ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ՍԿՈՒՏ ԱՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ՍԿՈՒՏ ԱՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ի՞նչ է ՍԿՈՒՏ-ը
Երբևէ նկատե՞լ եք Ձեր շանը՝ հետույքը գետնին քսելով շրջելիս։ Այս տարբերվող և հաճախ ծիծաղելի պահվածքը կոչվում է սկուտ։ Ինչքան էլ առաջին հայացքից նման պահվածքը զվարճալի թվա, դա նշան է, որ Ձեր կենդանին հետույքի հատվածում զգում է անհարմարավետություն։ Նման պահվածքը քորը, բորբոքվածությունը կամ ցավը մեղմելու փորձ կարող է լինել։ 

ՍԿՈՒՏ-ի տարածված պատճառները
Նման պահվածքի դրսևորման պատճառները շատ տարբեր կարող են լինել և ամենատարածված պատճառն անալ գեղձերի խնդիրներն են։ Այս փոքրիկ պարկերը, որոնք տեղակայված են հետանցքի երկայնքով, կարող են բորբոքվել կամ վարակվել, ինչն էլ կարող է հանդիսանալ անհանգստություն և սկուտ անելու պատճառ։  

Նման վարքի այլ պատճառներ՝
 
  • Չոր կղանքը կարող է առաջացնել քոր և բորբոքվածություն։ Նման դեպքերում ուսումնասիրեք պոչի տակի հատվածը, մանրակրկիտ մաքրեք՝ ազատվելով ամեն տեսակի մնացորդներից։ 
  • Մարսողական խնդիրները՝ լուծ կամ փորկապություն։
  • Ալերգիաները՝ սննդային և շրջակա միջավայրի առաջացրած ալերգիաները նույնպես կարող են առաջացնել քոր և անհարմարավետություն։
  • Վարակների և մակաբույծների առկայությունը նույնպես սկուտի պատճառ կարող է հանդիսանալ, քանի որ կենդանին նման կերպ կփորձի հանգստացնել բորբոքվածությունը։
Ի՞նչ անել նման պահվածքի դեպքում
Եթե հաճախ եք նկատում նման պահվածք կամ կենդանին ցույց է տալիս, որ ցավեր ունի, շատ կարևոր է դիմել անասնաբույժի։ Նրանք կախտորոշեն իրական պատճառը և կուղղորդեն հետագա քայլերում։ 
Խնդրեք բժշկին ստուգել հնարավոր ալերգիաները։ Եթե դրանք լինեն անհանգստության պատճառը, հավանաբար բժիշկը խորհուրդ կտա սննդակարգի փոփոխություն, հակաալերգեններ, բորբոքվածությունը հանգստացնող դեղեր։ Նման դեպքերում եզակի սպիտակուցով սնունդը կօգնի բացահայտել բորբոքման պատճառ ալերգենները։  

Եթե պատճառն անալ գեղձերի խնդիրներն են՝ մանրաթելերով հարուստ սնունդը կնպաստի գեղձերի բնական դատարկմանը, ինչի արդյունքում կնվազի անհարմարավետությունը։ 
Մանրաթելեր ստանալու համար կարող եք փորձել մեր N&D Quinoa Weight Management or Neutered բանաձևը։ Լուծվող մանրաթելերով հատուկ բանաձևը կօգնի նման խնդիրների դեպքում։ 

Բացահայտե՛ք N&D Quinoa բանաձևերը:

Սննդակարգի փոփոխություն
Մենք հավատում ենք, որ շան առողջության գրավականներից է առողջ սնունդը։ Բալանսավորված և ճիշտ ընտրված սնունդի շնորհիվ հնարավոր է խուսափել մի շարք խնդիրներից, այդ թվում նաև սկուտից։ 

Սննդային նույնիսկ չնչին կասկածների դեպքում, մեր մասնագետները կտրամադրեն անհատական սննդային ուղեցույց, որը կբավարարի Ձեր ընտանի կենդանու պահանջներին։