ԿԵՆԴԱՆՈՒ ՄԱՇԿՆ ՈՒ ՄՈՐԹԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Ձեր ընտանի կենդանու մաշկն ու մորթին վերջինիս առողջության հիմնական ցուցանիշներից են
Որպես պատասխանատու ընտանի կենդանու տեր, կարևոր է ուշադիր լինել վերջինիս մաշկին և մորթուն, քանի որ դա կարևոր ցուցիչ է առողջության հարցում։ Փայլուն և առողջ մորթին վկայում է, որ կենդանին առողջ է, մինչդեռ անփայլ, լաքայոտ մորթին, թեփը, քորը, բշտիկներն և մաշկի այլ խնդիրները վկայում են առողջական խնդիրների մաին, ինչին կարող է նպաստել սխալ, չբալանսավորված սնունդը։
Ինչ են պատմում կենդանու մաշկն ու մորթին, վերջինիս առողջության մասին
Ձեր ընտանի կենդանու մաշկն ու մորթին կօգնեն գնահատել վերջինիս առոջական վիճակը։ Եթե նկատում եք, որ ձեր ընտանի կենդանու մորթին անփայլ է, չոր կամ լաքայոտ, ուրեմն նա ունի առողջական խնդիրներ։ Մազաթափությունը կամ տեղ-տեղ ճաղատությունը նշան է հնարավոր մաշկային հիվանդության կամ ալերգիայի։ Եթե ձեր ընտանի կենդանու մոտ նկատում եք քոր, այտուցներ, բորբոքվածություն կամ դերմատիտ, դա մաշկային խնդիրների նշաններ են, որոնց պետք է ուշադիր լինել։
Հաճախ հանդիպող խնդիրներ
Ընտանի կենդանիների մոտ հանդիպում են մաշկի և մորթու մի շարք ընդհանուր խնդիրների: Քորն ու այտուցները մաշկային հիվանդությունների ամենատարածված ախտանիշներից են, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, ներառյալ ալերգիաները, միջատների խայթոցները կամ մակաբուծային վարակները: Մեկ այլ ընդհանուր խնդիր, որի հետ բախվում են ընտանի կենդանիները, դերմատիտն է կամ մաշկի բորբոքումը, որը կարող է առաջացնել կարմրություն, գրգռում և անհանգստություն: Կարող են հայտնվել նաև կարմիր բծեր, որոնք վարակի կամ ալերգիկ ռեակցիայի նշան են:
Ի՞նչ անել
Ամեն անգամ, երբ նկատում եք մաշկի հետ կապված խնդիրների կամ ձեր ընտանի կենդանու մորթու կտրուկ փոփոխություններ, մի հապաղեք դիմել անասնաբույժի՝ վիճակը գնահատելու համար: Ձեր անասնաբույժը կկարողանա պարզել խնդրի պատճառը և խորհուրդ տալ հետագա քայլերը:
Կարո՞ղ է սնունդն ունենալ ազդեցություն կենդանու մաշկի և մորթու վրա
Մաշկային խնդիրները ցույց են տալիս սննդային հակազդեցություններ, որոնց առիթը ոչ պատշաճ սննդակարգով սնվելը կարող է հանդիսանալ։ Սննդանյութերի ճիշտ չափաբաժինը կարևոր նշանակություն ունի ձեր ընտանի կենդանու մաշկի և մորթու առողջությունը պահպանելու գործում։ Farmina-ի կողմից առաջարկվող լուծումը
N&D Quinoa Skin & Coat- ն է, ֆունկցիոնալ շարք, որը նպաստում է մաշկի ու փայլուն մորթու առոջությանը։ Սնունդը պատրաստված է առանց հացահատկի, պարունակում է քինոա, կենդանական ծագման սպիտակուցներ, որը պայքարում է հնարավոր ալերգիաների և սննդային հակազդեցության դեմ։Ճիշտ բաղադրատոմսի և չափաբաժնի մասին հավելյալ ինֆորմացիա ստանալու համար ներբեռնեք
FarminaGenius app -ը կամ կապ հաստատեք Ֆարմինա խորհրդատուի հետ և տեղեկացեք
Pet Care Program -ի մասին։