ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ
Կատուները հետաքրքիր արարածներ են, և նրանց առեղծվածային բնույթը հաճախ առասպելների ու սխալ պատկերացումների պատճառ է դառնում։ Այս պատությունները, ինչքան էլ ինտրիգային է, ձևավորում են պատկերացում, թե ինչպես է պետք հոգ տանել մեր փափկամազիկների մասին, սակայն երբեմն դրանք կարող են վնաել նրանց։ Եկեք անդրադառնանք ամենատարածված միֆերին՝
Միֆ 1: Կատուները միշտ չորս թաթի վրա են վայրէջք կատարում
Բոլորս էլ լսել ենք այս արտահայտությունը։ Իհարկե կատուները տպավորիչ կարողություն ունեն ժամանակին ուղղվելու, ինչը օգնում է ուղղվել օդում և վայրէջք կատարել 4 թաթի վրա։ Կատուները ընկնելու արդյուքում կարող են վնասվածքներ ստանալ, հատկապես եթե ընկել են բարձրությունից՝ պատշգամբ, պատուհան։
Համոզվեք, որ Ձեր բնակարանն անվտանգ է կատվի համար՝ ուշադիր լինելով պատշգամբներին և պատուհաններին։ Նույնիսկ ամենա-ամենա կատուն երբեմն օգնության կարիք ունի։
Միֆ 2: Կատուները քիչ խնամք են պահանջում
Կարծում եք կանուտերն իրենց կամքո՞վ են հեշտ պահվող։ Լավ մտածեք։ Շների համամատ կատուներն ավելի հեշտ են պահվում, բայց այնուամենայնիվ նրանք էլ առողջ ու երռանիկ լինելու համար խնամք ու ուշադրություն են պահանջում։ Ինչպես ամեն կենդանի, կատուները նույնպես ունեն ուշադրության և խնամքի կարիք՝ բալանսավորված սննդակարգ, թարմ ջուր, խաղերի և հարդարանքի համար տրամադրված ժամանակ։ Այսպիսով, եթե դուք երբևէ մտածել եք, որ ձեր կատվի խուսափողական պահվածքը նշանակում է, որ նա ձեր կարիքը չունի, հիշեք, որ նրանք լավագույնս զարգանում են ձեր սիրո և ուշադրության շնորհիվ:
Միֆ 3: Կատուները սառն են և ցույց չեն տալիս իրենց սերը
Կատուներին հաճախ պիտակավորում են որպես անկախ և սառը կենդանիներ, բայց իրականությունն այլ է, ուղղակի նրանք ավելի զգուշավոր են իրենց սիրո դրսևորման մեջ։ Գուցե Ձեր փափկամազիկ կատուն պոչը չթափահարի այնպես, ինչպես շունը, սակայն նրանք նույնպես մռռում են, տեղավորվում Ձեր գրկում, քսվում են Ձեզ իրենց գլխով և նույնիսկ Ձեզ նվերներ են բերում (այո այո, օրինակ խաղալիք մուկ)՝ ցույց տալու համար իրենց սերն ու կապվածությունը՝ հույս ունենալով ի պատասխան ստանալ ուշադրություն կամ համովություն։ Հասկանալով այս նշանները Դուք կամրապնդեք կապը Ձեր կատվի հետ և նկատել կատվի նուրբ և առեղծվածային բնույթը։
Միֆ 4: Կատուներին կարելի է երկար ժամանակ մենակ թողնել
Այո, կատուներն ինքնուրույն կենդանիներ են,սակայն դա չի նշանակում, որ նրանց երկար միայնակ թողնելն անհետևանք կանցնի։ Կատուները ձանձրույթից խուսափելու համար ունեն սոցիալական շփման, մտավոր խթանման և ֆիզիկական ակտիվության կարիք։ Երկար միայնակ թողնելը կարող է ապակառուցողական վրքագծի կամ դեպրեսիայի պատճառ հանդիսանալ։ Իհարկե, լցանյութի ամանի պարբերաբար մաքրումը շատ կարևոր է, հակառակ դեպքում դա կարող է հիգիենիկ խնդիրների և վատ պահվածքի պատճառ դառնալ, օրինակ հնարավոր է կատուն սկսի ամանից դուրս հոգա իր կանոնները։ Եթե հաճախեք հեռու լինել համոզվեք, որ կատվի համար նախատեսված հատվածում կան խաղալիքներ, ճանկռելու տախտակներ, ինտերակտիվ կերամաններ կամ դիտարկեք կատվի մասին հոգ տանող անձ, ով կխնամի վերջինիս և կմաքրի լցանյութի ամանը։
Միֆ 5: Կատուները չունեն լոգանքի կարիք
“Կատոներն իրենք իրենց լվանում են և չունեն լոգանքի կարիք,” ճի՞շտ է։ Հիմնականում այո, բայց կան բացառություններ։ Կատուները հիանալի կերպով հոգ են տանում իրենց մաքրության մասին, սակայն լինում են դեպքեր, երբ լոգանքն անխուսափելի են։ Օրինակ, եթե նրանք ինչ-որ կպչուն կամ վնասակար նյութի մեջ են մտել կամ մաշկային խնդիրներ ունեն։ Բայց հիշեք շափի մասին, քանի որ հաճախակի լոգանքները սթրեսի են ենթարկում Ձեր կատվին, այսպիսով լողացրեք նրան, եթե դրա կարիքը կա։ Չմոռանաք օգտագործել միայն կատուների համար նախատեսված շամպուններ։
