ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԼՎԵՐԻ ԵՎ ՏԶԵՐԻ ԴԵՄ

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԼՎԵՐԻ ԵՎ ՏԶԵՐԻ ԴԵՄ

Լվերն ու տզերն իրենցից ոչինչ չներկայացնող մակաբույծներ են, որոնք, սակայն, մեծ անհանգստություն և ծանր հետևանքներ են կարող են պատճառել։ Ցանկացած պատասխանատու կենդանասեր պետք է տեղեկացված լինի այս անցանկալի հարձակվողների մասին։ Զինվելով գիտելիքներով և նախաձեռնելով ազդեցիկ կանխարգելում, Դուք ապահովում եք Ձեր շան բարեկեցությունն ու առողջությունը։ 

Ի՞նչ են իրենցից ներկայացնում լվերն ու տզերը

Այսպիսով, ինչ են իրենցից ներկայացնում մեր սիրելի շան մորթու տակ թաքնվող մակաբույծները։ 

Լվերն անթև, փոքր միջատներ են, որոնք ապրում են մեր կենդանու արյունը խմելու շնորհիվ։ 
Խայթոցները կարող են առաջացնել քոր, մաշկի կարմրածություն, կոշտուկներ, մազաթափություն։ Հնարավոր են ավելի լուրջ առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ երիզորդն և անեմիան։

Տզերն արախնիդներ են, որոնք կպչում են մաշկին և լվերի պես սնվում շան արյամբ։ 
Նկատելուն պես, անհապաղ պետք է հեռացնել տիզը, քանի որ դա կարող է առաջացնել այնպիսի լուրջ հիվանդություն, ինչպիսին է Լայմի հիվանդությունը։ 

Ինչպե՞ս հասկանալ, արդյոք Ձեր շան մոտ կան լվեր կամ տզեր
Չնայած ողջ տարվա ընթացքում վերջիններիս առկայությանը, առավել զգոն է պետք լինել տաք ամիսներին, երբ դրսի ակտիվություններն ավելի հաճախակի են, ավելի շատ ժամանակ ենք անցկացնում խոտերու և այգիներում։ 

Առաջնահերթ պետք է հասկանալ, թե ինչպես արտաքնապես ախտորոշել անցանկալի այցելուների առկայությունը։ Ուշադիր զննեք Ձեր շան մաշկը՝ հատուկ ուշադրություն դարձնելով վզի, ականջների, թևատակերի և պոչի հատվածներին։ Փոքր չափերի պատճառով, վերջիններիս բացահայտելն էլ ավելի բարդ է, սակայն ստորև մի քանի նշան, որոնց պետք է ուադիր լինել՝
  • Լվի կեղտ՝  մաշկի և մորթու վրա մուգ լաքաներ կամ սև պղպեղ հիշեցնող հետքերը լվերի առկայության նշաններ են։ Դրանք հատկապես տեսանելի են շանը սանրելուց։ 
     
  • Տզեր՝ կարող են լինել փոքր, կլորավուն կամ օվալաձև։ Կպած են լինում շան մաշկին և հեշտ է բացահայտել շոշափողական մեթոդով։ 
Այլ նշաններ 
Եթե չի հաջողվում հայտնաբերել լվերին և տզերին, հիշեք՝


Լվի խայթոցների առկայության ընդհանուր ախտանիշներ
  • քոր և այտուց
  • մազաթափություն
  • կարմիր մաշկ
  • կծոտում է ինքն իրեն
Տզերի առկայության ընդհանուր ախտանիշներ
  • ցան
  • տաքություն
  • ախորժակի կորուստ
  • ծուլություն և տրամադրության անկում
Ինչպես կանխարգելել և պայքարել
Ինչպես գիտենք ցանկացած խնդրի դեմ պայքարի առանցքային կետերից է կանխարգելումը։ 
Ստորև մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ պայքարել անցանկալի մակաբույծների հետ՝ 
  1. Պարբերաբար սանրեք շան մազերը, մաքուր պահեք և զննեք , հատկապես, եթե այցելել եք աղտոտված կամ ռիսկային հատվածներ։
  2. Օգտագործեք մակաբույծների դեմ պայքարի միջոցներ։ Դրանք բազմազան են՝ վզկապներ, ներարկումներ, կաթիլեր և հաբեր։ Եթե վստահ չեք, թե որ տարբերակն ընտրել, կապ հաստատեք բժշկի հետ
  3. Եթե հայտնաբերել եք տիզ, անմիջապես պետք է հեռացնել։ Դա հնարավոր է իրագործել տան պայմաններում ունելիի օգնությամբ։ Կարևոր է վստահ լինել, որ գլուխը հեռացվել է։ Եթե վստահ չեք, որ կհաջողվի ամբողջությամբ հեռացնել տիզը, դիմեք բժշկին։ 
  4. Եթե հայտնաբերել եք լու, նախ հեռացրեք և հատուկ միջոցներով ախտահանեք այն վայրերը, որտեղ շունը սովորաբար լինում է։ Այնուհետև դիմեք բժշկին, և նա կուղղորդի Ձեզ, եթե անհրաժեշտ է հետագա բուժում։ 
Ջենիուս առաջարկներ՝ 
Որպեսզի կենդանին ավելի արագ կազդուրվի տզերի և լվերի խայտոցներից առաջացած դերմատիտի խնդիրներից, առաջարկում ենք փորձել N&D Quinoa Skin & Coat. Մեր մասնագետները սիրով կօգնեն Ձեզ հարցերի դեպքում։