ՇԱՆ ՁԱԳՈՒԿՒ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ՄԻՋՈՑՈՎ
Նոր հմտությունների յուրացումը կարող է իրականացվել շան ողջ կյանքի ընթացքում, բայց առավել ակտիվ է ձագուկի կյանքի առաջին ամիսներին: Այս տարիքում պստիկը կարող է յուրացնել ահռելի քանակությամբ ինֆորմացիա, որը կնպաստի ադեկվատ և հավասարակշիռ պահվածքի դրսևորմանը։
Ձագուկին վարժեցնելու գործընթաց
Պահանջված առաջադրանքը կատարելու համար կարող եք խրախուսել շունիկին սննդային պարգևով։ Մրցանակ կարող է հանդիսանալ նաև ուշադրությունը։ Ինչ ասել է ,, ուշադրություն դարձնել,, ։ Կարող ենք ցույց տալ, որ նա արել է այն, ինչ նրանից սպասում էիք ասելով ,,ԱՊՐԵՍ,, տալով նրան իր սիրելի խաղալիք կամ շոյելով վերջինիս։ Եթե ձագուկն իրեն վատ է դրսևորում, կարող ենք ընդհատել հաղորդակցությունը կամ նրան ուշադրություն չդարձնել։ Այսպիսով նա կհասկանա ինչն է ճիշտ, ինչն է սխալ՝ ստեղծելով առղջ հարաբերություններ չկիրառելով պատժամիջոցներ։
Ասեք շանը, որ նա ինչ որ բան սխալ է արել
Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում կիրառել պատիժ։ Ինչպես նախկինում նշել էինք, խոսքային կամ ֆիզիկական պատիժը կարող է ստեծել լարվածություն Ձեր հարաբերություններում, և պատճառ հանդիսանալ, որ շան ձագուկը չվստահի և խուսափի Ձեզնից։ Ձայնը բարձրացնելով չի նպաստում, որ ձագուկը հասկանա՝ ո՞րն է Ձեր բարկության պատճառը։ Ավելին, այդպիսով ձագուկն ավելի կլարվի մեզ հետ շփումից և չի հասկանա՝ ինչով է պայմանավորված տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Պատկերացրեք նրա շփոթմունքը, երբ թռնում է Ձեր վրա, իսկ Դուք բղավում եք, քանի որ հագնվել էիք, որ դուրս գաք, կամ երբ նա ցատկում է բազմոցին, այնինչ ուրիշ անգամներ ինքներդ կանչում այդտեղ նստելու։
Ձագուկին անուշեղենով խրախուսելը ճիշտ տարբերակն է
Ի վերջո հիշեք, որ կերն ու խաղալիքները կարող են տարբեր կերպ կիրառվել՝
- ԽԱՅԾ: գործողություն, որը ներառում է հետապնդում: Այս դեպքում ձագուկի ուշադրությունն ամբողջովին ուղղված է օբյեկտի հետապնդմանը, և նա չի կարողանա կենտրոնանալ, ինչի հետևանքով, տուժում է ուսուցման գործընթացը։
- ԱԿՆԿԱԼԻՔ: գիտակցումը, որ որոշակի քայլի համար արժանանալու է խրախուսման, օրինակ երբ կատարի "նստիր" հրամանը
- ՄՐՑԱՆԱԿ: անուշեղեն կամ այլ նվեր, որը ստանում է անսպասելիորեն
Կարևոր է
խուսափել խայծ տարբերակից, քանի որ մեծ է ռիսկը, որ սևեռելով ուշադրությունը օբյեկտի վրա և չստանալով այն, կենդանին կկորցնի վստահությունը Ձեր նկատմամբ։ Խայծը պետք է օգտագործվի զգուշորեն և միայն որոշակի գործողությունների համար, նախընտրելի է, որ իրականացվի մասնագետի հսկողությամբ։