ՇԱՆ ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՇԱՆ ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մարդկանց, այնպես էլ շների մոտ փորլուծությունն առաջանում է աղեստամոքսային համակարգի գործառույթի խանգարման հետևանքով։ Ամեն կենդանու մոտ պատճառներն ու հաճախականությունը կարող է տարբերվել։ 

Այս բլոգում կխոսենք թե՛ պատճառների, թե՛ խնդրի դեմ պայքարի տարբերակների մասին։ 

Փորլուծության հիմնական պատճառները 
Փորլուծությունն աղիքային հիվանդություն է, որի հետևանքով աղիներն ավելի հաճախակի են գործում, իսկ կղանքը ջրիկ ։ 
Պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ սննդակարգ, սննդային անհանդուրժողականություն, վարակներ, մակաբույծներ։ 
Շան փորլուծության պատճառները կարող են տարբեր լինել, դրանցից են՝
 
  • Կերի կամ սննդակարգի փոփոխություն՝ այլ ապրանքանիշի սնունդը կամ սննդակարգի փոփոխությունը կարող է աղեստամոքսային տրակտի խանգարման պատճառ հանդիսանալ, եթե անցումը չի արվում աստիճանաբար։ Խորհուրդ է տրվում անցումը կատարել աստիճանաբար (գրեթե 10 օրվա ընթացքում), որպեսզի կենդանին ընտելանա փոփոխությանը։  
  • Farmina-ի մասնագետները սիրով կօգնեն Ձեզ ավելի ճիշտ կազմակերպել անցումը
  • Շան մարսողության համար անընդունելի սնունդ՝ հնարավոր է, որ Ձեր ընտանի կենդանին ուտի ինչ-որ բան, որը  նա չի կարող մարսել՝ աղբ, շոկոլադ կամ այլ մարդկային սնունդ։ Եթե ունեք կասկածներ, որ Ձեր շունը վնասակար բան է կուլ տվել, անմիջապես դիմեք մասնագետի։ 
  • Սննդային ալերգիա կամ անհանդուրժողականություն՝ հնարավոր է Ձեր շունն ունենա ալերգիա որոշակի բաղադրիչներից, ինչի պատճառով չկարողանա լիարժեք կերպով մարսել սնունդը
  • Հիվանդություն, վարակներ, մակաբույծներ՝ Երբեմն փորլուծությունը կարող է լուրջ առողջական խնդիրների մասին հուշել։ Կարող է առաջանալ, եթե առկա են Մակաբույծներ (ճիճու, տզեր և այլն), Վարակներ (վիրուսային կամ բակտերիալ, ինչպիսիք են սալմոնելլան, ժանտախտը կամ պարվովիրուսը), Հիվանդություններ (լյարդի կամ երիկամների խնդիրներ)։ Եթե փորլուծությունը երկար է տևում և զուգորդվում է այլ ախտանիշներով, դիմեք անասնաբույժի
  • Ֆիզիկական ազդակներ՝ փորլուծությունը կարող է առաջանալ նաև ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից։

Ինչպես պայքարել փորլուծության դեմ
Իհարկե անհնար է իսպառ վերացնել փորլուծությունը, սակայն ահա մի քանի խորհուրդ, որոնց կարող եք հետևել՝
  • Համբերություն՝ փորլուծության հետևանքները վերացնելը հաճախ ձանձրալի է և խնդիրը հիմնականում կարգավորվում է ինքն իրեն։ 
  • Ստուգեք գույնը՝ միշտ ուշադրություն դարձրեք կղանքի գույնին, եթե նկատում եք ձևի փոփոխություն, արյան հետքեր, անհապաղ կապ հաստատեք անասնաբույժի հետ։ ՈՒզո՞ւմ եք հասկանալ կղանքի գույների նշանակությունը՝ կարդացեք հետևյալ հոդվածը.
  • Հետևեք, որ բավականաչափ ջուր խմի՝ փորլուծության պատճառով շունը շատ հեղուկ է կորցնում, այդ պատճառով պետք է վստահ լինել, որ նա միշտ ունի թարմ ջուր։  
  • Հետևեք շան վարքին՝  եթե նկատեք, որ շունը չունի տրամադրություն և վարքը գնալով դեպի վատն է գնում, կապ հաստատեք մասնագետի հետ
Մեր մասնագետների աջակցությունը
Եթե ունեք հարցեր կամ վախեր փորլուծության վերաբերյալ, մեր մասնագետները սիրով կօգնեն։ Մենք ստեղծել ենք հատուկ բանաձև տվյալ խնդիր ունեցող կենդանիների համար՝ N&D Quinoa Digestion-ը կօգնի կարգավորել շան աղեստամոքսային տրակտի ֆունկցիան։