ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՇԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Բաժանման անհանգստությունը շների մոտ տարածված խնդիր է, որը սթրեսի և անհանգստության պատճառ է հանդիսանում, երբ նրանք տանը մենակ են։ Բաշանության անհանգստությամբ տառապող շները հնարավոր է ավելի շատ հաչեն, կրծեն կահույքը, վազվզեն, կամ իրենց կարիքները հոգան տանը։ Հասկանալով և ուշադրություն դարձնելով այս պահվածքին, մենք կօգնենք, որ շունն իրեն ավելի հարմարավետ և պաշտպանված զգա, երբ Դուք նրա կողքին չեք։ Ստորև ուղեցույց, որը կօգնի նվազեցնել անհանգստությունը և կձևավորի վստահություն։
Փորձում ենք հասկանալ բաժանության անհանգստությունը
Մինչ լուծումներ գտնելը, կարևոր է հասկանալ խնդիրը։
Նման խնդրով շները հաճախ՝
- Հաում, նվնվու կամ ոռնում են, երբ մենակ են մնում:
- Ավերող պահվածք են դրսևորում, օրինակ կրծում են կահույքը կամ չանկռում են դռները։
- Հետ ու առաջ են վազում՝ կրկնվող շարժումներ անելով։
- Կարող են իրենց կարիքները տանը հոգալ, նույնիսկ եթե վարժեցված են։
- Անհանգստության նշաններ են ցույց տալիս, երբ պատրատվում եք տանից դուրս գալ։
Հասկանալով այս պահվախքը, Դուք կարող եք քայլեր ձեռնարկել և պայքարել ու նվազեցնել անհանգստությունը։
Բաժանման անհանգստությունը նվազեցնելու տեխնիկաներ
1. Աստիճանաբար ապազգայունացում և հակազդեցություն
Անզգայացումն իրենից ներկայացնում է կենդանուն տանը մենակ մնալուն աստիճանաբար ընտելացնելը։ Սկսեք կարճ ժամանակով տանը մենակ թողնելուց՝ աստիճանաբար ավելացնելով ժամանակահատվածը։
Ահա ինչպես՝
- Կիրառեք կարճա ժամանակով հեռանալու տեխնիկան՝ սկսեք մի քանի րոպե կենդանուն մենակ թողնելուց։ Դուրս գալու պրոցեսը մի շեշտեք և խուսափեք երկարատև հրաժեշտի խոսքերից: Աստիճանաբար ավելացրեք այդ ժամանակը, մինչև կենդանին կսկսի իրեն ավելի հանգիստ զգալ մենակ եղած ժամանակ։
Որպեսզի նվազեցնեք բաժանման անհանգստությանը նպաստող գործոնները, փորձեք ,,հեռանալ,, առանց դուրս գալու։ Օրինակ հագեք վերարկուն և կոշիկները, բայց նստեք բազմոցին կամ զբաղվեք Ձեր առօրյա տնային գործերով։ Սա կընտելացնի շանը չկենտրոնանալ նախապատրաստական քայլերի վրա և նրանք կսովորեն հանգիստ ընդունել Ձեր՝ տանից դուրս գալու փաստը։ Կրկնեք այս գործողությունն այնքան, մինչև շունը դադարի նկատել, որ պատրաստվում եք դուրս գալ։
Վերադառնալիս նույնպես դրսևորեք հանգիստ պահվածք։ Խուափեք շանը ողջունելուց, քանի դեռ նա չի հանգստացել։ Դա կօգնւ կանխարգելել վերադարձի գերոգևորությունը և կնպաստի հավասարակշռված և անվտանգ պահվածքի ձևավորմանը։
- Հակազդեցություն՝ օգնեք Ձեր շանը, որ Ձեր բացակայությունը կապի ինչ որ դրական բանի հետ։ Մինչ հեռանալը շանն իր սիրած անուշեղենը տվեք։ Դա կօգնի ձևավորել դրա կապ Ձեր հեռանալու և վայելքի պահի միջև։ Սակայն կարևոր է այդ մրցանակը տալ նաև այլ իրավիճակներում։ Քանի որ, եթե դա անեեք միայն հեռանալիս, այն կարող է հակառակ ազդեցություն ունենալ։
- Անկախության ընտելացրեք՝ խրակխուսեք Ձեր շանը մենակ զբաղբել, երբ Դուք տանն եք։ Փոձեք նրանց թոնել հարևան սենյակում խաղալիքների և անուշեղենների հետ՝ աստիճանաբար ավելացնելով ժամանակը։
2. Ստեղծեք ապահով և հարմարավետ վայր
Նախապատրաստեք տաքուկ և հարմարավետ վայր Ձեր շան համար, որտեղ նա կարող է անցկացնել իր մենակ եղած ժամանակը։
Այս վայրը պետք է հարմարավետ և անվտանգ լինի, որպեսզի նվազեցնի սթրեսի զգացողությունը։
- Ընտելացրեք վանդակի: Եթե Ձեր շունն իրեն հանգիստ է զգում վանդակում, այն կարող է ծառայել, որպես ապահով վայր կենդանու համար։ Համոզվեք, որ վանդակը շատ մոտ դրական ասոցացիաներ ունի, մի օգտագործեք այն որպես պատժի վայր։
- Շան համար հարմար վայր: Եթե Ձեր շունն ընտելացված չէ վանդակի, նախատեսեք նրա համար հատված, որտեղ կլինեն նրա անկողինը, խաղալիքներն ու թարմ ջուր։ Օգտագործեք մանկական դարպաս, համոզվելու համար, որ նրանք չեն լքի անվտանգ տարածքը։
