ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔ ՁԵՐ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆՈՒ ՀԵՏ։ ՀՈՒՇՈՒՄՆԵՐ՝ ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՏԱՆ ՀԱՄԱՐ
Անկախ նրանից, թե նոր եք հյուրընկալել ընտանի կենդանուն, թե արդեն տարիներ շարունակ ապրում եք մի արկի տակ, կարևորը է հետևել ուղեցույցի՝ ապահովելու համար համահունչ, հարմարավետ և անվտանգ միջավայր։
Հասկանալ կենդանուն և օգնել նրան հասկանալ Ձեզ, ահա երջանիկ փոխհարաբերությունների գրավականը։ Երբ բոլորի պահանջները հասկացված են, ներդաշնակությունը բնական ելք է դառնում։
Ահա, թե ինչպես կարող եք ստեղծել բալանսավորված միջավայր՝ ապահովելով սերտ կապ Ձեր բրդոտի հետ՝
- Փորձեք հասկանալ՝ ինչպես է փոխհարաբերվում Ձեր շունը։ Իհարկե, դերակատարություն ունի ցեղատեսակին բնորոշ հատկանիշները, սակայն պետք է հիշել, որ ամեն շուն առանձնահատուկ է և միայն ցեղատեսակով պետք չէ կողմնորոշվել։
- Արդյունավետ կերպով բաշխեք ընդհանուր օգտագործման տարածքները։ Շունը խաղալիք չի և երբեմն ունի սեփական տարածքի կարիք։
- Հիշեք, որ Դուք եք ուղղորդում Ձեր շանն իր առօրյա կյանքում։ Սա չի նշանակում, որ Դուք պետք է պարտադրեք նրան Ձեր կամքը, հարկավոր է ուղեկցել նրանց՝ ցույց տալով ճիշտ ճանապարհը։
Ինչպես բարելավել հարաբերությունները
1. Եղեք հետևողական
Կարևոր է հստակ սահմանել, թե ինչ եք ուզում սովորեցնել Ձեր շանը, հատկապես տանը։ Չկան միջազգայնորեն ընդունված կանոններ՝ նորմալ է թույլ տալ նրան բարձրանալ բազմոցին, դրանից կենդանին Ձեր մասին այլ կարծիք չի ձևավորի։ Ի՞նչն է կարևոր շանը հասկանալու համար։ Օրինակ, եթե Ձեր շունը տարածքի բռնագրավման հակում ունի, լավ կլինի տարածքի օգտագործման որոշ <<կանոններ>> սահմանել։
Ամբողջ ընտանիքը պետք է հետևի այդ ուղեցույցին։ Եթե ամեն մեկը հետևի տարբեր կանոնների, շունը չի կարող հասկանալ, թե ինչ են պահանջում իրենից։
Օրինակ՝ Ձեր շունը կատաարյալ անտանելի է Ձեր ուտելու ժամերին, համոզվեք, որ սեղանից նրան ոչ ոք չի կերակրում։ Նույնիսկ, եթե մեկը մի կտոր ուտելիք տա, շունը երբեք չի հասկանա, որ սեղանից ուտելիք աղերսել չի կարելի։
2. Տունը բոլորինն է
Ավելի արդյունավետ է սովորեցնել շանը տանը իրեն ճիշտ դրսևորել, քան արգելել մուտքը որոշ հատվածներ։ Սահմանափակելով մուտքը Դուք չեք լուծում խնդիրը, այլ խուսափում եք դրանից։ Եթե Ձեր շունը խոհանոցից ուտելիք է թռցնում, սահմանափակելով նրա մուտքը խոհանոց, Դուք չեք վերացնի խնդիրը, պետք է հասկանալ խնդրի սկզբնաղբյուրը։ Գուցե շունը ձանձրանում է տանը, և ավելի հարուստ միջավայրն ու զբոսանքների ժամանակի փոփոխությունը կարող է խնդրի լուծում լինել։
Մասնագիտական խորհուրդ՝ սկսեք սովորեցնել Ձեր շանը միասին ապրելու կանոններին նրա հայտնվելու առաջին օրվանից։ Մի սահմանափակեք հասանելիությունը, փոխարենը հասկացեք և ուղղորդեք նրապահվածքը։
