակիրճ ցուցակ՝
- Վերցրեք անհրաժեշտ փաստաթղթերը՝ պատվաստման գրանցումները, առողջապահականտեղեկանք, և կենդանու մասին տեղեկություններով կախազարդը։ Միշտ ստուգեք, թե ինչ հատուկ քաղաքականություն ունեն հյուրանոցն ու այն շրջանը, որը Դուք պատրաստվում եք այցելել, քանի որ դրանք կարող են շատ տարբեր լինել։
- Սնունդ և ջուր՝ վերցրեք կենդանու մշտական կերից և ջուր։ Սննդակարգի արագ փոփոխությունը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացնել։ Եթե ունեք հարցեր, մի վարանեք կապ հաստատել Ֆարմինայի մասնագետների հետ։
- Հարմարավետություն ապահովող իրերը՝ կենդանու անկողինը, վերմակը, սիրելի խաղալիքները կօգնեն հաղթահարել անհանգստությունն ու հարմարվել նոր մջավայրին։
- Առողջության համար կարևոր իրեր՝ անհրաժեշտ դեղորայք, լվերի և տզերի դեմ պայքարի միջոցներ, առաջին օգնության պարագաներ և առողջական վիճակի մասին գրանցումների կրկնօրինակ՝ արտակարգ իրավիճակների համար:
- Հարդարանքի պարագաներ՝ սանր, մկրատ, անձեռոցիկ՝ կենդանինուն հարդարված և մաքուր պահելու համար։
- Մաքրության պարագաներ՝ կեղտի տոպրակներ, փոքր չափիչ գդալ և ֆերմենտային մաքրող միջոց՝ արտակարգ դեպքերի համար
3. Ապահովել պատշաճ նույնականացում
Անվտանգությունն առաջնային է: Համոզվեք, որ կենդանին միշտ կրի թարմացված տվյալներով վզկապ։ Եթե կենդանին ունի միկրոչիպ, համոզվեք, որ տվյալներն արդիական են։ Ավելացրեք նաև հավելյալ տվյալներ՝ հյուրանոցի հասցեն ու համարները։
4. Պլանավորեք նրանց ամենօրյա զբաղվածությունը
Ուսումնասիրեք նոր ուղղությունը և գտեք կենդանու համար զբաղմունք։ Գտեք մոտակա այգիները, ճեմուղիները, լողափները և բացօթյա սրճարանները։ Որոշ քաղաքներ նույնիսկ առաջարկում են կենդանիների ներառող էքսկուրսիաներ։ Համոզվեք, որ կենդանին ներգրավված է և ակտիվ, դա նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը։ Ամենակարևորը՝ վերջինիս երկար ժամանակ մենակ չթողնելն է։
5. Հետևեք առօրյային
Ընտանի կենդանիներըհավատարիմ են իրենց առօրյային ու սովորույթներին։ Հնարավորինս պահպանեք սնվելու, զբոսանքի և քնի սովորական ժամանակացույցը։ Այս հետևողականությունը կարող է օգնել նրանց ավելի ապահով զգալ և նվազեցնել ճանապարհորդության հետ կապված անհանգստությունը:
6. Հարգեք հյուրանոցի օրենքներն ու մնացած հյուրերին
Համոզվեք, որ հյուրանոցը շարունակում է ընդունել կենդանիների։ Հասարակական վայրեյում օգտագործեք ձգափոկ, մի թողեք կենդանուն երկար ժամանակ միայնակ սենյակում փակված, արեք հնարավորինս ամեն ինչ, որ վերջինս շատ չհաչա՝ խանգարելով մնացած հանգստացողղներին։ Միշտ մաքրեք Ձեր կենդանու հետևից՝ թե՛ հյուրանոցի ներսում, թե՛ դրսում։
7. Ստուգեք սենյակը
Մինչ կենդանուն սենյակ թողնելը, արագ ստուգեք անվտանգությունը։ Համզվեք, որ պատուհաններն ու պատշգամբն ապահով են, հեռացրեք այն իրերը, որոնք կենդանին կարող է կուլ տալ։ Ստեղծեք նրանց համար նախատեսված անկյուն՝ իրենց խաղալիքներով։ Կենդանու համար նախատեսված ճաղավանդակը կարող է օգնել սահմանազատել կենդանու համար նախատեսված տարածքը։
8. Պատրաստ եղեք պատահարների
Տեղեկացեք, թե որտեղ է մոտակա անասնաբուժական կենտրոնը և ձեռքի տակ ունեցեք վերջիններիս տվյալները։ Խելամիտ կլինի 24 ժամյա շտապ օգնության բժիշկ ունենալ։ Այն միտքը, որ պատրաստ եք պատահարի, հանգստություն կպարգևի, ինչպես նաև արագ կողմնորոշվելու հնարավորություն կտա։
9. Հետևեք մաքրությանը
Օգնեք հյուրանոցի աշխատակիցներին պահպանել մաքրությունը՝ հավաքեք կենդանու հետևից և միշտ օգտագործեք հատուկ տոպրակներ՝ կեղտը մաքրլու համար։ Եթե Ձեր կենդանին չափից շատ մազ է թողնում, ունեցեք շարժական փոշեկուլ՝ սենյակը կոկիկ՝ պահելու համար։ Սենյակի մաքրությունը կարևոր է հետագա հյուրերի կացությունը հաճելի դարձնելու համար։
10. Պարգևատրեք Ձեր շանը
Ճամփորդելը կարող է սթրեսային լինել կենդանու համար․ մի մոռացեք պարգևատրել լավ վարքագծի համար։ Դրական վերաբերմունքն առաջացնում է դրական տպավորություններ կապված ճամփորդության հետ, ինչն էլ հետագա ճամփորդությունները դարձնում է ավելի հաճելի և դյուրին։
Եզրակացություն
Հետևլով այս խորհուրդներին Դուք կապահովեք Ձեր և Ձեր կենդանու համար անմոռանալի հանգիստը։ Միասին ճամփորդելը կամրապնդի ձեր կապը, կստանաք տպավորություններ, որոնք կհիշվեն ամբողջ կյանքում։ Վայելեք ճամփորդությունը և ստեղձեք հիանալի պահեր Ձեր կենդանու հետ։
Բացահայտեք ավելին
Ձեր փիսոյի և շունիկի հետ ճամփորդելու մասին խորհուրդներ կարող եք գտնել մեր հոդվածներում՝
Ինչպես ընտելացնել փիսոյին ճամփորդության
Ճամփորդում ենք շունիկի հետ