Միֆ 6: Բոլոր կատուներն ատում են ջուրը
Այս միֆի հետևում հիմնականում ճշմարտություն է թաքնված, սակայն կան բացառություններ։ Որոշ կատուներ և որոշ ցեղատեսակներ՝ Վանա կատուները և Մեյն Կունները, իրականում հետաքրքրված են ջրով և վայելում են լոգանքը։ Եթե Ձեր փիսոն հետաքրքրված է ջրով , ապահովեք անվտանգ միջավայր՝ օրինակ ոչ խորը լոգարան կամ լվացարան։ Հիշեք, երբեք չստիպեք լողանալ։ Կատուներն ունեն իրենց նախասիրությունները և դրական փորձը թույլ կտա, որ նրա մոտ չառաջանա վախ ջրի նկատմամբ։
Միֆ 7: Կաթը լավ է կատուների համար
Կաթ խմող կատուների նկարները շատ հաճախ են հանդիպում, սակայն իրականում դա ամենառողջ տարբերակը չէ հասուն կատուների համար։ Շատ կատուներ լակտոզայի անտանելիություն ունեն և դժվար են մարսում կաթը, ինչն էլ բերում է ստամոքսի խանգարման և փորլուծության։ Կաթի փոխարեն միշտ ապահովեք օրգանիզմի խոնավությունը թարմ ջրի օգնությամբ։ եթե ուզում եք Ձեր փիսոյին հյուրասիրել, օգագործեք հատուկ նրանց համար մշակված անուշեղեններ և սնունդ, քանի որ նույնիսկ փոքր հյուրասիրությունները պետք է առողջարար լինեն։
Միֆ 8: Կատուները մլավում են միայն այն ժամանակ, երբ երջանիկ են
Մլավոցը հաճախ ասոցացվում է երջանկության դրսևորմամբ, սակայն իրականում դրա պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Նրանք մլավում են, երբ գոհ են, սակայն կարող են մլավել, երբ անհանգիստ են, ցավեր ունեն և, նույնիսկ, երբ հիվանդ են։ Մայր կատուն ու փիսոները մավոցի միջոցով հաղորդակցվում և ամրապնդում են իրենց կապը։ Եթե մլավոցն ուղեկցվում է անհանգստության նշաններով՝ թաքնվել, ախորժակի փոփոխություն, ուշադիր եղեք և հարկ եղած դեպքում խորհրդակցեք անասնաբույժի հետ։ Մլավոցը կարող է ահազանգ լինել, այնպե որ մի անտեսեք այն։
Միֆ 9: Կատուները չունեն ընկերակցման կարիք
Շատերը կարծում են, որ ի տարբերություն շների, կատուները չունեն ընկերակցման կարիք։ Ճիշտ ընկերակցությունը կարևոր է, հատկապես վաղ տարիքում։ Դա թույլ կտա, որ փիսոն ավելի ինքնավստահ և մերվող լինի, և նրանք ավելի հեշտ կհարմարվեն մարդկանց , շրջապատին և այլ կենդանիների։ Հակառակ դեպքում նրանք անհանգիստ և վախկոտ վարքագիծ ձևավորեն։ Ապահոովելով դրական ընկերակցման փորձառություն, խաղեր, փաղաքշանք, թեթև և քաջալերող արձագանք ցուցաբերելով նոր իրավիճակներում, Դուք կօգնեք Ձեր փիսոյին մեծանալ առողջ և երջանիկ միջավայրոում, ինչը կնպաստի նրա տեսակի ձևավորմանը։
Միֆ 10: Տանը ապրող կատուները անասնաբույժի այցի կարիք չունեն
Տանն ապրող կատուները չեն առերեսվում նույն ռիսկերին ինչ դրսում ապրողները, սակայն ռեգուլյար այցերը պարտադիր են։ Կան խնդիրներ, որոնք հանդիպում են թե՛ տան, թե՛ դրսի կատուների դեպքում՝ ճարպակալում, ատամների խնդիրներ և միզուղիների հիվանդություններ։ Պաբերական այցցերը կապահովեն, որ կատուն առողջ լինի և ժամանակին ստանա պատվաստումները, ինչը կանխարգելիչ պարտադիր խնամք է՝ անհրաժեշտ նույնիսկ տան անվտանգ պայմաններում։
Հասկանալով կատուներին անկախ առասպելներից
Հերքելով այս տարածված միֆերը մենք ավելի լավ կճանաճենք և հոգ կտանենք մեր փափկամազիկների մասին։ Կատուները թվում են առեղծվածային, բայց նրանց կարիքներն ու պահվածքն ավելի հասկանալի են դառնում, երբ նրանց ճանաչելու ժամանակ ենք հատկացնում։ Հիշեք՝ կատվի երկար և երջանիկ կյանքը կախված է ճիշտ տեղեկություններից և շատ սիրուց։ Այսպիսով եկեք վեր լինենք այս առասպելներից և մեր կատուներին տանք այն, ինչի կարիքը նրանք ունեն։
Ընդունեք առեղծվածայինը, բայց մի դարձեք առասպելների գերի՝ Ձեր կատուն լավագույնին է արժանի։