ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ ԹԱՑ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ
Երբ խոսքը գնում է մեր փափկամազիկներին կերակրելուն, մենք հանդիպում ենք մի շարք բարդությունների, թե ինչ տեսակի կեր ընտրել` ապահովելու համար նրանց առողջ և բարեկեցիկ ապրելակերպը։ Հատկապես խափուսիկ են թաց կերի շուրջ ստեղծված միֆերը։ Եկեք քննարկենք ամենատարածված միֆերը և բացահայտենք ճշմարտությունը։
Միֆ համար 1՝ թաց կերն առաջացնում է ատամի խնդիրներ։
Իրականություն:Թաց կերը, որպես ամբողջական սննդակարգի մաս չի կարող վնասել ատամները։ Սակայն, հիրավի, թաց կերը հիանալի միջավայր է ստեծում ատամնափառի և մանրևների առաջացման համար, ինչը վտանգավոր է, եթե չեն պահպանվում բերանի հիգիենայի կանոնները։ Չոր կերը օգնում է որոշակի չափով ազատվել ատամնաքարից, բայց չի կարելի ասել, որ սննդի տեսակը կարող է նպաստել ատամների առողջությանը։ Ատամների հետ կապված խնդիրներն ավելի շուտ առաջանում են բերանի խոռոչի հիգիենային չհետևելուց, քան սննդի տեսակից։
Ինչպես և մարդկանց դեպքում, կենդանիների բերանի խոռոչը պահանջում է մշտական խնամք։ Հարկավոր կանոնավոր կերպով խոզանակել ատամները, տրամադրել ծամելու ենթակա ատամմաքրիչներ, ինչպես նաև պարբերաբար այցելել ատամնաբույժի՝ վստահ լինելու համար, որ կենդանու բերանի խոռոչի առողջության համար ձեռնարկված են լավագույն միջոցները։
Միֆ համար 2՝ Չոր կերն ավելի սննդարար է
Իրականություն: Ընտանի կե նդանիների սննդի սննդայնությունը պայմանավորված չէ կերակրի թաց կամ չոր լինելով, ավելի մեծ է բաղադրիչների որակի և բանաձևերի դերը։ Թե թաց, թե չոր կերերը կարող են ստեղծվել կենդանու սննդային պահանջներին լիովին համապատասխանելու համար։ Օրինակ որոշ թաց կերեր հարուստ են բարձրորակ սպիտակուցներով, կարևոր ճարպաթթուներով, ինչպես նաև անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով, ինչի շնորհիվ հանդիսանում են բալանսավորված սնունդ։ Իսկ որոշ չոր կերեր կարող են ներառել հավելումներ և ցածրակարգ բաղադրիչներ։ Հարկավոր է կենտրոնանալ բաղադրիչների և սննդարարության վրա, այլ ոչ կերի ձևի։ Անասնաբույժի կամ Ֆարմինայի խորհրդատուների խորհրդատվությունը նույնպես կարող է օգնել ընտրել եր կենդանուն համապատասխանող լավագույն սննդակարգը։
Ֆարմինայի կերերը պատրաստված են բարձրորակ և բնականբաղադրիչներով, որոնք ապահովում են բալանսավորված ամբողջական սնունդ և նպաստում են կենդանու առողջ լինելուն։ Եվ կերի տեսքը բնավ կապ չունի։
Իմացեք ավելին
Միֆ համար 3՝ թաց կերը լավ է մարսողական խնդիրներ ունեցող կենդանիների համար
Իրականություն։ Այս միֆն իրական է։ Բարձրորակ թաց կերն ավելի հեշտ է մարսվում, հատկապես եթե կենդանին ունի ատամների խնդիր կամ զգայուն ստամոքս։ Թաց կերին բնորոշ է բարջր խոնավությունը, որը նպաստում է մարսողությանը և նվազեցնում է ջրազրկման հավանականությունը, եթե Ձեր կենդանին ունի բավականաչափ ջուր խմելու խնդիր։ Չմոռանանք նաև, որ թաց կերն ավելի փափուկ է և նուրբ առեստամոքսային տրակտի համար, ինչն էլ այն դարնում է կատարյալ սնունդ աղեստամոքսայի տրակտի խնդիրներ ունեցող կամ հետվիրահատական կամ վերականգնման փուլում գտնվող շների և կատուների համար։ Մեծահասակ կենդանիների համար թարմ կերն ավելի հեշտ է ծամել և մարսել՝ միաժամանակ ապահովելով այդ տարիքում անհրաժեշտ սննդանյութերը։
Միֆ համար 4՝ Թաց կերը վատ շնչառության պատճառ է
Իրականություն: Այն, որ թաց կերը կարող է վատ շնչառության պատճառ լինել ևս մեկ սխալմունք է։ Իհարկե, եթե թաց կերի մնացորդները մնան ատամների արանքում, տվյալ պնդումը ճիշտ կլինի, սակայն համաձայնեք, որ դա ավելի շատ բերանի խոռոչի հիգիենայի խնդիրների հետ է կապված։ Վատ հոտի խնդիրը հիմնականում կապված է բերանի խոռոչի հետ կապված խնդիրների հետ՝ ատամնափառ, լնդերի հիվանդություն կամ ինֆեկցիաներ։ Այդ իսկ պատճառով պետք է կարևորել բերանի խոռոչի խնամքը, և կապ չունի նրանք թաց կեր են ուտում, թե չոր։