3. Խթանում և ուղղում
Շան վրա դրական ազդեցություն է ունենում պարգևատրումը, երբ նա անում է ինչ որ բան, ինչը Ձեզ գոհացնում է, նա փորձում է կրկնել տվյալ վարքագիծը։ Երբ շունը լսում է հրամանը և նստում, տվեք նրան համովություն կամ մրցանակ, որպեսզի նա հասկանա, որ նստելը ճիշտ վարքագիծ էր տվյալ դեպքում։ Նման կերպ նրանք սովորում են կրկնել իրենց պահվածքը։
Այս մոտեցումն ամենաարդյունավետներից է, բայց հնարավոր է ուղղելու կարիք լինի։ Եթե պետք է կատարել ուղղումներ, պետք է հիշել, որ պետք է անել անմիջապես, առանց ուժի գործածման։
Օրինակ՝ շունը հանգիստ է դիմավորում հյուրերին՝ պարգևատրեք նրանց։ Եթե ցատկում է հյուրերի վրա, փորձեք ուղղորդել նրանց կրկին դիմավորել հյուրերին՝ ավելի հանգիստ։
Մասնագիտական խորհուրդ՝ շները որոշակի վարքագիծ են դրսևորում, որովհետև նպաստել են դրան, երբեմն հենց մենք։ Մի պատժեք նրանց, հատկապես ձագուկներին, չէ որ նրանք դեռ սովորում են։ Բարկանալու փոխարեն , ուղղորդեք նրան։
4. Մարզում և ընտելացում
Երբեք շուտ կամ ուշ չէ՝ շանը ինչ որ բան սովորեցնելու համար։ Մարզումները հիանալի միջոց են՝ Ձեր և բրդոտի միջև ամուր կապ ստեղծելու և փոխհարաբերությունները ամրապնդելու համար։ Իրար հասկանալով դուք կստեղծեք ներդաշնակ կյանք։
Սևեռեք ուշադրությունը շանը առօրյա իրավիճակներին ընտելացնելուն՝ հանգիստ դիմավորել հյուրերին, խելոք քայլել ձգափոկով։ Շան լավ վարքագծի համար կարևոր է հասկանալ նրա անհատական պահանջները, միայն ցեղատեսակի առանձնահատկությունները բավարար չեն։
Մարզումները նպաստում են կատարելագործել կենդանու հմտությունները, բացահայտել զբաղմունքները, որոնք վերհանում են շան բնատուր տաղանդները։ Շների սպորտաձևերը շատ տարբեր են, զվարճալի և հարմար բոլոր շների համար՝ նույնիսկ խառնուրդ ցեղատեսակների համար։ Այս ակտիվությունները թույլ են տալիս շանը ճիշտ ուղղությամբ օգտագործել էներգիան, ձևավորել համբերատարությունը, զարգացնել ինքնակառավարումը՝ ամրապնդելով Ձեր կապը։ Սա հնարավորություն է թիմային աշխատանք կատարելու, վստահություն և փոխըմբռնում ստեղծելու համար։
Մասնագիտական խորհուրդ՝ թեև ցեղատեսակի բնորոշ հատկություններն իրենց դերն ունեն, կենտրոնացեք նրա վրա, թե ինչն է իսկապես հետաքրքիր Ձեր շանը: Փորձեք տարբեր զբաղմունքներ և վայրեր՝ բացահայտելու համար, թե ինչն է նրանց առավել գրավում։
Մասնագիտական խորհուրդ՝ լավ մարզիչ գտնելը դժվար է և ժամանակատար, այնպես որ գտեք նրան ով կհամապատասխանի թե՛ Ձեզ, թե՛ շանը։
5. Իսպառ վերացրեք ֆիզիկական պատիժը
Մարզումներն ու ընտելացումը համբերություն և փոխըմբռնում են պահանջում։ Ֆիզիկական պատիժը քանդում է փոխհարաբերությունը, առաջացնում վախ և հեռվացում։
