ՎՔՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՆԵՐԻ ՄՈՏ
Բոլոր այն կենդանասերների համար, ովքեր մեղադրում են շանը ընթրիքի ժամանակ արձակված անսպասելի հոտերի համար, այս հոդվածը Ձեր համար է։ Հաճախ մենք կատակում ենք վքնածության հետ կապված, բայց կարևոր է հասկանալ, որ շների մոտ, ինչպես և մարդկանց մոտ, գազիկները նորմալ երևույթ են։ Սակայն հաճաք գարշահոտ և երբեմն անձայն գազիկների չափից հաճախակիությունը կարող է ազդանշան լինել։
Այսպիսով, ինչ պետք է անել, եթե Ձեր փափկամազիկի մոտ գազերը հաճախ են։
Այս հոդվածում մենք կբացահայտենք դրա պատճառներնու ու պայքարի արդյունավետ միջոցները։
Վքնածությունը վտանգավո՞ր է․
Գազիկներ արձաքելը շների համար լրիվ նորմալ երևույթ է։ Սակայն, եթե հաճախակի բնույթ է կրում և արտառոց գարշահոտ է գալիս, հնարավոր է կենդանին ունի աղեստամոքսային համակարգի խանգարում կամ այլ առողջական խնդիրներ։ . H
Պատասխանատու կենդանասերը պետք է դիմի անասնաբույժի, եթե՝
- գազիկները սովորականից հաճախ են
- հոտն ավելի վատն է, քան նախկինում
- ուղեկցվում է աղեստամոքսային խնդիրներով՝ լուծ, ախորժակի կորուստ, փորկապություն
Այցելելով անասնաբույժի Դուք կարող եք կանխարգելել ավելի լուրջ խնդիրներ և ստանալ մասնագետի համապատասխան խորհդատվություն։
Առողջական խնդիրներ, որոնք կապված են տվյալ խնդրի հետ
Մի շարք բժշկական խնդիրներ կարող են պատճառ լինել վքնածության։ Օրինակ՝
- խրոնիկ էնտերոպաթիաներ
- գրգռված աղիքի համախտանիշ
- աղիքային մակաբույծներ կամ վարակներ
- ուռուցք
- սննդային ալերգիաներ կամ անհանդուրժողականություն
- պանկրեատիտ
- էկզոկրին ենթաստամոքսային գեղձի անբավարարություն
Գազիկների արձակումն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիսք են փսխոցը, լուծը, ախորժակի կամ քաշի կորուստը։ Անասնաբույժի հետ հանդիպման ընթացքում քննարկեք սննդային ալերգիաները կամ բաղադրիչներ, որոնք կարող են ազդակ հանդիսանալ նման զգացողության համար։ Անցնելով սահմանափակ սննդակարգի հնարավոր կլինի բացահայտել վնասող բաղադրիչները։
Վքնածության տարածված պատճառները․
Եթե Ձեր անասնաբույժը բացառել է հնարավոր առողջական խնդիրները, ապա այլ պատճառներ կարող են լինել։ Ահա դրանցից ամենատարածվածները՝
Սննդակարգի կամ սննդի կտրուկ փոփոփոխություն
Մարսողական համակարգի խանգարման պատճառ կարող է լինել շան կերի փոփոխությունը, եթե չպահպանեք անհրաժեշտ ժամանակացույցը։
Աստիճանաբար անցումը տևում է 7-10 օր։ Պետք է խառնել հին և նոր կերերը՝ թույլ տալու համար մարսողությանը հարմարվել։
Սննդակարգի անցման մասին ավելին կարող եք
կարդալ համապատասխան հոդվածում:
Սննդակարգ
Վքնածության հիմնական պատճառը սնունդն է։ Ցածրորակ, երկրորդական բաղադրիչներից ստացված սնունդն ավելի շատ ժամանակ է պահանջում մարսելու համար և ավելի շատ գործ է բացում կենդանու աղիքային բակտերիաների համար։
Երբեք լավ միտք չէ շանը կերակրել սեղանին մնացած ուտելիքով։ Մարդկանց համար նախատեսված սնունդը հաճախ պարունակում է շան մարսողության համար վտանգավոր ալերգիկ և թունավոր նյութեր։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս օգտագործել կենդանիների համար նախատեսված սնունդ՝ առողջական խնդիրներից խուափելլու համար։
Խոսքը միայն հիմնական կերի մասին չէ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև անուշեղեններին։ Ատամի մաքրիչները,
N&D Quinoa Digestion-ը կամ
N&D Quinoa Flatulence-ը հիանալի տարբերակներ են։ Դրանք խթանում են մարսողությանը, օգնում կարգավորել վքնածությունը և այլ տարածված խնդիրներ՝ տհաճ հոտ բերանից և նմանատիպ այլ խնդիրներ։
Հարկավոր է նաև զգոն լինել, որ կենդանին օրվա ընթացքում չքչփորի աղբամանը կամ փողոցից չգտնի և կուլ տա վտանգավոր իրեր։
Օդ կուլ տալ
Եթե Ձեր ձագուկն ագահաբար խժռող է և ջանում է արագ վերջացնի իր չափաբաժինը, կա հավանականություն, որ նա մեծ քանակությամբ օդ կուլ կտա, ինչն էլ կնպաստի գազիկների ձևավորմանը։ I
Դրա դեմ պայքրելու համար փորձեք նրան կերակրել հաճախակի և փոքր չափաբաժիններով և օգտագործեք հատուկ կերամաններ, որոնք թույլ չեն տալիս շանը հեշտությամբ հասնել կերին և կուլ տալ այն մեծ բաժիններով։
Բարձրորակ և բալանսավորված սննդակարգի կարևորությունը
Սննդակարգը կենդանու առողջության հիմնաքարերից է և կարող է հանդիսանալ գազիկների առաջացման պատճառ։
Եթե կենդանու մոտ գազիկները կամ այլ մարսողական խնդիրները հաճախակի են, խորհրդակցեք մեր մասնագետների հետ, ովքեր հավանաբար խորհուրդ կտան փորձել
N&D Quinoa Digestion: Իր հատուկ բանաձևի, ճարպի ցածր մակարդակի և բարձր լոծվողականությամբ մանրաթելերի պարունակության շնորհիվ այն կարելի ասել իդեալական տարբերակ է զգայուն մարսողությամբ կենդանիների համար։
Անվճար խորհրդատվությունից բացի Դուք կստանաք նաև սննդակարգ, որը կհամապատասխանի հենց Ձեր շան պահանջներին։
Եզրակացություն
Շան մոտ վքնածությունը նորմալ երևույթ է, սակայն հաճախակի կրկնվելու դեպքում արժանի է ուշադրության։ Հասկանալով պատճառները և ժամանակին քայլր ձեռնարկելով Դուք կապահովեք շան մարսողական համակարգի առողջությունը։ Մի խուսափեք կապ հաստատել անասնաբույժի կամ Ֆարմինայի խորհրդատուների հետ, երբ խոսքը գնում է ձագուկի առողջության և հարմարաետության մասին։
Զանհահարեք հիմա
Մենք այստեղ ենք Ձեզ աջակցելու համար։