ՓՈՐՁԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ

ՓՈՐՁԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ

 
Կատվի մոտ փորլուծությունը շատ կենդանասերերի մոտ դժվարությունների և խնդիրների պատճառ է։ Բացի անհարմարությունն ու խառնաշփոթը, լուծը կարող է մի շարք առողջական խնդիրների մասին ահազանգել։ Պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելող քայլերը հասկանալը շատ կարևոր է փափկամազիկի առողջության համար։ 

Այս ուղեցույցում խորապես կանրադառնանք կատուների փորլուծությանը, կտանք օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ պայքարել և կանխարգելել աղեստամոքսային խնդիրները։ 

Պատճառներ
Կատուների մոտ փորլուծության պատճառները տարբեր կարող են լինել։ Ահա մի քանի պատճառներ՝ 
  1. Սննդակարգի փոփոխություն
    • Սննդակարգի հանկարծակի փոփոխություն՝ Կատուները շատ զգայուն են սննդակարգի փոփոխությանը։ Սննդի կամ անուշեղենի ոչ աստիճանաբար անցումն առաջ է բերում ստամոսի խանգարում։ Միշտ նոր կերը խառնեք նրանց հին  կերին և 10 օրվա ըբթացքում աստիճանաբար ավելացրեք նոր կերը՝ հնի հաշվին, մինչև կենդանին լիովին կսովորի փոփոխությանը։
    • Անհամապատասխան սնունդ՝ մարդկանց սնունդը ոչ միշտ է հարմար կատուների համար։ Յուղոտ սնունդը, որոշ համեմունքներ, շաքարը կարող են վնասել մարսողական համակարգը, երբեմն նաև հանգեցնել մահվան։ Եթե ունեք կասկածներ, որ կենդանին ինչ-որ վտանգավոր բան է կերել, անմիջապես դիմեք անասնաբույժին։
       
  2. Սննդային ալերգիաներ
    • Պարզել ալերգիայի պատճառը՝ Սննդային ալերգիաները կամ անհանդուրժողականությունը կարող է փորլուծության պատճառ լինել։ Հաճախ ալերգեններ կարելի է հանդիպել տավարի մսի և կաթնամթերքի մեջ, երբեմն նաև որոշ հացահատիկներում։ Եթե ունեք սննդային ալերգիա կասկածներ, խորհրդակցեք մասնագետի հետ և փորձեք բացահայտել գրգռիչ բաղադրիչը։ 
       
  3. Վարակներ
    • Մանրէային վարակներ՝ պաթոգեն միկրոօրգանիզմներն, ինչպիսիք են սալմոնելլան և աղիքային ցուպիկը, կարող են աղեստամոքսային տրակտի խանգարումներ առաջացնել. Այս վարակները կարող են պայմանավորված լինել աղտոտված միջավայրով, որտեղ գտնվել է ընտանի կենդանու սնունդը կամ ջուրը:
    • Վիրուսային վարակներ՝  Վիրուսները, ինչպիսիք են կատուների պանլեյկոպենիան, կարող են ուժեղ լուծ առաջացնել: Համոզվեք, որ կատվի պատվաստումները կատարվում են ժամանակին և խուսափեք վիրուսային վարակներից։ 
  4. Մակաբույծներ
    • Ներքին մակաբույծներ՝ ճիճուներն ու մակաբույծները կարող են փորուծություն առաջացնել։ Պարբերաբար ճիճվաթաձը և կղանքի ուսումնասիրությունը շատ կարևոր է կենդանու առողջության համար, հատկապես ձագուկների և դրսի կատուների դեպքում։ 
       
  5. Առողջական խնդիրներ
    • Քրոնիկ խնդիրներ՝ Խնդիրներ, ինչպիսիք են աղիքային բորբոքային հիվանդությունը կամ հիպերթիրեոզկարող են ուղեկցվել փորլուծությամբ։ Սրանք բարդ խնդիրներ են, որոնք պահանջում են անասնաբուժական միջամտություն։ 
  6. Տոքսիններ
    • Տոքսիկ նյութեր՝  հնարավոր է կատուն կուլ տա վտանգավոր պարագաներ, այդ թվում թունավոր բույսեր, քիմիական նյութեր, մարդկային սնունդ՝ շոկոլադ կամ կոֆեին։ Խուսափելու համար հեռու պահեք նման պարագաներ, իսկ եթե, այնուամենայնիվ նման դեպք է գրանցվել, անմիջապես դիմեք անասնաբույժի։ 
Բացահայտեք փորլուծության հետևում թաքնված խնդիրները
Բացի փորլուծությունը, ուշադրություն դարձրեք հետևյալ ախտանիշներին, որպեսզի հասկանաք իրական պատճառը։ 
  • Լեթարգիա՝ եթե Ձեր կատուն անսովոր հոգնած է և չի ցուցաբերում ակտիվությում, դա կարող է շատ լուր խնդրի մասին ազդանշան լինել։
     
  • Փսխոց՝ եթե փորլուծությունն ուղեկցվում է փսխոցով, դա կարող է լուրջ խնդրի մասին խոսել, ինչպիսին է տոքսիկ պարագա կուլ տալը։
     
  • Ախորժակի փոփոխությում՝ ախորժակի նկատելի փոփոխությունը՝ կլինի դա վատթարացում, թե մեծ ախորժակ, խոսում է մարսողական խանգարման կամ ավելի բարդ խնդրի մասին։ 
     
  • Հաճախակի զուգարան այցը խոսում է աղեստամոքսային բորբոքման մասին։ 
Ե՞րբ է պետք դիմել անասնաբույժի
Հիմնականում փորլուծությունն ինքն իրեն կամ չնչին սննդային փոփոխությամբ հնարավոր է կարգավորել, սակայն կան դեպքեր, երբ անմիջապես պետք է դիմել անասնաբույժի։ 
  • Մշտական փորլուծություն՝ եթե կատվի մոտ լուծը շարունակվում է 24-28 ժամ, պետք է զանգահարել անասնաբույժին։ Շարունակական փորլուծությունըկարող է առաջ բերել ջրազրկում և այլ բարդություններ։ 
     
  • Լուրջ ախտանշաններ՝ ուշադիր եղեք ջրազրկման խիստ ախտանշանների՝ չոր լնդեր, փոս ընկած աչքեր, չափազանց անկումային տրամադրություն։ Այս ախտանշանների դեպքում անմիջապես դիմեք անասնաբույժի։ 
     
  • Արյուն կղանքի մեջ՝ թե՛ թարմ, թե՛ չորացած արյան հետքերը կղանքում կարող են ահազանգել ներքին արնահոսության կամ ուժեղ վարակի մասին։ Դա ահազանգ է, որ կենդանին հրատապ ստուգման կարիք ունի։ 
     
  • Այլ առողջական խնդիրներ՝ եթե փորլուծությունն ուղեկցվում է քաշի կորստով, ջերմությամբ կամ պահվածքի զգալի փոփոխությամբ, անմիջապես դիմեք անասնաբույժին՝ պատճառները բացահալտելու համար։ 
Պայքարն ու բուժումը տնային պայմաններում
Այն դեպքերում, երբ մասնագետի միջամտության կարիք չկա, կարող եք հետևել հետևյալ քայլերին՝
  1. Հարմարեցնել սննդակարգը
    Երբ կատուները ստամոքսի խանգարում են ունենում, նրանց անհրաժեշտ է հատուկ սնունդ, որը դյուրամարս է և սթրեսի չի ենթարկում մարսողական համաարգը, ինչպիսին է  Farmina N&D Quinoa Digestion.
    Խուսափեք չափից շատ կերակրելուց: Կերակրեք հաճախակի և փոքր չափաբաժիններով՝ նվազեցնելու համար մարսողական համակարգի սթրեսը։ 
  2. Ապահովեք խոնավությունը 
    • Թարմ ջուր: Ապահովեք մշտական հասանելիություն թարմ, մաքուր ջրին։ Փորլուծության պատճառով կենդանին մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում, այդ պատճառով կարևոր է ապահովել օրգանիզմում բավարար հեղուկի առկայություն։ 
    • Էլեկտրոլիտային լուծույթներ: Եթե կենդանին րազրկվել է, անասնաբույժը հավանաբար խորհուրդ կտա օգտագործել որոշ էլեկտրոլիտային լուծույթներ։ 
  3. Դիտարկեք պրոբիոտիկների օգտագործումը
    • Աղիների առողջություն: Պրոբիոտիկները կօգնեն վերականգնել կատվի աղիների օգտակար մանրէները։ Օգտագործենք կատուների համար նախատեսված պրոբիոտիկներ և հենց այն չափաբաժնով, որը կնշանակի անասնաբույժը։
       
  4. Դեղերի խելամիտ օգտագործում
    • Անասնաբույժի նշանակում: Օգտագործեք միայն ձեր անասնաբույժի կողմից նշանակված դեղամիջոցները: Մարդկանց համար նախատեսված առանց դեղատոմսի դեղամիջոցները կարող են վնասակար լինել կատուների համար և ավելի խորացնել խնդիրը: Բացի այդ, կատուները կշռում են միջինը 6 կգ ՝ ի տարբերություն մարդկանց 80կգ-ին: Սա նշանակում է, որ մարդկանց համար նախատեսված դեղերը կարող են թունավոր լինել կատվի համար։ 
  5. Հետևեք և գրանցումներ կատարեք
    • Հետևեք ախտանշաններին: Գրանցեք ախտանիշները, թե ինչ հաճախականությամբ է լուծում կատուն։ Դա կարող է կարևոր լինել խնդրի պատճառներն ախտորոշելիս։  
Սննդային նկատառումներ
Բալանսավորված սնունդը կարևորագույն դեր է կատարում մարսողական համակարգի կարգավորման հարցում։ Ստորև սննդի կարևորության մասին՝
  • Բարձրորակ սննդակարգ: Համոզվեք, որ կատվի սննդակարգը բալանսավորված է և համապատասխանում է վերջինիս սննդային պահանջներին։ Farmina-ի բաղադրատոմսերը մշակվում են անասնաբույնժշների և սննդային մասնագետների կողմից, օգտագործվում են սննդային արժեքով օժտված բարձրակարգ և բնական բաղադրիչներ։ Մեր բանաձևերը կենտրոնացած են լավ մարսողություն և կարևոր սննդանյութեր ապահովելու վրա, ինչը կամրապնդի առողջությունը։ Ունենք նաև հատուկ մասնագիտացված տարբերակներ, որոնք նախատեսված են կյանքի որոշակի փուկերի կամ առողջական պահանջների համար։ 
  • Կերի աստիճանաբար փոփոխություն: Երբ փոփոխում եք կատվի սնունդը, արեք դա աստիճանաբար, որպեսզի խուսափեք մարսողական համակարգի խանգարումից։ 10 օրվա ընթացքում հին կերին խառնեք նորը, աստիճանաբար ավելացնելով նորը և պակասացնելով հինը։ Ավելի մանրամասն կարդացեք մեր Ինչպես կազմակերպել նոր կերի անվտանգ անցումը հոդվածը։
Կանխարգելում
Հետագայում փորլուծությունից խուսափելու համար հետևեք ստորև նշված քայլերին։
  • Հստակ սննդակարգ: Խուսափեք սննդակարգի կտրուկ փոփոխություններից։ Հետևեք հստակ սնդակարգի և ցանկացա նոր կեր և անուշեղեն ներմուծեք աստիճանաբար։ 
     
  • Անվտանգ շրջակայք: Հեռու պահեք հնարավոր վտանգավոր իրերը՝ թունավոր բույսեր, քիմիկատներ։ Պարբերաբար ստուգեք արդյոք կան տանը վտանգավոր պարագաներ։  
     
  • Պարբերաբար այցելեք անասնաբույժի: գրանցեք պարբերական այցեր Ձեր անասնաբույժի մոտ և դիմեք նրան անհետաձգելի խնդիրների դեպքում։ Պարբերական ստուգումները կօգնեն խուսափել մի շարք լուրջ խնդիրներից։ 
     
  • Մաքուր պահեք լցանյութի ամանը: Մաքուր պահեք լցանյութի ամանը՝ խուսափելու համար վարակներից։ Մշտապես մաքուր պահելով լցանյութի համար նախատեսված ամանը Դուք կխուսափեք բակտերիաների առաջացման ռիսկից։ 
Եզրակացություն
Կատուների մոտ լուծը բուժելու համար պետք է հասկանալ դրա հնարավոր պատճառները, ճանաչել ախտանիշները և հասկանալ, թե երբ պետք է դիմել անասնաբույժի օգնությանը: Դուք կարող եք խուսափել և նույնիսկ լուծել տվյալ խնդիրը ապահովելով ճիշտ սննդակարգ և բավարար քանակությամբ հեղուկի ընդունում։ Լինելով զգոն և նախաձեռնող Ձեր փափկամազիկին կապահովեք երջանիկ և առողջ կյանք՝ առանց մարսողական խանգարումների հետ կապված անհարմարության: