ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՏՈՒՆ ՇԱՆ ՁԱԳՈՒԿԻ ՀԱՄԱՐ
Շունիկի հայտնվելը ընտանիքում միշտ հիանալի առիթ է։ Միջավայրի փոփոխությունը և մայրիկից հեռու գտնվելը կարող է անհարմարավետություն առաջացնել նորեկի համար։ Այդիսկ պատճառով կարևոր է նածնական շրջանում պաշտպանել ձագուկին անցանկալի շփումից։
Կարևոր է ինչպես շրջապատը բացահայտելու համար ակտիվություններուն շունիկին ներառելը, այլև բավարար ազատ ժամանակ թողնելը, որ նա հանգստանա։ Տեղափոխություն ավելի դյուրին դարձնելու համար օգտագործեք
սինթեթիկ ֆերոմոններ (վզկապ, սփրեյ), որոնք արտազատում են կաթով կերակրելիս մոր արձակած հոտին մոտ հոտ։ Տվյալ հոտը շան ձագուկի մոտ հանգտության զգացողություն է ապահովում։
Ո՞ՐՆ Է ՁԱԳՈՒԿԻՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՃԻՇՏ ՏԱՐԻՔԸ
Չնայած այն փաստինո, որ ձագուկը կրծքից կտրվում է չորսից վեց շաբաթում, այնուամենայնիվ չպետք է վերջիններիս որդեգրել
մինչև ութ ամսականը, քանի որ կապը քույրերի և եղբայրների հետ, ինչպես նաև մոր ներկայությունը, ով կօգնի և կուղղորդի ձագուկին կյանքի առաջին օրերին շատ կարևոր է և ձևավորում է վերջինիս էմոցիոնալ տեսակը։ Ութ շաբաթականից հետո որդեգրումը թույլ է տալիս ավելի հեշտ ընտելանալ նոր միջավայրին, քանի որ մորից կախվածությունը արդեն չկա, իսկ մոր մոդելն այսուհետ տերն է, ով կօգնի շունիկին բավարարել շունիկի հետաքրքրությունն, բացահայտել աշխարհն ու շփում հաստատել շրջապատի հետ։
ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՏՈՒՆԸ ՇԱՆ ՁԱԳՈՒԿԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շան համար տրամադրված տարածքը պետք է կազմակերպել այնպես, որ նա հասկանա, թե որ հատվածն է նախատեսված
խաղերի և որ հատվածը
հանգստի համար։ Պետք է հասկանալի լինի որտեղ նա կարող է մուտք գործել, որտեղ ոչ։ Պետք է հստակեցվի, թե ինչն է թույլատրելի, ճիշտ շփում ստեղծել և հետաքրքիր խաղեր կազմակերպել։ Շատ կարևոր է հավաքել այն իրերը, որոնք կարող են վտանգավոր լինել կենդանու համար, ինչպես նաև այն իրերը, որոնք չենք ուզում, որ կոտրվեն կամ փչանան։ Տունն ուսումնասիրելիս ձագուկը կարող է որոշ իրեր բերանը տանել և կուլ տալ, ինչն էլ կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Երբ տան բոլոր անկյունները վնասազերծված են, կարող ենք կահավորել հանգստի անկյունը, որտեղ կլինեն միշտ թարմ ջրով
ջրամանը,
կերամանը՝ հատուկ հստակեցված կերակրման ժամի և
խաղալիքների արկղը, որի կլինեն թե անհատական, թե միասին խաղալու համար նախատեսված խաղալիքներ։ Բոլոր ձագուկները պետք է ունենան
պաշտպանված անկյունը, որը միայն իրենցն է , որտեղ նրանք կարող են հանգստանալ, և ոչ ոք նրանց չի խանգարի։ Միևնույն ժամանակ նրանք պետք է ընտանիքի մի մասը զգան իրենց։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում տեղակայել անկողինը Ձեր ննջասենյակի հարևանությամբ, որպեսզի հարկ եղած դեպքում, հատկապես սկզբնական շրջանում, արագ հասնել օգնության։ Կարևոր է պահպանել
քնի, հանգստի և արթուն լինելու ֆիզիոլոգիական տևողությունը՝օրվա ընթացքում ձագուկը կարող է հանգստանալ 16-18 ժամ։
Քնի ընթացքում կարգավորվում է այն ամենն, ինչ շունիկը սովորել է։ Քնի որակն ազդում է յուրացնել և կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն տեղափոխել սովորածը։
Սավանը, որի վրա նա քնում է, կարող եք վերցնել Ձեզ հետ, երբ տանից դուրս եք գալիս, որպեսզի նրանք ամենուր
իրենց հանգստի անկյունն ունենան։ Այս անկյունը պետք է լինի անաղմուկ վայրում՝ հեռու պատուհաններից, դռներից և անցուդարձից