ՓԻՍՈՅԻ ՀԵՏ ԽԱՂԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

ՓԻՍՈՅԻ ՀԵՏ ԽԱՂԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Փիսոները սիրում են խաղալ

Խաղալու նկատմամբ սիրո դրսևորումը փիսոների մոտ նկատելի է 3 շաբաթականից։ Փիսոն շարժում է պոչը կամ ողջ մարմինը և հիացմունքով նայում  շուրջ բոլորը։ Առարկաներով խաղերը գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Օրինակ թղթի կտորով խաղ՝ կարող է խփել թաթով, գցել և բռնել, գլորել և վազել հետևից իրական որսորդի պես։ Չորս շաբաթականից փիսոն սկսում է խաղալ մայրիկի և քույր-եղբայրների հետ։ Փիսոն հետապնդում է մայրիկի պոչը, մրցում մյուս ձագերի հետ, երբեմն նաև պայքարի մեջ մտնում։  Խաղերի օգնությամբ զարգանում է մկանային համկարգը, կենտրոնացումը, զգայունությունը և սովորում են շփվել։ 

Ինչպե՞ս ընտրել խաղալիքները

Թուղթը, ռետինե գնդակը, խցանը, պլաստիկը, կտորե կամ փետուրե առարկաները, պնդուկն ու պոպոքը, սոճու կոներն ու փայտիկներն օգնում են զարգացնել որսորդի բնազդը։ Կարևոր է խաղալիքները հավաքել սենյակի մի անկյունում՝ արկղի կամ դարակի մեջ։ Իհարկե փիսոն խաղալիս դրանք շաղ կտա տնով մեկ, բայց Դուք պետք է դրանք հավաքեք նույ տեղում ամեն օր։ Որպեսզի փիսոն չձանձրանա խորհուրդ ենք տալիս պարբերաբար նոր խաղալիքներ ավելացնել և հավաքել հները, քանի որ նոր առարկաները շարժում են հետաքրքրասիրությունը։ 


Միասնական խաղեր։ Ինչպե՞ս խաղալ փիսոյի հետ

Փիսոյի հետ խաղերը ուժեղ կապ են ստեղծում տիրոջ և կենդանու միջև։ Խորհուրդ է տրվում կազմակերպել խաղեր, որտեղ փիսոն ներգրավված կլինի Ձեր ընտանիքի առօրյայում։  Տվեք փիսոյին ընտրության հնարավորություն, այսպիսով Դուք կհասկանաք, թե ինչ նախասիրություններ ունի վերջինս։ Ահա մի քանի խորհուրդ՝ 
  • Ներգրավեք փիսոյին տան մաքրության գործում՝ միասին փոխեք սպիտակեղենը, սրբեք հատակը, հավաքեք փոշիները, դասավորեք դարակները և այլն։ 
  • Առարկաները, որոնք մեզ շրջապատում են տանը, կարող են վերածվել խոչընդոտների։ Կատուն կարող է մագլցել կամ անցնել աթոռի տակով, ինչպես նաև գալարապտույտ քայլել սեղանի ոտքերի արանքով։ 
  • Վերցրեք քառակուսի թուփ, անցքեր բացեք վրան և ներսում թաքցրեք խաղալիք մուկ, որ փիսոն որսա վերջինիս։
  • Թղթե ինքնաթիռ պատրաստեք և թող փիսոն այն փորձի որսալ թռիչքի պահին։ 
  • Իտելեկտուալ խաղեր կազմակերպեք՝  թաքցրեք բաժակի տակ կեր կամ մուկիկ, և թող նա գտնի, թե որ բաժակի տակ է թաքնված մրցանակը։ 
Ցանկալի է սահմանափակել հոգնեցուցիչ խաղերի համար հատկացված ժամանակը, օրինակ առարկաներ նետելը, գնդակի կամ կծիկի հետ խաղերը։ Այս գործողությունները ակտիվացնում են փիսոյին, քանի որ նա գործի է դնում ատամներն և եղունգները։ Պետք է խուսափել խաղերից, որոնք լուծում չունեն, և որոնք կատուն չի կարող հաղթել՝ օրինակ լազերային լույսով խաղը։ Պատկերը անշոշափելի է և թույլ չի տալիս կատվին "զգալ որսը" ։ Այս գործունեությունը խաղ չէ, քանի որ այն հանգեցնում է ուժեղ հուզմունքի, որին հաջորդում է հիասթափության ուժեղ զգացողություն: