ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՇՆԵՐԻ ՄՈՏ

ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՇՆԵՐԻ ՄՈՏ

Շների մոտ ճարպակալումը հաճախ հանդիպող խնդիրներից է, որը կարող է պատճառը հանդիսանալ մի շարք առողջական խնդիրների, ընդհուպ մինչև կյանքի՝ կրճատման։ Այս բլոգում մենք կքննարկենք դրա առաջացման պատճառները, ռիսկերը և կանխարգելումը, որպեսզի կարողանաք հետևել Ձեր շան քաշին՝ ապահովելով առողջ և երկար կյանք։ 

Շների մոտ ճարպակալման առաջացման պատճառները

Ճարպակալման խնդիրը շների մոտ ավելի հաճախակիացել է և առաջացնում  է մի շարք առողջական պրոբլեմների, ինչպիսիք են շաքարախտը, հոդերի և սրտի խնդիրները, և,նույնիսկ, կյանքի կրճատումը։

Ճարպակալման առաջնային պատճառը ստացված և ծախսված  էներգիայի անհամապատասխանությունն է։ Այսինքն շունը ստանում է ավելի շատ կալորիաներ քան կարող է այրել ֆիզիկական ակտիվության և մետաբոլիզմի շնորհիվ։  

Այլ հաճախ հանդիպող պատճառներից են՝ 
  • Չափից շատ կերակրելը
 Ձեր շանը շատ կերակրելով կամ տալով մեծ քանակությամբ անուշեղեն Դուք նպաստում եք վերջինիս ճարպակալմանը։ 
  • Անբավարար քանակությամբ վարժություններ
​ Առանց բավարար քանակության վարժությունների շները չեն կարող այրել ավելորդ կալորիաները և պահպանել ճիշտ և առողջ քաշ։ 
  • Ցեղային հակումներ
 Որոշ ցեղատեսակներ, ինչպիսիք են Բիգլսը, Տաքսան, Լաբրադորը, Ռետրիվերն ու Ռոտվեյլերը, ավելի շատ են հակված ճարպակալման, քան այլ ցեղատեսակները։
  • Տարիք
 Ծեր հասակում շներն ավելի պասիվ են, իսկ մետաբոլիզմը ավելի դանդաղում , ինչն էլ նպաստում է ճարպակալմանը։
  • Ստերջացում
 Տվյալ օրգանի հեռացման պատճառով դանդաղում է մետաբոլիզմը, նաև փոփոխվում է կենդանու վարքագիծը, վերջիններս կարող են ծուլանալ։


Ինչպես իմանալ, արդյո՞ք շունն ունի ավելորդ քաշ 

Մարմնի վիճակի գնահատման BCS ինդեքսի օգնությամբ կարող եք հասկանալ, թե արդյո՞ք ձեր շունն ունի ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիրներ:

BCS ինդեքսը շան մարմնի ճարպը տեսողական և շոշափման միջոցով գնահատելու մեթոդ է։ Շան BCS-ը որոշվում է ըստ նրա կողերի, ողնաշարի և ազդրերի, ինչպես նաև ոսկորների վրա առկա ճարպի շերտի։
Ավելորդ քաշ կամ ճարպակալում  ունեցող շների մոտ առկա է ավելորդ ճարպ, որը ծածկում է կողերը, ողնաշարը և ազդրերը, իսկ գոտկատեղը քիչ նկատելի է։ 

Հետևյալ հղումը Ձեզ կօգնի ստուգել ձեր ընտանի կենդանու BCS-ն ինքնուրույն։ Այդ հարցում Ձեզ կարող են օգնել նաև Ձեր վստահելի անասնաբույժը կամ Farmina-ի խորհրդատուները։

Լավագույն լուծումը կանխարգելումն է

Առողջական բոլոր  խնդիրների դեպքում, հետագա բարդություններից խուսափելու համար, լավագույն լուծումը կանխարգելումն է։

Շան ճարպակալումը կանխարգելելու համար կարևոր է թե՛ ճիշտ սնունդը, թե՛ մարզանքները։ 

Ահա մի քանի խորհուրդ՝ ճարպակալումից խուսափելու համար՝
  • Բալանսավորված սննդակարգ
Ընտրեք բարձրորակ կեր, որը համապատասխանում է Ձեր շան տարիքին, ցեղատեսակին և ակտիվության մակարդակին
  • Չափավոր անուշեղեն
Անուշեղենը չպետք է գերազանցի Ձեր շան օրական կալորիաների 10%-ը։ 
  • Կանոնավոր վարժություններ
Ամեն օր նվազագույնը 30ր հատկացրեք վարժություններին՝ զբոսանք, վազք, խաղեր։ 
  • Քաշի զննում
​Կանոնավոր կերպով կշռեք Ձեր շանը և հետևեք վերջինիս առողջ քաշին։ 

Խորհրդատուների օգնություն

Ֆարմինան կարևորում է կենդանիների առողջական խնդիրների կանխարգելումը։  Ձեր վստահելի Ֆարմինա Խորհրդատուների հետ միասին կազմեք դինամիկ սննդակարգորը կհամապատասխանի Ձեր շան կարիքներին։ Կարող եք նաև հետևել Ձեր շան քաշին, մարզավիճակին և ընդունվող հեղուկի չափին։