ԻՆՉՔԱ՞Ն ՋՈՒՐ ՊԵՏՔ Է ԽՄԻ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆ

ԻՆՉՔԱ՞Ն ՋՈՒՐ ՊԵՏՔ Է ԽՄԻ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆ

Ճիշտ խոնավեցումը ընտանի կենդանու առողջության առաջնային գրավականներից է։ Ցանկացած պատասխանատու կենդանասեր պետք է հասկանա ջրի կարևորությունը և հետևի, որ ընտանի կենդանին բավականաչափ հեղուկ ընդունի։ 

Ո՞րն է օրական չափաբաժինը
Կարևորագույն հարցն է՝ “Օրական ինչքա՞ն ջուր պետք է խմի կենդանին”
Հիմնականում, կատուները օրական պետք է խմեն՝ 60մլ/կգ, իսկ շները՝ 60-80մլ իրենց կշռի ամեն կիլոգրամի համար։ 
Իրականում այս ուղեցույցը կարող է փոփոխվել կախված մի շարք գործոններից՝ չափ, քաշ, տարիք, եղանակ։ 

Գործոններ, որոնք ազդում են հեղուկի 
Եղանակն ու ֆիզիկական ակտիվությունը սահմանում են ընտանի կենդանու մոտ ջրի պահանջը։ 
Ամառվա տապին շներն ու կատուներն ավելի շատ հեղուկի կարիք ունեն, որպեսզի օահօանեն օրգանիզմի խոնավությունը և կարգավորեն մարմնի ջերմաստիճանը։ Ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը ավելանում է նաև հեղուկի սպառումը։ Նմանօրինակ դեպքերում պետք է հետևողական լինել, որ կենդանու ջրամանում միշտ թարմ ջուր լինի։ 
 

Հետևողական եղեք ջրի սպառմանը
Կարևոր է հասկանալ, թե օրական ինչքան ջուր է խմում կենդանին։  
Ջրի օրական չափաբաժինը հնարավոր է հեշտությամբ չափել տան պայմաններում։ Մեկ ամսվա ընթացքում չափեք, թե ինչքան ջուր է օգտագործում կենդանին օրական։ Հետո հաշվարկեք երեք օրվա միջինը։ Արդյունքը հենց 1 օրվա ընթացքում սպառված ջրի քանակն է։ 

Ի դեպ, եթե կենդանին սկսում է չափից շատ հեղուկ օգտագործել, դա կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել, ինչպիսիք են երիկամային անբավարությունը կամ շաքարային դիաբետը։ 
Եթե նկատում եք շեղումներ, անպայման կապ հաստատեք Ձեր անասնաբույժի հետ։  

Ջրի սպառման մասին ավելին իմանալու համար կարող եք կապ հաստատել մեր մասնագետների հետ։ 

Ներառեք թաց կեր
Եթե Ձեր ընտանի կենդանին բավականաչափ հեղուկ չի օգտագործում, հիանալի տարբերակ է սննդակարգում թաց կեր ներառելը։ Թաց կերն ավելի շատ հեղուկ է պարունակում, քան չոր կերը։ Դա օգնում է ապահովել հեղուկի օրական անհրաժեշտ չափաբաժինը։ 

Խառը սննդակարգ կազմելու համար միշտ կարող եք դիմել մեր մասնագետներին։ 

Խոնավեցման խնդիր չունեցող կենդանին առողջ և երջանիկ է
Ջրի սպառումը կարևոր դերակատարություն ունի ընտանի կենդանու առողջության և կենսունակության համար։ Մենք պետք է միշտ հետևենք, որ մեր շներն ու կատուները բավարար հեղուկ ստանան։ Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել, եթե կլինեն հարցեր։