ԻՆՉՈ՞Ւ Է ՓՍԽՈՒՄ ՇՈՒՆԸ
Ցանկացած նվիրված կենդանասեր ցանկանում է լավագույնը իր շան համար: Երբ շունը սկսում է փսխել, դա մտահոգության տեղիք է տալիս: Այս հոդվածում մենք կանդրադառնանք շների փսխման պատճառներին, կքննարկենք առանձին խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել այս ախտանիշների, կընդգծենք այն նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել և իհարկե խորհուրդ կտանք, թե երբ է անհրաժեքշ անասնաբույժի միջամտությանը դիմել:
Տարբերակել ռեգուրգիտացիան կամ փսխումից
Առաջինը պետք է տարբերակել ռեգուրգիտացիան փսխումից, քանի որ դրանց պատճառները տարբեր են։
Ռեգուրգիտացիան պասիվ գործընթաց է, որի ընթացքում չմարսված սնունդը կամ հեղուկը դուրս են մղվում ՝ առանց որովայնի խոռոչի կծկումների: Փսխումն ավելի բարդ պրոցես է, որը ենթադրում է ստամոքսից սննդի դուրսբերումը բերանից։ Այն ուղեկցվում է կծկումներով, փքվածությամբ ու փսխումով։
Որպեսզի հասկանաք, թե այս երկու տարբերակներից, որն է Ձեր շան մոտ, պետք է ուսումնասիրել փսխանքը։ Ռեգուրգիտացիան դեպքում նկատելի է չմարսված սնունդ և այն ունի գլանաձեւ տեսք: Սովորաբար ի հայտ է գալիս ուտելուց անմիջապես հետո և պատճատ կարող է հանդիսանալ արագ ուտելը: Այնինչ փսխումը կարող է տարբերվել թե՛ արտաքին տեսքով, թե՛ հաճախականությամբ: Սա կարող է լինել մասամբ մարսված սնունդ, ստամոքսաթթուներ, մաղձ կամ այլ հեղուկներ:
Առանձնակի դեպքեր
Երբեմն շների մոտ նկատելի են փսխման դեպքեր, որոնք լուրջ խնդիրների պատճառ չեն հանդիսանում։
Դրանց պատճառ կարող է հանդիսանալ սննդակարգի խախտումը կամ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումները։ Նման դեպքերի դեմ պայքարի համար բավական է պահպանել մի քանի քայլեր՝ կերակրել ավելի հաճախ և փոքր չափաբաժիններով, օգտագործել փոքր կերաման, համապատասխանեցնել սննդակարգը։
Դիմեք Ֆարմինայի մասնագետներին
Եթե ունեք կասկածներ, կապ հաստատեք մեր մասնագետների հետ, ներկայացրեք իրավիճակը, պատմեք ախտանշանների մասին, և վերջիններս կօգնեն Ձեզ գտնել լավագույն լուծումը։
Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է զգուշանալ
Առանձնակի դեպքերում ռեգուրգիտացիան և փսխումը անհանգստության պատճառ չեն, սակայն պետք է զգուշանալ, եթե կան հետևյալ ախտանիշները՝
- Հաճախ և անընդհատ փսխում։ Եթե Ձեր շան մոտ փսխումը հաճախակի և մշտական բնույթ է կրում, դա կարող է հիվանդության մասին փաստել։ Դա կարող է առաջացնել ջրազրկում, էլեկտրոլիտների անհավասարակշռություն կամ քաշի կորուստ։
- Արյունոտ փսխանք: Եթե փսխանքում նկատելի է արյուն՝ թարմ կամ մասնակի մարսված, անհապաղ պետք է դիմել բժշկի։
- Վարքի փոփոխություն և ախորժակի կորուստ։ Եթե Ձեր շան մոտ նկատում եք վարքագիծը կտրուկ փոխություն՝ թուլություն, ախորժակի կորուստ, փսխումով ուղեկցվող ստամոքսի ցավ, դիմեք անասնաբույժի, քանի որ սրանք լուրջ հիվանդության ազդակներ են և վերջինիս խորհրդատվությունն ու նշանակած բուժումը շատ կարևոր է։
Եզրակացություն
Երբեմն անվնաս թվացող փսխումը կարող է լուրջ հիվանդության նախանշան լինել։ Տարբերակելով այդ նշանները, Դուք կարող եք հասկանալ, թե երբ է անհրաժեշտ դիմել մասնագետին և ինչ հատուկ խնամք կիրառել, շանը տվյալ իրավիճակից դուրս բերելու համար։ Հիշեք, որ մեր նվիրված թիմը միշտ պատրաստ է օգնել։
Փորձեք
ND Quinoa Diet , այն կապահովի առողջ կյանք Ձեր շունիկի համար։