ԻՆՉՈ՞Ւ Է ՓՍԽՈՒՄ ԿԱՏՈՒՆ
Եթե ունեք կատու, Ձեզ հաստատ ծանոթ է կատվի խեխղդվող կամ փսխող ձայները։
Երբեմն պատճառը մազի գնդիկներ են, բայց կան նախանշաններ, որոնք լուրջ հիվանդուցյան մասին են զգուշացնում։
Մեր բլոգում կբացահայտենք կատվի փսխելու հիմնական պատճառները և կօգնենք հասկանալ, որ դեպքում է մասնագետին դիմելը պարտադիր։
Տարբերակել ռեգուրգիտացիան կամ փսխումից
Առաջինը պետք է տարբերակել ռեգուրգիտացիան փսխումից, քանի որ դրանց պատճառները տարբեր են։
Ռեգուրգիտացիան պասիվ գործընթաց է, որի ընթացքում չմարսված սնունդը կամ հեղուկը դուրս են մղվում ՝ առանց որովայնի խոռոչի կծկումների: Ռեգուրգիտացիան դեպքում նկատելի է չմարսված սնունդ և այն ունի գլանաձեւ տեսք: Սովորաբար ի հայտ է գալիս ուտելուց անմիջապես հետո և պատճատ կարող է հանդիսանալ արագ ուտելը:
Փսխումն ավելի բարդ պրոցես է, որը ենթադրում է ստամոքսից սննդի դուրսբերումը բերանից։
Այն ուղեկցվում է կծկումներով, փքվածությամբ ու փսխումով։
Փսխումը կարող է տարբերվել թե՛ արտաքին տեսքով, թե՛ հաճախականությամբ: Սա կարող է լինել մասամբ մարսված սնունդ, ստամոքսաթթուներ, մաղձ կամ այլ հեղուկներ:
Կատվի մոտ փսխման առաջացման հիմնական պատճառները
Ընդհանրապես կարիք չկա անհանգստանալու, եթե ընտանի կենդանին ժամանակ առ ժամանակ փսխում է և դա չի ուղեկցվում այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են քաշի կորուստը կամ տրամադրության անկումը։
Այդ եզակի հանդիպող դեպքերից են՝
- Սննդային խախտումներ՝ ոչ պատշաճ սնունդ օգտագործելը, որը փիսոն չի կարող պատշաճ կերպով մարսել (օրինակ ՝ խոտաբույսեր), կարող է առաջացնել ստամոքսի խանգարում և, հետևաբար փսխում: Նման դեպքերից խուսափելու համար փորձեք հետևել սննդակարգին և ստեղծել առողջ միջավայր։
- Մազի գնդիկներ՝ կատուներն իրենց հարդարելիս կուլ են տալիս մեծ քանակությամբ մազեր, որի պատճառով ստամոքսում ձևավորվում են մազի գնդիկներ, ինչն էլ փսխման պատճառ է հանդիսանում։ Պարբերաբար սանրելն ու մազի գնդիկները կարգավորող սննդակարգը հրաշալի կանխարգելիչ միջոցներ են։
Սննդակարգի մասին կարող եք կարդալ այստեղ այստեղ
- Սննդային ալերգիաներ և անհանդուրժողականություն՝ փսխքումը կամ աղեստամոքսային այլ խնդիրները կարող են ի հայտ գալ սննդային անհանդուրժողականության պատճառով։ Մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել խորհրդատվությամբ։
Դիմեք Ֆարմինայի մասնագետներին
Եթե ունեք կասկածներ, կապ հաստատեք մեր մասնագետների հետ, ներկայացրեք իրավիճակը, պատմեք ախտանշանների մասին, և վերջիններս կօգնեն Ձեզ գտնել լավագույն լուծումը։
Ախտանիշներ, որոնց դեպքում պետք է զգուշանալ
Առանձնակի դեպքերում ռեգուրգիտացիան և փսխումը անհանգստության պատճառ չեն, սակայն պետք է զգուշանալ, եթե կան հետևյալ ախտանիշները՝
- Հաճախ և անընդհատ փսխում` եթե Ձեր կատվի մոտ փսխումը հաճախակի և մշտական բնույթ է կրում, դա կարող է հիվանդության մասին փաստել։ Դա կարող է առաջացնել ջրազրկում և սննդային անբավարարություն։
- Այլ ախտանշաններ՝ եթե կատվի մոտ նկատում եք ախորժակի կորուստ, լուծ, տրամադրության փոփոխություն, որն ուղեկցվում է փսխումով։ Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի խորհրդատվության և անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում։
Եզրակացություն
Կատվի փսխման պատճառները հասկանալը և դրանց հետևելը կարևոր է կատվի բարեկեցության համար։ Կանխարգելիչ քայլերը, ժամանկին անասնաբույժի դիմելը, Farmina-ի մասնագետների խորհրդատվությունը կօգնեն լուծել խնդիրները։ Մեր մասնագետների աջակցության և պատշաճ խնամքը կապահովեն կատվի բարեկեցիկ և առողջ կյանքը։
Կարգավորեք կատվի մոտ փսխման երևույթը՝
ND Quinoa սնունդի միջոցով և ապահովելով առողջ կյանք ամեն պատառում։