ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՆԵՐԸ ԹԱՎԱԼՎՈՒՄ ԽՈՏՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՆԵՐԸ ԹԱՎԱԼՎՈՒՄ ԽՈՏՈՒՄ

Ձեզ երբևէ հետաքրքրել է, թե ինչու՞ է Ձեր շունը սիրում թավալվել խոտերի մեջ։ Եթե ունեք շուն, հավանաբար նման պահվածքը Ձեզ ծանոթ է և երբեմն բարկացնող, հատկապես, եթե նոր եք ավարտել հարդարման գործընթացը։ 

Այս տարածված վարքը կարող է խճճող լինել, բայց բացատրության հիմքում բնազդային, շփման և զգայարանների հետ կապված պատճառներ են։ Եկեք բացահայտենք դրանցից մի քանիսը՝

Բնազդային վարքագիծ։ Շներն իրենց վարքի մի շարք գծեր ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ գայլերից։ Բնազդներից մեկը հոտը թաքցնելու ցանկությունն է։ Գայլերը թավալվում են տարբեր հոտերի մեջ, որպեսզի որսը չզգա նրանց հոտը կամ նրանք թաքնվեն շրջակա միջավայրում։ Նույնն էլ շունն է, թավալ գալով խոտի մեջ նա հավատարիմ է մնում իր նախնիներին ու իր բնազդին։ 

Շփում։ Շների մոտ հոտը շփման հիմնական եղանակներից մեկն է։ Ինչպես մեզի միջոցով գծում են տարածքը և շփվում այլ շների հետ, խոտերի մեջ թավալվելը շների մոտ նույն նպատակն է հետապնդում։ Երբ Ձեր շունը թավալվում է խոտին, նրանք փորձում են հասկացնել, որ իրենք եղել են այդտեղ։ Այդկերպ նրանք ասում են․<<Ես եղել եմ այստեղ>> կամ <<Սա իմ տարածքն է>>։


Հաճույք։  Երբեմն շները թավալվում են խոտի մեջ զուտ հաճույքի համար։ Խոտի բաղադրությունը, հոտն ու սառնությունը հաճելի են շան համար։ Դա զվարճալի և բնական պահվածք է, որը շատ շներ ուղղակի վայելում են։ 

Երբ զգոն լինել՝
Չնայած, որ խոտորում թավալվելը բնական երևույթ է, կան դեպքեր, որոնց պետք է ուշադիր լինել՝ 

Ականջի վարակ։  Եթե Ձեր շունը քորում է գլուխը կամ ականջնեը խոտերում թավալվելիս, դա կարող է ականջի վարակի նշան լինել։ Ականջի վարակն անհարմարավետություն է պատճառում շանը, և նա փորձում է ազատվել բորբոքվածությունից ականջները գետնին քսելով։ Եթե կասկածում եք, որ շան մոտ առկա է ականջի վարակ, կապ հաստատեք Ձեր բժշկի հետ ճիշտ ախտորոշում ստանալու համար։

Քոր։ Երբեմն քորը կարող է խոտերում թավալվելու պատճառ լինել։ Մեջքի վրա պառկելով, նրանք փորձում են հասնել քորվող անհասանելի հատվածներին։ Եթե քորը անընդհատ բնույթ է կրում և ուղեկցվում է թեփով, չոր մաշկով, մաշկի կարմրությամբ, տեղային մազաթափությամբ և լվերի առկայությամբ, կապ հաստատեք Ձեր բժշկի հետ։ Հնարավոր է կարիք լինի փոխել սննդակարգը։  

Նկատո՞ւմ եք մաշկային և մորթու խնդիրներ՝
Խոսեք Ձեր բժշկի կամ Ֆարմինայի խորհրդատուների հետ, գուցե N&D Quinoa Skin & Coat -ը կարող է ճիշտ սննդակարգ լինել այս ընթացքի համար։

Ձեր ընտանի կենդանու մաշկի և մորթու մասին ավելի շատ իմանալու համար կարող եք , կարդալ մեր հոդվածը։

Եզրահանգում
Եթե Ձեր բժիշկը բացառում է ցանկացած տեսակի մաշկային խնդիրներ, խոտերի մեջ թավալվելը սովորական և անվնաս երևույթ է։ Չմոռանաք տվյալ պահվածքի դեպքում ուշադիր լինել մակաբույծներին՝ օգդագործելով համապատասխան դեղորայք և վզկապ։ Ձեռնարկելով պարզունակ պաշտպանիչ միջոցներ Դուք կապահովեք Ձեր շան ուրախ և անվտանգ հանգիստը։