ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԵՐԲ և ԻՆՉՊԵՍ ԿՏՐԵԼ ՇԱՆ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԵՐԲ և ԻՆՉՊԵՍ ԿՏՐԵԼ ՇԱՆ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ

Ցանկացած կենդանու սիրող ծնող ուզում է վստահ լինել, որ ապահովում է իր կենդանու առողջությունն ու խնամքը, և եղունգների խնամքը բացառություն չէ։ Եղունգները ճիշտ կտրելը շատ կարևոր է շան առողջության և հարմարավետության համար։ Այս ուղեցույցը կօգնի Ձեզ հասկանալ եղունգների խնամքի կարևորությունը։ Ինչպես դա անել անվտանգ, և երբ է լավագույն ժամանակը։  

Ինչու՞ է եղունգները կտրելը կարևոր
  1. Կանխարգելել ցավն ու անհարմարավետությունը: Չափից շատ երկարած եղունգները կարող են նկատելի ցավ և անհարմարութուն պատճառել շանը։ Կարող են կորանալ և մտնել մսի մեջ՝ առաջացնելով վարակներ և լուրջ առողջական խնդիրներ։ 
  2. Խուսափել վնասվածքներից: Երկար եղունգները հաճախ կարող են կառչել խալուց, կահույքից կամ այլ առարկաներից, ինչն էլ վնասվածքի պատճառ կարող է հանդիսանալ։ Դա ազդում է նաև շան քայլվածքի վրա, առաջացնելով հոդերի և ոսկորների խնդիրներ։ 
  3. Հետևել հիգիենային: Եղունգները կարճ պահելը զերծ կպահի եղունգի տակ կեղտի և մանրէների կուտակումից, որն էլ կօգնի խուսաապել տարատեսակ վարակներից։ 
Ե՞րբ կտրել եղունգները
  • Լսելի ձայներ: Եթե կոշտ հատակի վրա քայլելիս լսելի են շան եղունգի ձայները, դա արդեն իսկ նշան է, որ պետք է կտրել եղունգները։ 
  • Տեսողական զննում: Անընդհատ զննեք Ձեր շան եղունգները։ Եթե դրանք երկարել են թմբիկներից, պետք է կտրել։ 
  • Հստակ օրակարգ: Շների մեծամասնության եղունգների հարկավոր է կտրել 3-4 շաբաթը մեկ։ Իհարկե, կարող է փոփոխվելէ կախված շան ակտիվությունից և նրա քայլած տարածությունից։ 
Անհրաժեշտ գործիքներ
  • Եղունգ կտրիչ: Ընտրեք այնպիսի եղունգի կտրիչ, որը համապատասխանում է Ձեր շան չափերին։ Կան հետևյալ տարատեսակներ՝ գիյոտին կտրիչ, մկրատ կտրիչ, հղկող գործիք։ 
  • Հեմոստատիկ փոշի: Այն կարևոր է արնահոսությունից խուսափելու համար, եթե պատահմամբ հարկ եղածից խորն եք կտրել եղունգը։ 
  • Համովիկներ: Ձեռքի տակ ունեցեք համովիկներ՝ լավ պահվածքը խրախուսելու համար
Շան եղունգը կտրելու քայլեր
  1. Ստեղծեք հանգիստ միջավայր: Գտեք լուռ, հարմարավետ վայր, որտեղ շունն իրեն հանգիստ կզգա։ Կօգնի նաև, եթե մեկ այլ անձ պահի Ձեր շանը։ 
  2. Զննեք եղունգները: Բացահայտեք եղունգի երակը։ Բաց գույնի եղունգների դեպքում, այն հեշտ է տարբերակել, քանի որ վարդագույն երանգ ունի։ Մուգ եղունգով շների դեպքում, լավագույն տարբերակն աստիճանաբար կարճացնելն է։ Շատ ուշադիր եղեք, քանի որ այն կտրելու դեպքում հնարավոր պաթոգենները կարող են ներթափանցել արյան մեջ, ինչը կարող է հանգեցնել վարակների:
  3. Սկսեք կտրել։ Զգուշորեն և ամուր սեղմեք թմբիկը։ Մկրատով կտրեք ճիշտ անկյան տակ՝ խուսափելով երակից։ Եթե վստահ չեք, փոքր-փոքր կտրեք։ 
  4. Հանգիստ և համբերատար եղեք: Եթե Ձեր շան մոտ նկատում եք անհանգստություն, դադար տվեք և վերսկսեք քիչ ուշ։ Պարգևատրեք նրանց համովիկներով՝ լավ պահվածքի համար։ 
  5. Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հեմոստատիկ փոշի: Եթե նույնիսկ պատահաբար կտրել եք երակը, օգտագործեք հեմոստատիկ փոշի՝ արյունը դադարեցնելու համար։ Պահպանեք հանգստություն, շան մոտ տագնապ չառաջացնելու համար։
Հաջողության գրավականն է
  • Կանոնավոր խնամքը: Վարժեցրեք Ձեր շանը ոտնաթաթի խնամքին դեռ վաղ տարիքից։ Դա կնվազեցնի եղունգը կտրելու վախերն ու անհանգստությունը շան մոտ։ 
  • Քաջալերում: Խրախուսեք համովիկներով և մրցանակներով եղունգը կտրելու ընթացքում և ավարտից հետո։ 
  • Հաճախակի ստուգումներ։ Կանոնավոր կերպով ստուգեք եղունգները և հարկ եղած դեպքում կտրեք այն, որպեսզի չափից շատ չերկարի։ 
Երբ դիմել մասնագետի
Եթե Դուք դժվարանում եք կտրել եղունգները կամ շունն ագրեսիվ պահվածք է դրսևորում, կարող եք դիմել մասնագետի։ Նրանք ունեն մասնագիտացված գործիքներ, որոնք գործընթացը կդարձնեն մեղմ և անվտանգ։ 

Եզրակացություն
Շան եղունգների առողջության պահպանումը նրա ընդհանուր խնամքի կարևոր մասն է: Հասկանալով ճանկերը կտրելու կարևորությունը, իմանալով, թե երբ և ինչպես դա անել, և օգտագործելով ճիշտ գործիքներ և հնարքներ, կարող եք ապահովել ձեր շան հարմարավետությունն ու բարեկեցությունը: Եղունգները պարբերաբար կտրելն ու հետևելը, այս գործընթացն ավելի հաճելի կդարձնի ինչպես ձեր, այնպես էլ ձեր շան համար: Հիշեք, որ խնամված շունը երջանիկ և առողջ շուն է: