ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏ ԵՐԻԿԱՄԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երիկամները շատ կարևոր օրգաններ են։ Լյարդի հետ միասին նրանք կատարում են արյան զտիչի դեր՝ մարմնի ներսում պահելով սննդանյութերը և կարևոր մոլեկուները և մեզի մջոցով դուրս բերելով ավելորդ նյութերը։

Ցավոք, շատ կատուներ տառապում են երիկամային հիվանդություններով։ Ամենատարածվածներից է երիկամների քրոնիկ հիվանդությունը (CKD)։ CKD պրոգրեսիվ հիվանդություն է, որը բնութագրվում է երիկամների ֆունկցիայի աստիճանական կորստով և պահանջում է հետևողականություն ամբողջ կյանքի ընթացքում։ CKD նուրբ խնդիրն այն է, որ ախտանշանները տեսանելի են դառնում, երբ խնդրիրն արդեն չափազանց լուրջ է։ 

Ռիսկային գործոններ
Տարիքն առած կատուների 80% տոկոսն ունի տվյալ հիվանդության հակում։ Երիտասարդ փիսոների մոտ դա կարող է պայմանավորված լինել գենետիկ գործոնով։

Բացի այդ, երիկամների սուր հիվանդությունը, որը տեղի է ունենում մարմնում տոքսինների, վարակների, ջրազրկման կամ միզուղիների խցանման արդյունքում, պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է առաջացնել CKD:

Կատուների մոտ CKD-ի ախտանիշներն են
Բժշկական ախտանիշները կարող են տարբեր լինել կախված բարդությունից և հիմքում ընկած պատճառներից։ Տարածված ախտանիշներից են՝
  • Հաճախակի ծարավելն ու միզելը
  • Պահվածքի փոփոխություն
  • Լուծ կամ փորկապություն
  • Փսխոց
  • Քաշի կորուստ, ախորժակի վատթարացում
  • Մորթու որակի անկում
  • Բերանի խոցեր կամ բերանի տհաճ հոտ
Ինչպե՞ս կանխել կամ պայքարել CKD-ի դեմ
Ինչպես ցանկացած հիվանդության դեպքում , կանխարգելումը լավագույն տարբերակ է։ Իհարկե ոչ վերջնական, բայց ահա մի քանի քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝

Պարբերական այց անասնաբույժի։ Այսկերպ բժիշկը հնարավորություն կունի հետևել հիմնական չափորոշիչներին, ինչպիսիք են արյան ճնշումը և երիկամների աշխատանքը։ 

Եթե հիվանդությունն արդեն ախտորոշվել է, շարունակեք այցելել բժշկին համապատասխան խորհրդատվություն ստանալու համար։ 

Ճիշտ խոնավեցում։ Նպաստեք, որ կենդանին հասանելիություն ունենա թարմ ջրի և խմի բավարար քանակությամբ ջուր։ Ճիշտ և բալանսավորված սննդի հետ դա կօգնի աջակցել երիկամների առողջությանը։ Կարող եք նաև ապահովել ջրի ընդունումը թաց կերի միջոցով կամ չոր կերին ջուր ավելացնելով։ 

Խուսափեք տոքսիններից: Հեռու պահեք փիսոներին վտանգավոր պարագաներից, ինչպիսիք են որոշ բույսեր (օրինակ լիլիա), առանց դեղատոմսի դեղեր, հակաբեղմնավորիչներ, մակաբույծների դեմ պայքարի մջոցներ, քանի որ դրանք կարող են առաջացնել երիկամների սուր խանգարման, ինչն էլ կնպաստի CKD-ի զարգացմանը։ 

Ինչպես պայքարել կատվի CKD-ի դեմ
Եթե կատվի մոտ ախտորոշվել է CKD, հետևեք տվյալ խորհուրդներին՝  

Հետևեք սննդակարգին: Կերակրեք Ձեր կենդանուն CKD-ի համար նախատեսված հատուկ սննդակարգով, ինչպիսին է օրինակ Farmina VetLife Renal-ը, հետևեք Ձեր վետի խորհրդին։

Դեղերի ժամանակին ընդունում։ Հետևեք, որ շունն ընդունի դեղերը վետի ցուցումներին համաձայն։

Ստեղծեք ոչ սթրեսային միջավայր։ Տրամադրեք կենդանու համար հարմար, լուռ և հանգիստ միջավայր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է CKD-ի ախտանիշները վատթարացում։ 

Քաշի պահպանում։ Հետևեք Ձեր կատվի սննդակարգին, որպեսզի խուսափեք թե՛ ճարպակալումից, թե՛ չափից շատ նիհարելուց, քանի որ երկու դեպքն էլ կարող են ազդել երիկամների վրա և վատթարացնեն CKD-ի ախտանիշները։ 

Սննդի դերը CKD-ի դեմ պայքարում
Սնունդը կարևորագույն գործոններից է։ Բուժական սննդակարգը կարող է հանդարտացնել ախտանշաները և դանդաղեցնել հիվանդության զարգացումը։  
Ապացուցված է, երիկամային սննդակարգով սնվող կատուների կյանքի տևողությունը կրկնակի երկար է, քան այն կատուները, որոնք ունեն տվյալ ախտորոշումը, սակայն չեն հետևու տվյալ սննդակարգի։

Խորհուրդ տրվող սննդակարգ
Farmina Vet Life Renal սննդակարգը դեղերի հետ միասին կբարելավեն կատվի կյանքի որակն ու տևողությունը։  

Farmina Vet Life Renal սննդակարգն օգնում է նվազեցնել երիկամների ծանրաբեռնվածությունը ՝ շնորհիվ ցածր բարձրորակ սպիտակուցի, ավելի քիչ նատրիումի (օգնում է կանխել հիպերտոնիան) և ֆոսֆորի:

Ինչպես նաև omega 3 ճարպաթթուների առկայությունը աջակցում է երիկամների գործառույթին՝ շնորհիվ հակաբորբոքային ազդեցության։  

Խորհրդակցեք Ձեր վետի կամ Farmina խորհրդատուներին և ստացեք ավելի մանրամասն տեղեկատվություն Farmina VetLife Renal-ի վերաբերյալ։ Սննդակարգը փոխելիս, միշտ խորհրդակցեք վերջիններիս հետ։ 

Եզրակացություն
Հասկանալով CKD-ն և ինչպես պայքարել դրա դեմ, դուք կկարողանաք օգնել Ձեր կատվին ապրել երջանիկ և  anառողջ կյանք։ Եթե ունեք կասկածներ կամ ուզում եք իմանալ ավելին CKD-ի մասին, կապ հաստատեք Ձեր վետի կամ մեր խորհրդատուների հետ։ 

1. Elliott, J., Rawlings, J. M., Markwell, P. J., & Barber, P. J. (2000). Survival of cats with naturally occurring chronic renal failure: effect of dietary management. The Journal of small animal practice, 41(6), 235–242. https://doi.org/10.1111/j.1748-5827.2000.tb03932.x