ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՈՐ ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑՈՒՄԸ։ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՈՐ ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑՈՒՄԸ։ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կենդանու սննդակարգի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, ինչպիսիք են, սննդի նկատմամբ զգայությությունը, առողջական վիճակի բարելավումը և, ինչու ոչ, նոր կեր փորձելը։ Որպեսզի ապահովեք մեղմ և անվտանգ անցում, հետևեք մեր մանրամասն ուղեցույցին՝

Ինչո՞ւ է նոր կերի անցումը կարևոր
Կատուներն ու շները շատ զգայուն են սննդակարգի փոփոխությանը։ Կտրուկ անցումը թույլ չի տալիս, որ նրանց մարսողական համակարգը հարմարվի նոր բաղադրիչներին, որոնց մարսելու համար պահանջվող ժամանակահատածը կարող է տարբերվել։ Վերջինս առաջացնում է մարսողական խանգարումներ և հանգեցնում է աղեստամոքսային համակարգի ընդհանուր խնդիրների՝ փորլուծություն, փսխում։ Աստիճանաբար անցումը թույլ է տալիս, որ մարսողական համակարգը աստիճանաբար հարմարվի նոր բաղադրիչներին՝ նվազեցելով խանգարումների ռիսկը։ 

Կարևոր է նաև հաշվի նստել կենդանու նախասիրությունների հետ։ Աստիճանաբար անցումը թույլ է տալիս, որ կենդանու քիմքը ընդունի և վայելի նոր համերը։ 

Կենդանու սննդակարգի անցումը կազմակերպելու քայլ առ քայլ ուղեցույց՝
  1. Ընտրեք ճիշտ ժամանակ
    • Առողջական վիճակ՝ համոզվեք, որ կենդանին առողջ , մինչ կսկսեք սննդակարգի փոփոխությունը։ Եթե կենդանին հիվանդ է կամ ունի զգայուն ստամոքս,նախ խորհրդակցեք անասնաբույժի կամ Ֆարմինա սննդային խորհրդատուների հետ։ 
    • Սթրեսի գործոն՝ փորձեք կազմակերպել անցումը, երբ կենդանին գտնվում է կայուն հոգեվիճակում։ Խուսափեք այնպիսի փուլերից, ինչպիսիք են նոր տուն տեղափոխվելը կամ տանը փոփոխություններ անելը։
       
  2. Ընտրեք բարձրորակ կեր
    • Սննդային պահանջներ՝ ընտրեք կեր, որը կբավարարի Ձեր կենդանու սննդային պահանջները։ Խորհրդակցեք մեր մասնագետների կամ անասնաբույժի հետ՝ համոզվելու համար, որ ընտրված տարբերակը համապատասխանում է եր կենդանու տարիքին, առողջական վիճակին և սննդային պահանջներին։ 
    • Հասկանալ երկու կերերի տարբերությունը՝ անցումը կազմակերպելու համար կարևոր է հասկանալ բաղադրությունն ու երկու կերերի տարբերությունը։  Ավելին իմանալու համար կարող եք կարդալ մեր հոդվածը՝ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՊԻՏԱԿՆԵՐԸ։ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ԳՆԱՀԱՏԵԼ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՐԵՐԸ
       
  3. Սկսեք աստիճանաբար ինտեգրել նոր կերը
    • Նախնական խառնուրդ՝ Սկսեք ներկայիս կերին քիչ քանակությամբ նոր կեր խառնելով՝ օգտագործելով մոտ 75% հին և 25% նոր կեր հարաբերությունը։ 
    • Դիտարկել արձագանքը՝ հետևեք թե ինչպես է արձագանքում Ձեր ընտանի կենդանին նոր կերին։ Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի խախտման ցանկացած նշանի՝ փսխոց, լուծ, ախորժակի փոփոխություն։ 
       
  4. Աստիճանաբար ավելացրեք նոր կերը
    • Չափաբաժնի հարմարեցում՝  7-10 օրվա ընթացքում աստիճանաբար ավելացրեք նոր կերի չափը և համապատասխանաբար պակասացրեք հինը։ 
    • Ամենօրյա հետևողականություն՝ հետևողական եղեք կենդանու կղանքին և ամենօրյա առողջական վիճակին, եթե նկատում եք տևական պխնդիրներ, դանդաղացրեք անցումը և խորհրդակցեք անասնաբույժի կամ սննդային խորհրդատուի հետ։ 
       
  5. Համապատասխանեցրեք չափաբաժինն ու կերակրման հաճախականությունը
    • Չափաբաժին՝ համոզվեք, որ կերակրում եք ճիշտ չափաբաժնով՝ համապատասխան նոր սննդի սննդային բաղադրությանը։ Ավել կամ պակաս կերակրելով Դուք կարող եք ձևավորել վատ սովորություն և ինչն ավելի վտանգավոր է առողջական խնդիրներ։ 
    • Հետևողակնություն՝ պահպանեք կերակրման ժամանակացույցը, այսպիսով կօգնեք կենդանուն հեշտությամբ հարմարվել նոր կերին։ Կատուներն ու շները բարգավաճում են,եթե կա կազմակերպված առօրյա, հետևելով կանոնավոր կերակրման ժամանակացույցին Դուք կնպաստեք մեղմ անցմանը։ 
       
  6. Եղեք հետևողական և համբերատար
    • Անհրաժեշտ է ժամանակ՝ անցումը կարող է ժամանակատար լինել, հատկապես, եթե նոր կերը շատ է տարբերվում հնից։ Համբերությունը կապահովի հաջող անցումը։ 
Անցման ժամանակացույց
Ստորև օրյա անցման ժամանակացույց
  • ՕՐ 1-3: Վերցրեք քիչ քանակի նոր կեր (25%) և խառնեք հնի հետ (75%)։ Հետևեք, նկատելի՞ են մարսողական խնդիրներ
     
  • ՕՐ 4-6: Ավելացրեք նոր կերի չափը (50%) և նվազեցրեեք հինը (50%)։ Շարունակեք հետևել կենդանու արձագանքին։ 
     
  • ՕՐ 7-9: Շարունակեք ավելացնել նոր կերի չափաբաժինը (75%)։ Համոզվեք, որ կենդանու մոտ չեն նկատվում անհարմարության նշաններ։ 
     
  • ՕՐ 10: Վերջնականապես անցեք նոր կերի (100%)։ Ստուգեք, որ չլինեն աղեստամոքսային խանգարումներ, ախորժակի փոփոխություն։ 
Եթե ունեք կասկածներ, որ Ձեր ընտանի կենդանին ունի հատուկ սննդակարգի կարիք, խորհրդակցեք մեր մասնագետների հետ։ Նրանք կտրամադրեն հատուկ սննդակարգ, որը հիմնված կլինի Ձեր կենդանու առողջական վիճակի և սննդային պահանջների վրա։ 
 

Եզրակացություն
Կերի փոփոխությունը չպետք է լինի սթրես։ Հետևելով մեր առաջարկած քայլերին և ուշադրության կենտրոնու պահելով կենդանու պահանջները Դուք կապահովեք մեղմ և հաջող անցում։ Աստիճանաբար մոտեցումն ու մշտական հետևողականությունը կօգնեն, որ Ձեր չորքոտանի կենդանին հարմարվի նոր սննդակարգին։ Հիշեք, համբերությունն ու հետևողականությունը հաջողության հասնելու լավագույն գործիքներն են։