ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏ
Դեռահասություն՝ զգայուն փուլ
Փիսոյի վարքագի ձևավորման հիմնական փուլերն են՝ ներարգանդային շրջանը, նորածնային շրջան, անցումային շրջան, սոցիալականացման փուլ, սեռական և սոցիալական հասունացման շրջան։
Դեռահասությունն իր մեջ ընդգրկում է թե՛ սեռական, թե՛ սոցիալական հասունացման փուլը։ Այս ընթացքում փիսոն կարծես նորից ծնվում է։ Փոխվում է թե՛ արտաքինը, թե՛ բնավորությունը։ Սեռական հասունացումը ձևավորվում է 6-12 ամսականում՝ կախված կատվի չափերից։ Ինչ վերաբերում է սոցիալական հասունացմանը, այն ձևավորվում է 1,5-3 տարեկանում։
Ուղեղի կիսագնդերը, հիպոթալամուսը և հիպոֆիզը խթանում են սեռական հասունացմանը արտադրելով արական և իգական սեռական հորմոններ։ Էստրոգենը և տեստոստերոնը կատվի մոտ առաջ են բերում նոր վարքագիծ՝ վերարտադրողականություն և մեզի նշումներ։ Սոցիալական հասունացումն իր հերթին կարգավորում է կատվի բնավորության հուզական և ճանաչողական գծերը։
Դեռահասությունն ու էմոցիաները
Դեռահասության փուլում Դուք կատվի մոտ կնկատեք վարքագծի փոփոխություն՝ փիսոն կսկսի դրսևորել նորահայտ հետաքրքրասիրություն և իմպուլսիվություն։ Այս փուլն առանձնանում է ինտենսիվ հուզական փորձառություններով, ինչպես նաև դոպամինի բարձր արտանետմամբ, ինչն էլ պատճառ է դառնում իմպուլսիվ որոշումների։
Այս պատճառով դեռահասությունը կարելի է դիտարկել որպես մի փուլ, երբ զարմանալի կերպով դրսևորվում են փիսոյի վարքագծի թույլ կողմերը։ Այն ամենն ինչ նախապես ճիշտ հիմքի վրա չ, հնարավոր է փլուզվի։ Օրինակ, եթե փիսոն ունեցել բախումներ մարդկանց հետ, սկսում է թաքնվել, երբ հյուրեր են գալիս, կամ արգելքների հիման վրա ստեղծված հարաբերությունները կսկսեն առաջ բերել կոնֆլիկտներ, որոնք կատուն ցույց կտա սպառնալիքների (ֆշշացնելով, մռնչալով), ագրեսիայի, չարդարացված ձայնարկումների և դիտավորյալ միզելու միջոցով։
Համապատասխան սննդակարգ դեռահասների համար
Քանի որ կատուն անցում է կատարում հասուն կյանք, նրա էներգետիկ պահանջները կարող են փոխվել։ Այդ պատճառով անհրաժեշտ է հարմարացնել կալորիականությունը՝ ապահովելու համար պատշաճ աճ։
Համոզվելու համար, որ կատուն ստանում է իրեն անհրաժեշտ սնունդ ճիշտ չափաբաժնով կարող եք հույսներդ դնել մեր խորհրդատուների վրա։ Վերջիններս կառաջարկեն համապատասխան սնունդ՝ հիմնվելով կենդանու տարիքի և պահանջների։
Դեռահասությունն ու ստերջացումը
Ստերջացումը դադարեցնում է կենդանու բազմացման գոործընթացը։ Շատ են քննարկումները, թե որն է տվյալ միջամտության ճիշտ տարիքը։ Որոշ շանասնաբույժներ խորհուրդ են տալիս կատարել տվյալ միջամտությունը դեռահասության վաղ շրջանում՝ 5-6 ամսականում։ Այնինչ որոշները խորհուրդ են տալիս սպասել մինչ առաջին ցիկլի ավարտը (էգ կատւների մոտ), սովորաբար դա տեղի է ունենում 8-12 ամսականում։
Այնուամենայնիվ, վերջնական որոշումից առաջ խոսեք վստահելի անասնաբույժի հետ, անպայման հաշվի առնեք մի շարք բնորոշումներ՝ տարիք, վարքագիծ։
Միջամտությունը դրական ազդեցություն ունի թե՛ էգ․ թե՛ արու փիսոների համար՝ երկարացնում է կյանքի միջին տևողությունը, կանխում է կրծքաղեծի ուռուցքի առաջացում էգերի մոտ և նվազեցնում փախուստի հակումը երկու սեռերի դեպքում, նույնիսկ եթե դա կարող է առաջ քաշել քաշի ավելացում, շաքարային դիաբետ կամ արթրոզ։
Ստերջացված կատուներին խորհուրդ տրվող սննդակարգ
Ինչպես նշեցինք ստերջացումն ունի իր առավելությունները, սակայն նաև պատճառ է հանդիսանում ավելորդ քաշի խնդիրների։
Դրա դեմ պայքարելու համար կարևոր է կալորիաների հաշվարկումը (տվյալ կարգավիճակում կենդանուն ավելի քիչ է պահանջվում) և ճիշտ կերի ընտրությունը։
Farmina-ն առաջարկում է տարբեր բաղադրատոմսեր՝ ստերջացված կենդանիների համար։ Իսկ մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել խորհրդատվությամբ։