ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑՈՒՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԵՏՔԵՐԻ ՀԵՏ
Արցունքի հետևանքով առաջացած կարմրաշագանակագույն հետքերը կարող են բավականին տհաճ լինել, հատկապես որոշ փոքրիկ, սպիտակամազ ցեղատեսակների դեպքում, քանի որ նրանք ունեն հակվածություն։
Սակայն լաքաների առկայությունը միայն հակագեղագիտական խնդիրը չէ, դրանց պատճառները կարող են լինել ավելի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են ականջի ինֆեկցիաները, սննդային ալերգիաները, արցունքատար խողովակների խցանումը։
Որոշ ցեղատեսակների մոտ, ինչպես օրինակ Յորկը, Գերմանական մաստիֆը, Շի-տցուն, Ամերիկյան ստաֆորշեյրը, լաքաների պատճառը հաճախ պայմանավորված է լինում
էնտրոպիա կոչվող խնդրով, որի ժամանակ կոպերը դեպի ներս են թեքվում՝ պատճառ հանդիսանալով, որ թարթիչները քսվեն ակնագնդերին։
Եթե Ձեր շունիկի մոտ նկատում եք
Էնտրոպիա՝ միշտ թաց աչքեր կամ հաճախակի արցունքոտվածություն, կապ հաստատեք Ձեր անասնաբույժի հետ և ստուգեք՝ արդյո՞ք կենդանին չունի առողջական խնդիրներ։
Հասկանալ արցունքի լաքաների պատճառները
Աչքերի շրջանում նկատելի արցունքի լաքաների առաջացման գործոնները շատ տարբեր կարող են լինել՝ գենետիկ հակվածություն, ալերգիաներ և նույնիսկ աչքի կառուցվածք։
Խնդիրը կարող է, իհարկե, հանդիպել նաև մուգ մազերով կենդանիների մոտ, սակայն ավելի տեսանելի է սպիտակամազ շների մոտ, ինչպիսիք են օրինակ Մալտեզը, Շի-տցուն, Պուդելը և Բիշոն ֆրիզը։ Դա պայմանավորված է նրանց դեմքի մազածածկով և արցունքաբեր ծորանի կառուցվածքով։
Ինչպե՞ս պայքարել արցունքի լաքաների դեմ
Եթե անասնաբույժի հետ հանդիպումից հետո պարզվի, որ հետքերի առաջացման պատճառը առողջական խնդիրները չեն, կարող եք սահմանել հետևյալ օրակարգը՝
- Զգուշորեն մաքրեք։ Օգտագործեք փափուկ կտոր կամ արցունքի հետքերը մաքրելու համար նախատեսված հատուկ կենդանիների համար մշակված անձեռոցիկներ։
- Փորձեք արցունքի լաքաները հեռացնող լուծույթներ։ Օգտագործեք միմիայն շների և տվյալ խնդրի համար առաջարկվող լուծույթներ։
- Հետևեք աչքի հիգիենային և պատշաճ կերպով խնամեք խնդրահարույց հատվածը։
- Պարբերական խնամքը առաջնային դեր է կատարում արցունքի հետքերի դեմ պայքարի և կանխարգելման հարցում։ Դե, ուրեմն հետևողական եղեք սահմանված օրակարգին։