ԿԱՐԵԼԻ՞ Է ՇՆԵՐԻՆ ԴԴՈՒՄ

ԿԱՐԵԼԻ՞ Է ՇՆԵՐԻՆ ԴԴՈՒՄ

Մեր օրերում ավելի շատ ենք կարևորում ընտանի կենդանիներին բնական և առողջարար սնունդով ապահովելը։ Վերջին տարիներին տարածում ստացած մթերքների մեջ է դդումը, և դրա համար կան պատճառներ։ Կարելի է գտնել ցանկացած եղանակի և վերջինս հարուստ է մի շարք սննդարար հատկանիշներով։ 

Իսկ կարելի՞ է շանը դդում։ Պատասխանն է ԱՅՈ։ 
Կարդացեք և իմացեք աշնան նախընտրելի մթերքի մասին, և թե ինչպես ճիշտ ներառել դդումը շան սննդակարգում։ 

Դդումի Առավելությունները

Երբ խոսքը գնում է դդումի առավելությունների մասին, կարելի է վստահորեն ասել, որ դդումը սննդարար նյութերի աղբյուր է և ունի մի շարք բացառիկ արժեքներ և օգտակար նշանակություն Ձեր շան համար։ 
 
  • Հարուստ է բնական հակաօքսիդանտներով, որոնք խթանում են իմուն համակարգը 
  • Ունի ցածր կալորիականություն և ածխաջրերի պարունակություն, ինչն այն դարձնում է գրեթե անվնաս ավելորդ քաշի խնդիրներ ունեցող շների համար։ 
  • Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։ Պարունակում է վիտամին A, C, և E, ինչպես նաև այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք է կալիումը։ 
  • Հարուստ է լուծվող մանրաթելերով։ Պարունակում է դիետիկ մանրաթելեր, որոնք օգնում են մարսողությանը և կարգավորում աղիների գործունեությունը։
  • Դիետիկ մանրաթելերի շնորհիվ, դդումը հանդիսանում է շտապ օգնություն մարսողական այնպիսի խնդիրների դեպքում, ինպիսիք են՝  
  • Փորլուծութունը՝ դդմի մեջ առկա լուծվող մանրաթելերը կարող ենք նվազեցնել օրգանիզի ավելորդ խոնավությունը՝ կարգավորելով լուծը։  
  • Փորկապություն՝ նույն մանրաթելերը նպաստում են նաև աղիների աշխատանքի կարգավորմանը։ 
Խորհրդակցեք բժշկի հետ հասկանալու համար, թե վերը նշված խնդիրներից, որն է անհանգստացնում Ձեր շանը։ 

Դդմի ներմուծումը շան սննդակարգ
Ինչպես տեսանք, դդումն ունի մի շարք առավելություններ, սակայն այն պետք է ավելացնել սննդակարգի մեջ աստիճանաբար։ 
Ինչ վերաբերում է սննդին, միշտ պետք է հիշել, որ բալանսավորված սննդակարգը լավագույն լուծումն է։ Կտրուկ անցումը դդմի սննդակարգի կարող է պատճառ հանդիսանալ առողջական խնդիրների։  
եթե ուզում եք շան սննդակարգում ներմուծել բանջարեղեն, անպայման խորհրդակցեք անասնաբույժի հետ՝ սննդային անհավասարակշռությունից խուսափելու համար։ 
Եթե ունեք կասկածներ, միշտ կարող եք խորհրդակցել մեր մասնագետների հետ։ Կապ հաստատեք նրանց հետ և ստացեք հենց Ձեր շանը հարմար դդմի պարունակությամբ անհատական սննդակարգ։ 

N&D Pumpkin 
Մենք գիտենք, որ հեշտ չէ շանը միրգ կամ բանջարեղեն կերակրելը։ 
Եթե ուզում եք Ձեր շան սննդակարգ ներմուծել դդումն ու իր օգտակար հատկանիշները՝ պահպանելով բալանսավորված սննդակարգը՝ N&D Pumpkin-ը ամենադյուրին տարբերակն է։ 

Ինչո՞ւ N&D Pumpkin
•    Անմիջապես Եվրոպայում աճեցված դդում
•    Պարունակում է մինչև 96% կենդանական ծագման սպիտակուցներ
•    Չի պարունակում հացահատիկներ
•    Շատ համեղ է