ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Չնայած կատուներն անկախ կենդանիներ են, նրանք նույնպես կարող են տառապել բաժանության պատճառով, ինչպես և շները։ Նման հակում ավելի հաճախ նկատելի է տանը ապրող կատուների մոտ, որոնք ամուր կապ ունեն իրենց տերերի հետ։ Դուք կբարելավեք Ձեր փիսոյի կյանքի որակը, եթե կարողանաք հասկանել և հաղթահարել բաժանման անհանգստությունը։
Նշանները
Ինչպես հասկանալ, որ կատուն տառապում է բաժանման անհանգստությունից։
Նկատու՞մ եք նման պահվածք, եթե Դուք կամ ընտանիքի այլ անդամները տանը չեն
- Բարձր և հաճախակի մլավոց
- Լցանյութն ամանից դուրս հանել
- Կործանիչ պահվածք
- Ախորժակի փոփոխություն
- Փսխոց և լուծ (չափազանց էքստրիմալ դեպքերում)
- Ավելորդ ինքնախնամք
- Չափազանց մեծ ոգևորություն կամ ընկճաղթ, երբ լքում եք տունը
- Փախուստի փորձեր, երբ տանը չեք
Եթե Ձեր կատվի մոտ նկատում եք վերը նշված նշաններից, հավանաբար նա տառապում է բաժանության անհանգստությամբ։ Քանի որ նշված կետերը կարող են նաև առողջական խնդիրների պատճառ հանդիսանալ, այդ պատճառով առաջինը պետք է դիմել բժշկին։ Եթե հնարավոր առողջական խնդիրները հերքվեն, փորձեք տեսախցիկներով ստուգել, արդյոք նման պահվածքը ի հայտ են գալիս, երբ նա մենակ է տանը կամ եթե տան անդամներից որևէ մեկը բացակայում է։
Անհանգստության պատճառները՝
Անհանգստության դեմ պայքարը կհեշտանա, եթե հասկանաք պատճառները։
- Վախ աղմուկից
- Վատ միջավայր (խաղի ժամանակ, վարժություններ և կապի հաստատում տերերի հետ)
- Սոցիալականացման ընթացքում սթրեսային փորձառությունների ազդեցությունը (2 շաբաթից 8 շաբաթական տարիքում), հատկապես հաճախ է հանդիպում կաթից նոր կտրված կատուների մոտ
- Կենսակերպի կամ օրակարգի փոփոխություն՝ տեղափոխություն նոր տուն, Ձեր օրակարգի փոփոխություն
- Գենետիկ նախապայմաններ
Ամեն կատու յուրահատուկ է, և անհանգստության պատճառները նույնպես կարող են տարբեր լինել
Պայքարում ենք անհանգստության դեմ
Ահա հինգ քայլ, թե ինչպես կարող եք նվազեցնել կատվի անհանգստությունը՝
- Պահվածքի ձևափոխման վարժեցում։ Դիտարկեք բաժանության անհանգստության դեմ պայքարի ոսկե ստանդարտը, այն կարող բարդություններ առաջացնի, այդիսկ պատժառով նախընտրելի է դիմել մասնագետի։ Տեխնիկան իրենից ներկայացնում է՝ վարժեցնել կարճ ժամանակով մենակ մնալուն, աստիճանաբար ավելացնելով այդ ժամանակահատվածը և/կամ նվազեցրեք ձեր կատվի զգայունությունը անհանգստության հարուցիչի նկատմամբ, ինչպիսիք են բանալիների աղմուկը, կոշիկները հագնելը։ Կիրառեք դրանք չլքելով տունը, որպեսզի կենդանու մոտ դա դադարի ասոցացվել տանից դուրս գալու հետ։
- Օգտագործեք ֆերոմոնային ցողիչներ: Ֆերոմոնները քիմիական ազդանշաններ են, որոնք արտադրում են կատուները բնականեղանակով։ Նրանք կարող տարբեր հշաններ լինել՝ տարածքի նշումից մինչ ավելի թեթև հուշումներ։ Ցողիչները, որոնք պարունակում են հանգստացնող ֆերոմոններ, կարող են նվազեցնել սթրեսը։ Օգտագործեք դրանք այն վայրերում, որտեղ փիսոն սիրում է ժամանակ անցկացնել։
- Հարստացրեք շրջակա միջավայրը: Մենք բազմիցս անդրադարձել ենք, թե ինչպես հարստացնել կատուների համար նախատեսված տարածքը, որպեսզի վերջիններս չձանջրանան։ Կահավորելոեք տունը կատվի ծառերով և թառերով, այսպիսով Դուք ոչ միայն զվարճացնում եք նրանց, այլև օգնում ավելի ապահով զգալ տանը մենակ գտնվելու ժամանակ
- Մեկնելուց առաջ տրամադրեք ժամանակ խաղի համար: Սա ոչ միայն կօգնի, որ կենդանին հոգեպես և ֆիզիկապես բավարարված զգա իրեն, այլև նաև ծախսի որոշակի էներգիա։ Մշտական զբաղվածությունը կանխարգելում է ձանրույթն ու մենակության զգացողությունը։ Փոխարենը, քանի դեռ տանը չեք, ձեր կատվի համար հասանելի պահեք ընտանի կենդանիների համար թույլատրված խաղալիքները և հնարավորության դեպքում թույլ տվեք նրան խաղալ անվտանգ բաց տարածքում:
- Բաժանման նոր մեթոդներ փորձեք: Հաճելի է մեկնելուց առաջ մեր ընտանի կենդանիներին գրկել և համբուրելը , բայց դա կարող է բարձրացնել նրանց սթրեսի մակարդակը: Փորձեք դա չվերածել իրադարձության։ Դա կօգնի նվազեցնել նրանց մենակ մնալու անհանգստությունը։
Բոնուս խորհուրդ: Սկսեք աստիճանաբար կիրառել տնից հեռու մնալու նոր եղանակները, որպեսզի Ձեր ընտանի կենդանուն ավելի հեշտ լինի հարմարվել։ Սկսեք մենակ թողել կարճ ժամանակով, օրինակ դռան մոտ մի քանի րոպե սպասեք և վերադարձեք։ Աստիճանաբար ավելացրեք ժամանակահատվածը։ Այս մեթոդը կօգնի կենդանուն հարմարվել Ձեր բացակայությանը առանց ավելորդ սթրեսի։
Եզրակացություն
Կատվին մենակ թողելու ընտելացնելը պահանջում է ժամանակ և համբերություն։ Այս գործընթացում կարող են գրացվել անկումներ, վերելքներ և ձախողումներ։ Երբեք մի պատժեք շանը վատ պահվածքի համար, դա կարող է վատթարացնել անհանգստությունը։ Եթե ունեք կասկածներ և չեք կարող լուծում գտնել, դիմեք բժշկին՝ լավագույն լուծումը գտնելու համար։
Հասկանալով անհանգստության պատճառը և պայքարելով դրա դեմ Դուք կօգնեք, որ Ձեր փիսոն իրեն պաշտպանված և հարմարավետ զգա, երբ մենակ է։