Վատ շնչառությունը նաև կարող է մարսողական խնդրի պատճառ լինել, տվյալ դեպքում պետք է դիմել անասնաբույժի։ Հնարավոր է հենց թարկ կերը օգնի։
Միֆ համար 5՝ Թաց կերը նպաստում է քաշի ավելացմանը
Իրականություն: Այն կարծիքը, որ թաց կերի հետևանքով շների ու կատուների մոտ ձևավորվում է ավելորդ քաշ թյուր է։ Քաշի ավելացման հիմնական պատճառն այն է, որ ստացած կալորիաներն ավելին են, քան սպառածը։ Դա հնարավոր է թե՛ թաց, թե՛ չոր կերի դեպքում, եթե չափաբաժինը սխալ կազմվի։ Իրականում, թաց կերը օգնում է կարգավորել կենդանու քաշը, քանի որ հաճախ պարունակում է ավելի բարձր խոնավություն և ցածր կալորիականություն։ Այսինքն կենդանին ավելի շուտ է զգում հագեցվածություն։ Թաց կերը հիանալի է չափաբաժնի վերահսկման համար, քանի որ հիմնականում մեկ տուփը նախատեսված է մեկ բաժնի չափով։ Այնուամենայնիվ, լավ մարզավիճակումը շանը պահելու համար հարկավոր է ճիշտ սննդակարգ և ճիշտ քանակությամբ վարժություններ։
Միֆ համար 6՝ Բոլոր թաց կերերն էլ նույնն են
Իրականություն։ Ոչ բոլոր թաց կերերն են նույն կերպ պատրաստվում։ Թաց կերի որակը կարող է էապես տարբերվել կախված արտադրողից և բանաձևից։ Որոշ թաց կերեր պատրատսվում են բարձրորակ, ամբողջական բաղադրիչներից, որոշների բաղադրությունում օգտագործվում են լցոնիչներ, ենթամթերքներ և արհեստական հավելումներ։ Շատ կարևոր է ընտրել հեղինակավոր բրենդերի թաց կերեր, որոնք առանությունը տալիս են որակին ու թափանցիկությանը։ Փնտրեք կերեր, որոնք իրենց բաղադրատոմսում ունեն իրական միս և ամբողջական մթերքներ՝ առաջնային բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են ամբողջական և բալանսավորված սննդակարգի համար։ Համոզվեք նաև, որ ընտրված սնունդը բավարարում է Ձեր ընտանի կենդանու սննդային պահանջներին ըստ իր տարիքի, չափի, առողջական վիճակի։ Խորհրդակցեք Ձեր անասնաբույժի կամ Ֆարմինայի խորհրդատուների հետ, որպեսզի կատարեք լավագույն ընտրությունը։
Միֆ համար 7՝ Պահածոյացված թաց կերը զիջում է իր սննդարարությամբ թարմ սնունդին
Իրականություն։ Բարձրորակ պահածոյացված սնունդը կարող է լինել նույնքան սննդարար, որքան թարմ սնունդը։ Հարկավոր է ուղղակի ընտրել հեղինակավոր բրենդերի արտադրանք, որտեղ օգտագործված են որակյալ բաղադրիչներ և խուսափել արհեստական կոնսերվանտներից, ներկանյութերից և բուրավետիչներից։ Պահածոյացված թաց սնունդը նախատեսված է հավասարակշռված և լիարժեք սնուցում ապահովելու համար ՝ բավարարելով ընտանի կենդանիների սննդային կարիքները հարմարավետ և պահպանման համար հարմար տեսքով։ Թարմ սնունդը հիանալի տարբերակ է, սակայն միշտ չէ, որ պրակտիկ է՝ արժեքի, պահպանման ժամկետի և պատրաստման վրա ծախսված ժամանակի պատճառով։ Նաև պետք է հաշվի առնել, որ բավականին դժվար է հաշվարկել թարմ կերի անհրաժեշտ և բալանսավորված չափաբաժինը։ Պահածոյացված թաց կերն առաջարկում է հարմար այլընտրանք, որը չի վնասում սննդակարգին՝ այն դարձնելով հարմար տարբերակ ձեր ընտանի կենդանու հավասարակշռված դիետա ապահովելու համար։
Միֆ համար 8՝ Թաց կերը չի ապահովում բավարար ծամելու վարժություն
Իրականություն: Շներն ու կատուները մսակեր կենդանիներ են, ուստի նաև գիշատիչներ են։ Բնության մեջ մսակերները հակված չեն լավ ծամել, քանի որ սահմանափակ ժամանակ ունեն որսը ուտելու համար։ Ընդհանուր թյուր կարծիքն այն է, որ ծամելու վարժությունները կապված են նրանց կերած սննդի տեսակի հետ: Իրականում, ծամելու վարժանքն ավելի շատ ակտիվանում է խաղալիքներ և ծամելու համար անվտանգ իրերով խաղալու արդյուքում։
Սննդակարգ ընտրելու հարցում կասկածներ ունե՞ք
Թե՛ թաց, թե՛ չոր կերի դեպքում մեր մասնագետները միշտ կօգնեն կազմել համապատասխան սննդակարգ։