ՓԻՍՈՅԻՆ ՀԱՐՄԱՐ ՏՈՒՆ
Կատվի հետ տանիք կիսելը շատ կարևոր որոշում է, քանի որ պետք է պատասխանատվություն կրեք փիսոյի կարիքները հոգալու համար։ Կատվի հիմնական պահանջներն են
ուտելը, խմելը, քնելը, կարիքները հոգալն ու զուգավորվելը։ Դրանք ամենահայտնի և բոլոր կենդանիներին բնորոշ պահանջներ են։ Բայց մինչ փիսիկին տուն բերելը, պետք նաև ծանոթ լինել հենց նրանց բնորոշ վարքագծին։ Ընդհանրական գծերից են որոնելը, բացահայտելը, մագլցելը, ուսումնասիրելն ու եղունգները սրելը։ Այդ կարիքները բավարարելու համար փիսոյի տերերը պետք է տունը համապատասխանեցնեն նոր բնակչի կարիքներին։ Շատ կարևոր է, որ փիսոն իրեն ապահով ու պաշտպանված զգա։
Ո՞րն է փիսոյի որդեգրման իդեալական տարիքը
Փիսոյին պետք է որդեգրել 2-3 ամսական տարիքում։ Փիսոյի ճիշտ վարքի ձևավորման համար կարևոր է, որ վերջինս ժամանակ անցկացնի իր մոր և քույր-եղբայրների հետ։ Ընտելացնելիս մարդիկ հիմնականում ուղորդվում են չափսով և մորթու գույնով, այլ ոչ վարքագծով։ Մինչ կատվին ընտելացնելը, խորհուրդ է տրվում խորհրդակցել անասնաբույժի հետ, քննարկել, թե որ ծագման, ցեղատեսակի կամ սեռի կատուն է լավագույնս համապատասխանում Ձեր ընտանեկան միջավայրին և իրավիճակին։ Օրինակ ես խորհուրդ եմ տալիս հետևել փիսոյի վարքագծին և հասկանալ վերջինիս բնավորությունը , ինչպես է նա վերաբերում մարդկանց, ցանկանում է արդյո՞ք շփվել, կոնտակտի դուրս է գալիս, թե ոչ, այտով քսմսվում է մարդուն և ընդունում վերջինիս քնքշանքը։ Դրանք նշաններ են, որոնք մատնանշում են մարդու հետ կապի հաստատումը։
Բարի գալուստ փիսո
Կատվին լավագույն ընդունելություն կազմակերպելու համար, պետք է տունը հարմարեցնել վերջինիս կարիքներին, որպեսզի նա իրեն զգա ինչպես տանը։ Մինչ 4-5 ամսականը սնունդն ու ջուրը, զուգարանը, ճանկելու տախտակն ու մնացած խաղալիքները պետք է լինեն հասանելի և նույն սենյակում։ Խուրհուրդ եմ տալիս անկյունները ստեղծել երկու սենյակներում՝ ճաշասենյակում և ննջարանում։
Ահա թե ինչ էպետք առնել կատվի համար
- Սինթետիկ Ֆերոմոններ՝ կատվի համար ընտելացումն ավելի գյուրին դարձնելու համար։ ՑԱնկալի է ֆերոմոններն օգտագործել կատուն բերելուց մի քանի ժամ առաջ, դա կազատի փիսոյին ընտանիքից բաժանվելու և նոր միջավայրին հարմարվելու սթրեսից։
- Սնունդ՝ Չոր կերի օրական չափաբաժինը պետք է հասանելի լինի ողջ օրվա ընթացքում։ Ձեր ճաշի ժամերին փիսոյին մի քանի գդալ թաց կեր տվեք։
- Ջուր՝ միշտ թարմ և առատ ջուր պետք է լինի
- Զուգարան՝ պետք է լինի ցածր եզրերով և 2-4սմ ավազանյութ պարունակի
- Հանգստի գոտի՝ բնակության հենց սկզբից կատվի համար պետք է հատկացված լինի քնելու համար գոտի, մոտ տերերին, որպեսզի նա իրեն ապահով զգա։ Մեկ այլ հանգստի գոտի պետք է ստեղծել տան մյուս անկյունում։
- Ճանկելու տախտակ՝ որպեսզի կահույքը քերծվածքներից զերծ պահելու համար, խորհուրդ է տրվում կատվի սիրելի հանգստյան գոտում տեղադրել ուղղահայաց ճանկելու տախտակ։ Քանի դեռ փիսոն մագլցելու և թռչկոտելու հակումներ ձեռք չի բերել, տախտակը պետք է լինի մինչև 90սմ բարձրութամբ։
- Խաղալիքներ՝ թղթե գնդակներ, խցաններ, ընկույզ, պնդուկ, հում պաստա, ինչպես նաև փետուրրով պայտիկը միշտ պետք է հասանելի լինեն փիսոյին։