ԵՐԲ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԿԱՏՎԻ ՄԱԶԱՅԻՆ ԳՆԴԻԿՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԲ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԿԱՏՎԻ ՄԱԶԱՅԻՆ ԳՆԴԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Երբ գործ ունենք կատվի մազային գնդիկների հետ

Դուք ունեք կատու և հանդիպել եք այնպիսի խնդրի, ինչպիսին է մազային գնդիկնե՞րը։ Իմացեք ինչպես ազատվել և կանխարգելել մազային գնդիկներից հետևելով մեր խորհուրդներին։ 
Իմացեք ինչն է դրանց առաջացման պատճառը և ինչպես պայքարել դրանց դեմ։ 

Ինչ են իրենցից ներկայացնում մազային գնդիկները և ինչպես են ձևավորվում

Բոլորը գիտեն, որ կատուներն իրենց օրվա 25%-ը անց են կացնում հարդարվելով։ Ամենօրյա հիգիենան կարող է առաջացնել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ սեփական մազերը կուլ տալը։ 

Իրականում լպստելիս կատուները կուլ են տալիս լեզվի վրա մնացած մազերը։ Դրանք հիմնականում օրգանիզմից դուրս են գալիս բնական ճանապարհով՝ առանց մարսողական խնդիրներ առաջացնելու։ Սակայն երբեմն դրանք չեն մարսվում և առաջացնում են մազային գնդիկներ կոչվող խնդիրը, որը կարող է ազդել նաև առողջության վրա։ 

Մազային գնդիկների նախանշաններ

Եթե Ձեր կատվի մոտ առկա են մազային գնդիկներ, Դուք կնկատեք հետևյալ նախանշանները՝
  • Փսխոց
  • Ախորժակի բացակայություն
  • Ալարկոտություն
  • Փորկապություն
  • Լուծ
Եթե նկատեք վերը նշված խնդիրներից որևէ մեկը կամ մի քանիսը Ձեր կատվի մոտ, դիմեք անասնաբույժին լավագույն քայլերը կազմակերպելու համար։ 

Ինչպես կանխարգելել կամ ազատվել մազային գնդիկներից

Երկար կամ միջին չափի մորթիով կատուները, ինչպիսիք են Մեյն Կունն ու Վանա կատուն, հակված են նման խնդրի։ Այս խնդիրը հանդիպում է նաև իրենց հաճախ հարդարող կատուների մոտ։ 

Որպեսզի կանխարգելեք մազային գնդիկների առաջացումը, խորհուրդ ենք տալիս հաճախակի սանրել կատվին։ Կանոնավոր կերպով մազերը սանրելը կնվազեցնի մազերը կուլ տալու հավանականությունը։ 

Նաև բարձրորակ սնունդը կարող է կանխարգելել գնդիկների առաջացումը։ 

Farmina-ն առաջարկում է մազային գնդիկներ դեմ պայքարի միջոց

Farmina-ի N&D Quinoa Hairball ֆունկցիոնալ սնունդը կոչված է դուրս բերել մազային գնդիկները կատվի օրգանիզմից։ Այն պարունակում է բարձրորակ բաղադրիչներ և հարուստ է մանրաթելերով, որոնք նպաստում են մարսողությանը։ 

Քինոայի օգտագործումը N&D Quinoa Hairball  ֆունկցիոնակ սննդի բաղադրության մեջ ապահովում է հավելյալ սննդայնություն։ Այն հիանա;ի ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են բարձրորակ սնունդ իրենց կատվի համար, որը կօգնի ազատվել մազային գնդիկներից։ 

N&D Quinoa Hairball-ի առավելությունները

Ստորև ներկայացնում ենք կատուների համար նախատեսված N&D Quinoa Hairball-ի առավելությունները։
  • Բարձր պարունակությամբ մանրաթելեր, որոնք հարթում են դեպի ստամոքս մազի ճանապարհը
  • Մանրաթելերի հատուկ խառնուրդ, որոնք կարգավորում է մազի աճը
  • Սպիտակուցների բարձր պարունակություն․ 91% կենդանական ծագման սպիտակուցները կանխարգելում են ճարպի կուտակումը
Սննդի և առողջության վերաբերող խորհրդատվություն

Եթե Դուք ունեք երկարամազ կատու և նկատում եք մազային գնդիկների առկայության մասին հուշող նախանշաններ,հիշեք, որ կանխարգելումը առանցքային քայլերից է։ Առաջնահերթ կապ հաստատեք Ձեր անասնաբույժի հետ՝ հետագա քայլերի ճիշտ կազմակերպման համար։

Ճիշտ սնունդ և չափաբաժին ընտրելու համար կապ հաստատեք մեր մասնագետների հետ։