Ի՞ՆՉՆ Է ԱԶԴՈՒՄ ՇԱՆ ՄՈՐԹՈՒ ԳՈՒՅՆԻ ՎՐԱ

Ի՞ՆՉՆ Է ԱԶԴՈՒՄ ՇԱՆ ՄՈՐԹՈՒ ԳՈՒՅՆԻ ՎՐԱ

Երբևէ մտածել եք, թե ինչն է որոշում Ձեր շան մորթու գույնը։ Կամ ինչո՞ւ որոշ շներ ունեն նախշեր, իսկ որոշները միագույն են։ Ինչպես և մարդկանց մոտ շների մորթու գույնը որոշվում է գենետիկորեն՝ ժառանգելով ծնողներից։  

Գույնը և նախշերը պայմանավորված են մելանինի քանակից ու տեսակից, որը մազարմատից անցնում է մորթուն։ 
Մելանինի կազմում առկա երկու հիմնական պիգմենտները որոշում են մորթու գույնը։ Էումելինը պատասխանատու է սև և շականակագույն երանգների համար, իսկ Ֆեոմոլանինը՝ կարմիր և շեկ։ 

Բոլոր գույները կազմվում են այս երկու պիգմենտների միախառնումից։ Երանգները բաշխվում են մուգ սևից մինչ շականակագույնի, կարմիրի և շեկի երանգների մեջ։ Ինչ վերաբերում է սպիտակ գույնին՝ դա մելանինի բացակայության հետևանք է։ Սակայն պետք չէ շփոթել սպիտակ գունավորումը ալբինիզմի հետ, որը մելանինի չսինթեզվելու արդյունք է։ Այս դեպքում բիգմենտը բացակայում է թե՛ մորթուց, թե՛ մաշկից։ 

Այնուամենայնիվ, մորթու գույնի վրա կարող են ազդել նաև որոշ արտաքին ազդակներ՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագաթներ, երանգավորման գործոններ, որոշակի պաթոլոգիաներ, ինչպիսիք են վերոհիշյալ ալբինիզմը կամ բորբոքումները, չբալանսավորված սնունդը նույնպես կարող է լաքաների կամ գունաթափման պատճառ դառնալ։ 

Սննդակարգի դերը
Գույնը պայմանավորված է գեներով, սակայն սնունդը նույնպես կարող է ազդել մորթու գույնի վրա։
Ահա թե ինչպես՝ 

Ամինաթթուներ: թե էումելանինը, թե ֆեոմելանինը առաջանում են ամինաթթու թիրոզինից, որը կարևոր դեր է խաղում մելանինի արտադրությունը խթանելու գործում: Թիրոզինը մարմնում կարող է արտադրվել նաև ֆենիլանին կոչվող ամինաթթվով, որն առկա է սննդի մեջ։ Որակյալ սպիտակուցներով հարուստ բալանսավորված սննդակարգը ապահովում է թիրոզինի ադեկվատ քանակությունը։ Թիրոզինի պակասով կամ ցածրակարգ սպիտակուցով սննդակարգը կարող է խոչընդոտել մելանինի արտադրությանը, ինչն ազդում է մորթու գույնի վրա՝ առաջացնելով կարմրավուն գունատություն, ինչպես նշում են մի շարք գիտնականներ։  

Բացի ամինաթթուներից մի շարք սննդանյութեր մասնակից են այս գործընթացին՝ 
Պղինձ։ կենսական մետաղ, որն անհրաժեշտ է թիրոզինազի ՝ մելանինի արտադրության մեջ ներգրավված հիմնական ֆերմենտի առաջացման համար:
Omega-3 ճարպաթթուներ: Omega-3 ճարպաթթուներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, ինչը նշանակում է, որ շների սննդակարգում ավելացնելով բարձրորակ omega-3-ի աղբյուր, ինչպիսին է ձուկը, կկարողանաք հակազդել բորբոքումներից մորթու լաքայոտման հիմքում։ 