Մասնագիտական խորհուրդ՝ եթե դժվարանում եք որոշ իրավիճակներում, դադար վերցրեք, վերադարձեք այդ հարցին ավելի ուշ։
Վստահություն՝ նույնիսկ, եթե ձեր շունը հեշտ չի տրվում մարզումներին, հնարավոր է հասնել հաջողության համբերության և համառության շնորհիվ։
6. Ապահովեք շան ֆիզիկական և մտավոր ակտիվությունը
Շանը երջանիկ և լիարժեք կյանքով ապահովելու համար կարևոր է ապահովել վերջինիս համաչափ ֆիզիկական և մտավոր ակտիվությունը։ Ամեն շուն տարբեր է, տարբեր են նաև նրանց պահանջները, բայց ներկայացնում ենք որոշակի ընդհանուր ուղեցույց՝
- Ֆիզիկական ակտիվություն՝ փոքր շներն օրական 1-2 ժամ մարզվելու կարիք ունեն, խոշոր ցեղատեսակները պահանջում են 2-3 ժամ ակիվություն։ Սրանք առաջարկներ են, այլ ոչ հստակ կանոններ։ ուշադիր եղեք Ձեր շան էներգիային և նախասիրություններին։
- Մտավոր ակտիվություն՝ սա նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական ակտիվություն։ Այն խթանում է շան ուղեղը և օգնում է ազատվել ձանձրույթից։ Սկսեք պարզ ու կարճ ակտիվություններից, քանի որ սկզբում շունը կարող է շուտ հոգնել, աստիճանաբար կառոցեք մտավոր տոկունություն։
Կարող եք օգտագործել փազլներ, հորինել խաղեր տնային պայմաններում՝ ներգրավելու համար շանը։ Մտավոր ակտիվությունները պետք է խրախուսեն շանը գտնել լուծումներ։ Օրինակ գտնել թաքցված անուշեղենը։
Մասնագիտական խորհուրդ՝ փորձեք “բաժակով խաղը.” Վերցրեք մի քանի բաժակ (ցանկալի է պլաստիկ) և նրանցից մեկում թաքցրեք անուշեղեն։ Խառնեք բաժակները և թող շունը հոտոտելիքի օգնությամբ գտնի, թե որ բաժակի տակ է թաքնված մրցանակը։
7. Եղե համբերատար և կարեկցող
Շան հետ աշխատելիս կարևոր է հիշել որ հաջողության հասնելու համար ժամանակ է պետք։ Ամեն ինչ միանգամից չի կարող ստացվել։ Մարզումներն ուսուցողական են երկուսիդ համար էլ։ Դուք Ձեր շան միայն մարզիչը չեք։ Դուք պետք է բացահակտեք նրա հետ փոխհարաբերվելու լավագույն տարբերակները։
Մի թողեք վախն ու կասկածները խանգարեն Ձեզ։ Մի անհանգստացեք որ Դուք բավականաչափ բան չեք անում կամ դանդաղում եք։ Ամեն շուն ունի իր անձնական տեմպը, և կարևոր է հարգել այն։
Նաև պետք է հասկանալ, որ գործ ունենք ոչ թե մեքենայի, այլ կենդանու հետ, որն ունիի զգացմունքներ։ Կլինեն օրեր, երբ առաջընթացը դանդաղ կլինի կամ նույնիսկ աննշան։ Երբեմն կթվա, թե երկու քայլ հետ եք գնում և ոչ մի առաջխաացում։ Դա լրիվ նորմալ է։ Ընդունեք այդ ընթացքը, եղեք համբերատար և հիշեցրեք ինքներդ ձեզ, որ հետևողականությունն ու կարեկցանքը կարևոր են ձեր շան հետ ամուր և վստահելի հարաբերություններ կառուցելու համար:
Մասնագիտական խորհուրդ՝ նշեք փոքրիկ հաղթանակները, օրինակ եթե շունը դռան մոտ համբերատար սպասում է, որ գնաք զբոսանքի։
Երբ դիմել մասնագետի
