ԹԱ՞Ց, ԹԵ՞ ՉՈՐ։ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ՄԻՔՍ ՍՆՆԴԱԿԱՐԳ

ԹԱ՞Ց, ԹԵ՞ ՉՈՐ։ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ՄԻՔՍ ՍՆՆԴԱԿԱՐԳ

Տուն բերելով ընտանի կենդանուն շատերն են առերեսվում այն խնդրի հետ, թե որ կերն է լավագույնն իրենց նոր բարեկամի համար՝ թա՞ց, թե՞ չոր։ Այսօր կխոսենք դրանց առանձնահատկությունների մասին և թե ինչու միքս սննդակարգը կարող է լավագույն լուծումը լինել։

Թա՞ց, թե՞ չոր։ Ո՞րն ընտրել

Ձեր չորքոտանու համար ճիշտ սննդակարգ ընտրելիս կա երկու տարբերակ՝ թաց և չոր։ Սակայն դրանցից մեկն ընտրելը շատ բարդ է, քանի որ երկուսն էլ ունեն առավելություններ։

Չոր կերի առավելությունը

Չոր կերն ամենատարածվածն է և ունի մի շարք առավելություններ՝ մատչելի է, հասանելի, ունի երկար պահպանման ժամկետ, որի շնորհիվ հեշտ է պահեստավորել։ Նաև հեշտ է կշռել ըստ չափաբաժնի, ինչը շատ կարևոր է կենդանու ճիշտ քաշի ապահովման համար։ Հարկ է նշել, որ չոր կերը բարենպաստ դեր է ունի բերանի խոռոչի հիգիենայի պահպանման հարցում։ Խրթխրթան հյուսվածքը մաքրում է քարերն ու փառը, նվազեցնում ատամնային և լնդային խնդիրները։   

Թաց կերի առավելությունը

Տարիներ շարունակ թաց կերն օգտագործվել է, բացառապես, որպես հավելյալ սնունդ և սնունդն ավելի ախորժելի դարձնելու համար։ Այսօր այն համարվում է լիարժեք սնունդ։ 

Թաց սննդի առավելություններից մեկը խոնավության բարձր պարունակությունն է, ինչի շնորհիվ այն մարսելն ավելի դյուրին է, քան չոր սնունդը և օպահպանում է ընտանի կենդանու օրգանիզմում խոնավությունը:

Եթե կենդանին քմահաճ ուտող է, թաց կերից դժվար թե հրաժարվի։ 

Ինչո՞ւ ընտրել միքս սննդակարգ

Ինչպես թաց, այնպես էլ չոր սնունդն ունեն իրենց առավելությունները, և մեկ տեսակի կեր ընտրելը մյուսի օգտին կարող է դժվար որոշում լինել:
Մենք առաջարկում ենք այդ դեպքում փորձել միքս սննդակարգ։ Այսպիսով կօգտվեք երկու կերերի օգտակար հատկություններից հավասար կերպով։  Բացի այդ, միքս սննդակարգը կարող է ապահովել համի և հյուսվածքի բազմազանություն, ինչը կարող է դուր գալ քմահաճ կենդանիներին։