ՇՆԵՐԻ ԲԵՐԱՆԻ ՏՀԱՃ ՀՈՏ։ ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՓԱՓԿԱՄԱԶԻԿԻ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐԸ ԹԱՐՄ ԼԻՆԵՆ
Կա ավելի հաճելի պահ, քան երկարատև օրից հետո տուն վերադառնալն ու Ձեր շան քնքուշ և անկառավարելի համբույրներին արշանանալը։ Դե իհարկե, ավելի հաճելի կլիներ, եթե քոթոթի շունչն ավելի թարմ լիներ։ Շատերը կարծում են, որ բերանի խոռոչից վատ հոտ է գալիս, որովհետև շուն է։ բայց արդյո՞ք դա այդպես է։
Տարածված կարծիքին հակառակ, բերանի խոռոչի վատ հոտը պետք չէ ընդունել, որպես սովորական երևույթ։ Իրականում դա կարող է նախազգուշացնել ատամների վատ վիճակի և նույնիսկ առողջական այնպիսի խնդիրների մասին, որոնք կարող են անասնաբույժի դիմելու կարիք առաջացնել։
Այս հոդվածում կանրադառնանք բերանի խոռոչի տհաճ հոտի հիմնական պատճառներին, և թե ինչպես կարող ենք պայքարել դրա դեմ։ Այսպիսով համբույրները միայն հաճույք կպատճառեն։
Բերանի խոռոչից տհաճ հոտի հիմնական պատճառները
1. Բերանի խոռոչի վատ հիգիենա և պարոդոնտալ հիվանդություններ
Բերանի խոռոչի տհաճ հոտի ամենատարածված պատճառը բերանի վատ հիգիենան է։ Շների մոտ նույնպես առաջանում է ատամնափառ և ատամնաքար, որն առաջ է բերում տհաճ հոտ։
Ժամանակի ընթացքում այն առաջացնում է պարադոնտալ հիվանդություններ։ Ատամնափառն ու քարերը լնդերը հեռու են տանում ատամների վրայից՝ առաջացնելով գրպանիկներ, որտեղ զարգանում են մանրէներ։ Սա առաջոացնում է ոչ միայն լնդերի բորբոքում, այլև կարող է պատճառ լինել վարակների, հյուսվածային վնասվածքների, ատամների կորստի և նույնիսկ թարախի ձևավորման։ Կարծում ենք ավելորդ է նշել, որ դա նաև վատթարացնում է բերանի խոռոչի հոտը։
2. Ինչ որ բան է մնացել նրանց ատամների արանքում
Եթե Ձեր չորքոտանու բերանը պարբերաբար չեք խոզանակում, բերանի խոռոչի հոտը կարող է պայմանավորված լինել ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով կամ ավելորդ իրերով, որինակ փայտի կտորներ։ Եթե ունեք կասկածներ, որ բերանի խոռոչում օտար մարմին կա, գուցե կարիք լինի դիմել անասնաբույժի՝ անվտանգ հեռացումն ապահովելու համար։ Առհասարակ ցանկալի է սովորություն դարձնել ատամների խոզանակումը, ցնկալի է շաբաթական 3 անգամ, որպեսզի խուսափեք ավելորդ մնացորդներից և բերանի տհաճ հոտից։
3. Մարսողության խնդիրներր
Բերանի տհաճ հոտը կարող է նաև մարսողական խնդիրների հետևանք լինել, հատկապես, եթե ձեր շունն ունի այլ ախտանիշներ, ինչպիսիք են գազերը կամ փորլուծությունը:
Եթե մարսողական խնդիրները հաստատվել են, խորհրդակցեք Ֆարմինայի խորհրդատուների հետ՝ արդյո՞ք
N&D Quinoa Digestion կերը համապատասխանում է Ձեր կենդանուն։ Բարձր մարսողական բանաձևի շնորհիվ այն նպաստում է մարսողական նուրբ համակարգով կենդանիների աղեստամոքսային համակարգի առողջությանը։
Իմացեք ավելին
4. Սննդային վատ սովորույթներ
Որոշ շներ ունեն վատ սովորություններ, օրինակ աղբի մեջ քուջուջ անելը, ճանապարհին ընկած մնացորդներն ու նույնիսկ կղանք ուտելը, դա նույնպես նպաստում է բերանի տհաճ հոտին։
Դուք կարող եք հետ պահել նրան նման սովորություններից պատշաճ մարզումների և քաջալերման օգնությամբ։ Եթե նկատում եք, որ շունն ինչ թր անպատշաճ բան է անում, մի շտապեք բարկանալ, նախ մեղմորեն ուղղորդեք դեպի կարգապահություն։
5. Նախազգուշացում գոյություն ունեցող խնդիրների մասին
Ցավոք, միշտ չէ, որ բերանի տհաճ հոտը վատ հիգիենայի կամ սննդային վատ սովորության պատճառ է։ Իրականում դա կարող է նախազգուշացնել առողջական խնդիրների մասին, ինչպիսիք են օրինակ՝ շաքարային դիաբետը, երիկամների և լյարդի խնդիրների մասին։
Այս խնդիրներից յուրաքանչյուրն ունի առանձնակի հոտ՝
- Շաքարային դիաբետ: Շնչառությունն ունի քաղցր մրգային հոտ
- Երիկամի խնդիրներ: Շնչառությունից մեզ հիշեցնող հոտ կարող է գալ
- Լյարդի խնդիրներ: Շնչառությունը կարող է առանձնակի տհաճ հոտ ունենալ և կարող է ուղեկցվել փսխումով, ախորժակի կորստով և լնդերի դեղնացումով:
Եթե նկատում եք վերը նշված ախտանշաներից որևէ մեկը, դիմեք Ձեր անասնաբույժին։
Ինչպես պայքարել՝
Եթե ուզում եք վայելել թարմ շունչն ու աջակցել կենդանու առողջությանը, հարկավոր է հասկանալ տհաճ հոտի աղբյուրը։ Ահա ինչպես դա անել՝
- Խոսեք Ձեր վետի հետ
Կօգնի հասկանալ պատճառը և ազատվել տվյալ խնդրից։
Անասնաբույժը կարող է հատուկ խնամք նշանակի։
- Պարբերական դարձրեք ատամները խոզանակելը
Ատամները պարբերաբար խոզանակելը թույլ չի տա, որբերանի խոռոչում ատամնափառ և քարեր առաջանան, ինչպես նաև կհեռացնի մնացորդները։ Եթե հնարավոր չէ ամեն օր, գոնե շաբաթական 3 անգամ փորձեք խոզանակել կենդանու ատամները։
Ձեզ պետք է ընդամենը շների համար նախատեսված խոզանակ և մածուկ։ Խուափեք մարդկանց համար նախատեսված պարագաներ օգտագործելուց, դա կարող է վտանգավոր լինել կենդանու համար։
- Ատամմաքրիչներ
Եթե ամեն օր հնարավորություն չունեք խոզանակել կենդանու ատամները, ատամմաքրիչ անուշեղենները հինալի տարբերակ են՝ բերանի խոռոչը մաքուր պահելու համար։ Բայց դրանք ընդամենը հավելյալ անուշեղ են և չեն կարող փոխարինել պարբերական խոզանակումն ու բալասավորված սննդակարգը։
Գտեք կատարյալ տարբերակ Ձեր կենդանու ժպիտի ապահովման համար
- Խոսեք Ֆարմինայի խորհրդատուների հետ
Եթե բերանի տհաճ հոտը պայմանավորված է մարսողական խնդիրների կամ սխալ սննդակարգի հետ, կապ հաստատեք մեր մասնագետների հետ, որոնք կուղղորդեն Ձեզ և կկազմեն համապատասխան սննդակարգ՝ Ձեր ընտանի կենդանու կարիքներին համապատասխան։
Եզրակացություն
Ինչպես համովեցինք բերանի խոռոչի տհաճ հոտը սովորական երեվույթ չէ։ Ճիշտ խնամքի շնորհիվ կկարողանանք ապահովել թարմ շնչառություն։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, համապատասխան սննդակարգ կազմեք. պարբերաբար խոզանակեք ատամները և կարող եք համոզված լինել, որ կենդանու բերանի տհաճ հոտը իսպառ կվերանա։