Գերազանց միտք է դիմել մասնագետի։ Դա չի նշանակում, որ Դուք վատ տեր եք և գլուխ չեք հանում, սակայն դա կօգնի ավելի լավ հասկանալ Ձեր կենդանուն։
Կենդանու և տիրոջ փոխհարաբերությունները
Տարիներ շարունակ «խմբավարի» գաղափարը լայնորեն տարածվում էր՝ ենթադրելով, որ շները պետք է իրենց տիրոջը տեսնեն որպես գերիշխող կերպար հիերարխիայում: Այնուամենայնիվ, այս միտքը հերքվում է գիտական հանրության կողմից։
Ձեր և Ձեր շան միջև հարաբերությունները չպետք է ենթադրեն գերակայություն կամ վերահսկողություն։ Այն պետք է հիմնված լինի հարգանքի, վստահության և փոխըմբռնման վրա։ Ձեր շան համար դուք ուղղորդող եք, բայց դա չպետք է վերացվի գերակայության։ Փոխարենը, ձեր դերը նրանց կյանքում վստահելի և դրական ներկայություն ապահովելն է:
Ահա թե ինչպիսին եք Դուք Ձեր շան աչքերում՝
•
Ում կարելի է դիմել: Շունը դիմում է Ձեզ՝ հասկանալու համար ճիշտ ուղղությունը, կլինի դա ճանապարհի, ճիշտ վարքի, թե հարմարավետություն գտնելու հարցում։ Դուք եք այն մարդը, ով պեքտ է օգնի նրանց գտնել ճիշտ ուղղին իրենց շրջապատող աշխարհում։
•
Ով կապահովի անվտանգություն։ Այն իրավիճակներոմ, երբ Ձեր շունն իրեն անապահով կամ անվստահ է զգում, Դուք ենք նրանց անվտանգության ապահովողը։ Նրանք հավատում են, որ Դուք կպաշտպանեք իրենց և անվտանգության զգացողություն կապահովեք։
•
Կյանքի ուղեկից: Շներն ուժեղ կապով են կապվում իրենց տերերի հետ։ Դուք նրան ուղեկիցն եք իրենց ամբողջ կյանքի համար, Ձեզ հետ նրանք կիսում են իրենց կյանքի ուրախություններն ու դժվարությունները։ Նրանց հավատարմության և նվիրվածության համար Դուք նրանց տալիս եք Ձեր սերն ու հոգատարությունը։
Հարաբերությունների այս ասպեկտները սնուցելով՝ դուք ամուր, առողջ կապ եք ստեղծում ձեր շան հետ, որը հիմնված է գործընկերության, ոչ թե իշխանության վրա: Վստահությունն ու հարգանքնը պետք է լինեն Ձեր հարաբերությունների հիմքում՝ ապահովելով լիարժեք և ներդաշնակ փոխհարաբերություններ։
Եզրակացություն
Ձեր շան հետ երջանիկ և բարեկեցիկ կյանք ապահովելու համար հարկավոր չէ գերակայություն և վերահսկողություն, բավական է հարգանք և փոխըբռնում։ Լինելով այն անձը, ում նրանք կարող են դիմել, ով կարող է ապահովել նրանց անվտանգությունն ու ով կսիրի և կուղղորդի նրանց կյանքի ընթացքում, Դուք կստեղծք հարաբերություններ՝ հիմնված վստահության և փոխհարաբերվելու վրա։ Հիշեք, երջանիկ է այն շունը, ով զգում է ապահովություն, սեր և ում կարևորությունը Դուք արժևորում եք։
Համբերատարության, համառության և դրական խրախուսանքների շնորհիվ Դուք և Ձեր շունը միասին կստեղծեք ուրախությամվ, ընկերությամբ և փոխադարձ հարգանքով լի կյանք։ Առաջնայնությոունը տալով այս արժեքներին Դուք կապահովեք հավասարակշիռ, լիարժեք կյանք թե Ձեր շան, թե Ձեր համար