3. Սահմանեք ռեժիմ
Շները նախընտրում են ռեժիմ՝ ռեժիմով սնվել, զբոսնել, խաղալ։ Դա կօգնի նվազեցնել անհանգստությունը՝ ապահովելով կանխատեսելիություն և համակարգվածություն։
- Խաղացեք և մարվեք շան հետ մինչ տանից դուրս գալը՝ հոգնած շունն ավելի քիչ է հակված անհանգստության։ Դուրս եկեք շան հետ զբոսանքի կամ խաղացեք նրա հետ, մինչև տանից դուրս գալը։ Դա կօգնի սպառել ավելորդ էներգիան և կնպաստի հանգիստ վարքագծի դրսևորմանը։
- Դուրս գալու մշտական սովորույթներ: Փորձեք հետևել մշտական ռեժիմին, որպեսզի շունն՝ իմանա ինչ սպասի։ Խուսափեք դուրս գալուց առաջ ավելորդ ուշադրություն դրսևորելուց, քանի որ դա կարող է ուժեղացնել նրա անհանգստությունը։
Պարագաներ, որոնք օգնոմ են նվազեցնել բաժանության անհանգստությունը
Մի շարք առարկաներ ստեղծված բաժանության անհանգստությունը մեղմելու համար։
Ահա մի քանի էֆեկտիվ միջոցներ՝
1. Ինտերակտիվ խաղալիքներ և փազլներ
Խաղալիքները, որոնք զբաղեցնում են կենդանու միտքը և թույլ չեն տալիս կենտոնանալ Ձեր բացակայության վրա։
- Ծամելու և կրծելու համար նախատեսված խաղալիքներ: Անուշեղենով լցոնված այս խաղալիքները շանը կզբաղեցնեն երկար ժամանակով՝ ուշադրությունը Ձեր բացակայությունից շեղելով դեպի մրցանակը։
- Փազլ կերամաններ: Սրանք խթանում են միտքը և ներգրավում կենդանուն խնդիրների լուծման գործընթացում, որը նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը։
2. Հարմարավետություն ապահովող պարագաներ
Այն իրերը, որից Ձեր կամ ընտանիքի այլ անդամներից որևէ մեկի հոտն է գալիս, կարող են մեմացնել մենակության զգացողությունը։ Օրինակ թողեք Ձեր շապիկը կամ ծածկոցը նրանց համար նախատեսված հատվածոում, որպեսզի նրանք զգան Ձեր ներկայությունը։
3. Ֆերոմոն պարունակող պարագաներ
Որոշ հանգստացնող ապրանքներ արձակում են սինթետիկ ֆերոմոններ, որոնք հիշեցնում են մայր շան կողմից արտադրվող բնական հանգստացնող ազդանշանները՝ օգնելով ստեղծել հանգստացնող միջավայր: Այս ապրանքները լինում են սփրեյի, ցողիչների և վզկապների տեսքով։ Ահա մի քանի տարբերակներ՝
- Ցողիչներ՝ տեղադրեք ֆերոմոնային ցողիչներ այն սենյակում, որտեղ շունն ամենից շատն է ժամանակ անցկացնում, այսպիսով Դուք կստեղծեք ավելի հանգիստ մթնոլորտ և կօգնեք նվազեցնել սթրեսը։
- Հանգստացնող վզկապներ՝ Ձեր շան հագին այս վզկապները շարունակաբար ցողում են հանգստացնող ֆերոմոններ, ինչն օգնում է օրվա ընթացքում նվազեցնել անհանգստության մակարդակը։
Այս տարբերակները դրական ազդեցություն ունեն շների անհանգստության ու սթրեսի դեմ պայքարում, ապահովում են բնական և նուրբ աջակցություն։
Մանագիտական օգնություն
Եթե վերը նշված միջոցները չեն օգնում ազատվել շան անհանգստությունից, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։ Նրանք կմշակեն պահվածքի փոփոխման մեթոդներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն Ձեր շան մոտ անհանգստության դեմ պայքարում։
Եվ իհարկե, դրական ազդեցություն կունենա շանը երկար ժամանակով մենակ չթողնելը։ Երբ կա հնարավորություն, փորձեք նրան Ձեզ հետ վերցնել աշխատանքի, դիմեք շների դայակների կամ անձանց, որքեր կարող են ընկերակցել նրանէ նվազեցնելու համար սթրեսը։
Եզրակացություն
Շների մոտ բաժանության դեմ պայքարը պահանջում է համբերություն, ըմբռնում և հետևողականությյուն։ Աստիճանաբար դեզենսիտիզացիայի մեթոդների կիրառմամբ, անվտանգ տարածք ստեղծելով և անհանգստությունը նվազեցնող միջոցների օգտագործելով՝ դուք կարող եք օգնել ձեր շանը իրեն ավելի ապահով և հարմարավետ զգալ, երբ մենակ է մնում: Հիշեք՝ ամեն շուն յուրօրինակ է, կարևոր է գտնել ճիշտ մոտեցումը և մեթոդների կոմբինացիան։
Նույն տեխնիկան կարող է կիրառվել նաև շան ձագերի նկատմամբ՝ որպես կանխարգելիչ միջոց՝ օգնելով նրանց զարգացնել առողջ սովորություններ և նվազեցնելով անհանգստության հետ կապված խանգարումների ռիսկը հետագա կյանքում: