ԻՆՉՊԵՍ ՇԱՆ ՁԱԳՈՒԿԻՆ ԸՆՏԵԼԱՑՆԵԼ ՏԱՆԸ ՄԵՆԱԿ ՄՆԱԼՈՒՆ
Շները կոլեկտիվ, սոցիալական կենդանիներ են և նրանց համար շատ կարևոր է ապրել խմբում և ունենալ հնարավորություն կիսվել փորձով և առաջադրանքներով։ Ձագուկներին հնարավոր է աստիճանաբար ընտելացնել խմբից առանձին լինելուն։ Մայրերը հաճախ սկսում են կարճ ժամանակով լքել ձագուկներին և երբ վերադառնում են, ձագուկներին առանձին առանձին ներգրավում են շրջապատի ուսումնասիրության մեջ։ Տանը մնալուն ձագուկին նույնպես պետք է ընտելացնել աստիճանաբար՝ մի քանի քայլով։ Դա սովորացնում է ձագուկին
աստիճանաբար դառնալ ինքնուրույն, իսկ
ապահով վայրի ստեղծումը, ինչպիսին է շան համար նախատեսված
տնակը կամ անկողինը, կապահովեն հուսալիության և ապահովության զգացում խմբից առանձին գտնվելու ընթացքում,
ինչպես նաև բաժանումը կդարձնեն պակաս տրավմատիկ։
Քանի՞ ժամով է կարելի շան ձագուկին տանը մենակ թողնել
Ցանկալի չէ, որ բաժանումը գերազանցի 2 ժամը, հատկաապես սկզբնական շրջանում։ Տարիքի հետ հնարավոր կլինի վերջինիս ավելի երկար ժամանակով մենակ թողնել։ Օրվա ընթացքում, խաղալուց կամ զբոսանքից հետո, ձագուկին տվեք
միայնակ ծամծմելու վայելքի ժամանակ (ծամելու խաղալիքներ, ոսկորներ, անուշեղեն)։ Որքան ավելի հաճախ լինեն այս պահերը, այնքան ձագուկը կսկսի վայելել հանգստությունը նաև մեր ներկայությամբ։
Ընտելացնում ենք ձագուկին տանը մենակ մնալուն
Սկզբնական շրջանում, մենակ թողեք շանը, բայց եղեք հարևան սենյակում։ Երբ զգաք, որ վերջինս բնականոն պահվածք է դրսևորում, կարող եք սկսել վերադառնալ հարևան սենյակից և անցնենք "ողջույնի արարողակարգին"։ Չի կարելի անտեսել ձագուկին ո՛չ տանից դուրս գալիս, ո՛չ վերադառնալիս։ Երբ անտեսում եք ձագուկին, Դուք վտանգում եք վստահության և հուսալիության զգացողությունը։ Դրա համար կարևոր է ողջունել ձագուկին թե՛ բաժանման, թե՛ վերադարձի պահին՝ առանց հատուկ նշանակություն տալու տվյալ պահին։ Վերադառնալով տուն մենք պետք է ուրախ և անհանգիստ ձագուկին ողջունենք հուսալի տոնով՝ չպոկելով նրան գետնից, այնուհետև առաջանալ և կանչել նրան Ձեր հետևից։ Երբ գերակտիվության պահը հաղթահարված է, կարող ենք արդեն անցնել ֆիզիկական փաղաքշանքի։ Եթե պստոն շատ ոգևորվի Ձեզ տեսնելով, հնարավոր է
ուրախությունից միզի։ Ինչպես նախկինում նշել ենք, խուսափեք նրան նախատելուց։ Ուղղակի հեռացրեք նրան տվյալ տարածքից, օգնեք վերգտնել բնականոն զգացմունքայնությունը, ինչ որ զբաղմունք առաջարկեք։ Իսկ այդ ընթացքում կարելի է մաքրել տարածքը։