Ինչպե՞ս է սննդակարգն ազդում մորթու գունավորման վրա
Ուսումնասիրությունները պարզել են, որ թիրոզինի և ֆենիլալանինի առկայությունը սննդակարգում ավելի հարուստ տեսք են հաղորդում շականակագույն մորթուն։  
Մասնավորապես, ձագուկների շրջանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թիրոզինի և ֆենիլալանինի ընդունման ավելացումը մեծացնում է սև պիգմենտացիան Լաբրադոր Ռետրիվերների և Նյուֆաունդլենդների մոտ: Մեկ այլ ուսումնասիրություն, որն իրականացվել է սև լաբրադորների շրջանում, ցույց է տվել, որ տվյալ ամինաթթուների բարձր մակարդակով շների մոտ ավելի թանձր սև երանգ է, և ավելի քիչ է շեկի և կարմիրի երանգավորումը։ 
Շների մորթին ունի մեկ այլ գունային հետաքրքիր անոմալիա, որը հատկապես նկատվում է սպիտակ ցեղատեսակների մոտ՝  կարմրավուն կամ դեղնավուն երանգների հանկարծակի առաջացում։ Այս առանձնահատկությունը հիմնականում կապում են եղանակային փոփոխության, մազաթափության և հարդարման հետ, սակայն իրական գիտական վկայությունների մասին ինֆորմացիան սահմանափակ է։ Սնունդը նույնպես ազդեցությունն ունի։ 
Շվեցարական սպիտակ հովվաշների վրա արված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ թիրոզինի և ֆենիլալանինի, ինչպես նաև պղնձի նվազեցված պարունակությամբ կերակրվող շների մոտ ուսումնասիրության ավարտին վերարկուի կարմիր պիգմենտացիայի ցայտունությունը զգալիորեն պակասում է։ Դա ցույց է տալիս, որ սննդակարգը կարող է ազդել մորթու պիգմենտացիայի մի շարք ասպեկտների վրա։ 

N&D White և N&D Brown՝ Farmina-ի առաջարկը փայլուն և փափուկ մորթու համար
Հասկանալով սննդի զգալի ազդեցությունը շների մորթու պիգմենտացիայի վրա ՝ Farmina-ն մշակել է երկու հատուկ արտադրանք, որոնք նախատեսված են մորթու տարբեր գույներով և որակով շների կարիքները բավարարելու համար, համոզվելու համար, որ վերջիններս ստանում են լավագույն սնուցում։ Զգուշորեն ընտրելով բաղադրիչները մենք նվազագույնի ենք հասցրել մուգ մորթու դեպիգմենտացիայի ռիսկն ու  և վերացնում ենք սպիտակ մորթու պիգմենտացիայի հետ կապված խնդիրները ՝ նպաստելով ինչպես առողջ տեսքին, այնպես էլ բարեկեցությանը:
N&D White-ը նախատեսված է հատուկ սպիտակամորթ կենդանիների համար՝ խուսափելու համար լաքաների առաջացումից։ Բանաձևը պարունակում է բարձր կենսական արժեքով եզակի սպիտակուց, ինչը նվազագույնի է հասցնում սննդային հակազդեցության հնարավորությունը, սահմանափակ չափի ֆենիլանանին և թիրոսին, սահմանափակ պղինձ և omega-3 ճարպաթթուներ։ Կատարյալ է փոքր սպիտակամազ ցեղատեսակների համար, ինչպիսիք են սպիտակ տերիերը, մալտեզը, պոմերանյան շպից, պուդել, բուլտերիեր և այլ սպիտակամորթ շների մորթու համար։  

N&D Brown կոչված է մուգ մորթու գունաթափումը կանխարգելելու համար։ Այս շարքը պարունակում է բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցներ, բարձր մակարդակի ֆենիլանանին և թիրոսին, խելամիտ քանակի պղինձ և omega-3 ճարպաթթուներ։ Կատարյալ ընտրություն է փոքր շականակագույն մորթով շների համար, ինչպիսիք են օրինակ չիհուահուան, շնաուցերը, ֆրանսիական բուլդոկը, պինչերն ու պուդելը։ 

Գտեք լավագույնը Ձեր սպիտակ կամ շականակագույն շան համար։ 

Բացահայտեք ավելին